Զելենսկիին անվանել են Եվրամիության «գլխավոր թշնամի»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեծ վտանգ է ներկայացնում եվրոպական երկրների համար։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թուոմաս Մալինենը։
«Եվրոպայի ամենամեծ թշնամին Զելենսկին է»,- ընդգծել է նա՝ մեկնաբանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցնելու հարցում Կիևի դերի մասին։
Ինչպես նշել է ֆին պրոֆեսորը, Զելենսկիից հետո Եվրամիության գլխավոր թշնամիներից մեկը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է։