Փաշինյանը բոլորից ինտենսիվ է «աշխատում»... իր դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևել յան մարտարվեստների մեջ կա այդպիսի մի տեսակ, որտեղ պաշտպանվողն առավելապես օգտագործում է հարձակվողի էներգիան, թափը: Կարճ ասած՝ հարձակվողը մնում է ինքն իր «հնարքի տակ»: Նույնիսկ խոսակցական լեզվաոճի մեջ է դա թափանցել՝ «այկիդո անել» կամ՝ «այկիդո լինել»:

Հիմա, թող տարօրինակ չհնչի, Նիկոլ Փաշինյանինն է: Ինչ ուզում է անել՝ «հնարքի տակ է մնում»: Ուզում է Երևանում տրանսպորտի ուղեվարձը դարձնել 300 դրամ, մի ամբողջ տարի դա են քարոզում ինքն ու իր իշխանության շահերն սպասարկողները, լացակումած կամ մուննաթախառն ասում է, թե՝ «100 դրամի համար պետության վրա մի թքեք» ու նման այլ, իրեն բնորոշ հակահիգիենիկ արտահայտություններ է անում, և մեկ էլ, հո՛պ՝ կտրուկ հրաժարվում է 300-ից ու թանկացումը սահմանում է 150 դրամ: Իբր՝ «լավություն է անում», էլի:

Կամ, օրինակ՝ որոշում է, որ համատարած բոլորը պիտի եկամուտները հայտարարագրեն, ու մեկ էլ, հոպ՝ 3000 դրամի պահանջը չեղարկում է, կամ ժամկետը մայիսի 1-ից դարձնում է նոյեմբերի 1: Իբր, լավություն է անում, էլի:

Շրջհարկը կրկնապատիկ բարձրացրել է: Առևտրականները բուռն և հախուռն բողոքում են: Դեռևս ձայն-ծպտուն չկա, բայց չի բացառվում, որ... Փաշինյանի պարագայում, առհասարակ, ոչինչ էլ չի բացառվում: Իմիջիայլոց, երեկվա ասուլիսում, միամիտ ձևանալով, գրեթե «չորով հրաժարվեց» իր իսկ գործածած փողոցային բառապաշարից, իսկ սնվելն ու ջուր խմելը համարեց «ինտիմ»: Բայց գանք հիմնականին:

Իսկ հիմնականն այն է, և դա կարող են փաստել քաղաքագետներն ու փորձագետները, որ ընտրություններին անմիջականորեն նախորդող շրջանում ցանկացած կառավարություն (իշխանություն) ձգտում է հնարավորինս ձեռնպահ մնալ ոչ պոպուլ յար քայլերից, մասնավորապես՝ թանկացումներից, հարկերի բարձրացումից, հանրության լայն շրջանակների գրպաններին հարվածող որոշումներից ու դրանց կիրառումից:

Մինչդեռ Հայաստանում այլ պատկեր է: Ընթացիկ 2025-ը, առնվազն արտաքին հետախուզական ծառայության տարեկան զեկույցի մակարդակով, փաշինյանական իշխանությունը համարում է նախընտրական: Առանց այդ էլ տարին համարվում է նախընտրական, թեպետ կան տեսակետներ, որ Փաշինյանը կարող է և չսպասել հերթականին ու գնալ արտահերթ ընտրությունների:

Ցանկացած պարագայում, Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը, ի դեպ, հրաշալի իմանալով, որ արագորեն կորցնում են առանց այդ էլ սմքած երբեմնի վարկանիշը, ցուցադրաբար գնում են ոչ պոպուլ յար, ուղղակիորեն ժողովրդին հարկային տեռորի ենթարկող քայլերի, թանկացումների:

Տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Այն, որ ներկայիս Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը հեգնախառն ժպիտ է հարուցում, ակնհայտ է: Ժողովրդավարական երկրներում իշխանությունները թանկացման որոշումները չեն կայացնում «կարմիրբերետավոր» ոստիկանների միջոցով ընդդիմախոսներին նիստերի դահլիճից դուրս հրելով: Ասել կուզի՝ Փաշինյանը բացարձակապես վստահ է իր ավտորիտար (անձնիշխանական) դիրքերի ամրության վրա, համոզված է, որ ռեպրեսիվ եղանակներով, կալանավորումներով, ոստիկանական հետապնդումներով ու նմանօրինակ «գործիքակազմով», պլ յուս տոտալ ընտրախախտումները, կարող է ինքնավերարտադրվել, որպես իշխանություն, ուստի նրա համար նախընտրական շրջանը, տրամադրություններով հանդերձ, վերածվում է սոսկ շոուի: Այսինքն, վաստահ է, որ ինչ էլ անի, փիառով «կփակի»: Դրա համար էլ, ըստ այդ տրամաբանական շղթայի, նախընտրական տարվա ընթացքում դիմում է հարկերի կտրուկ բարձրացման, թանկացումների բերող քայլերի:

Բայց եթե այդ «չոր» տրամաբանական մակետը արտապատկերենք բուն իրականության վրա, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Բանն այն է, որ իրականում Փաշինյանի իշխանությունը չունի այդ ամրությունը, ինչի ակնհայտ վկայությունն են թեթևակի տարաձայնության համար յուրայինների նկատմամբ հրապարակային խայտառակ հետապնդումները ու ոչ միայն դա: «Կարմիրբերետավորների» հավատարմությունն էլ կախված է փողից: Իսկ փող մի օր կարող է և չլինել՝ հաշվի առնելով բյուջեի մեծացող ճեղքվածքը, որն էլ հարկային տեռորի դիմելու շարժառիթներից մեկն է, ի դեպ:

Դիտարկենք մեկ այլ վարկած: Ըստ էության, ի՞նչ է անում Փաշինյանը իր հարկային բարձրացումներով ու թանկացման որոշումներով: Նա, կամ ավելի ճիշտ՝ նրա իշխանությունը պրոբլեմներ, դժգոհություններ, խառնաշփոթ ու քաոս է ստեղծում այնտեղ, որտեղ, թվում է, դա չպետք է լիներ: Կարճ ասած՝ արհեստականորեն ստեղծում է պրոբլեմ կամ ճգնաժամ, թողնում է, որ այն միառժամանակ խմորվի, որից հետո հայտնվում է ինքը ու չքմեղացած, իբր, այդ ամենի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի («ես նման բան եմ ասե՞լ..., հա՞, իսկապես ասե՞լ եմ»), սկսում է «լուծումներ» առաջարկել, «հետքայլեր» անել:

Հնարավոր է, որ նա այդպես փորձում է ինչ-որ վարկանիշ հետ բերել: Այսինքն, իր իսկ հարուցած խնդիրներն իբրև թե «լուծելու» հաշվին ներկայանալ որպես «բարի ցար»: Իբր՝ «վատ բոյարները» սխալ որոշումներ են ընդունել, դե, ինքն էլ ստիպված է, բաստուրմայով ձվածեղը մոնիտորին թողած, «արքայական» բարձունքից իջնել ու «լուծումներ» տալ:

Սա, նկատենք, հնարավոր տարբերակ է: Ըստ որում, իրոք, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը բոլորից «ինտենսիվ» է աշխատում իր դեմ: Հարկային բարձրացումներից բուռն դժգոհող ծանոթներիցս մեկն ամենայն անկեղծությամբ ու սրտանց նկատեց. «Լսի, իսկ կարո՞ղ ա ինքը էս ամեն ինչը հատուկ ա անում, որ իրեն հեռացնեն իշխանությունից...»: Անկեղծ էր, բայց միամիտ...

Մեկնաբանությունների շարքում կա նաև այնպիսի տեսակետ, որ Փաշինյանը նպատակաուղղված քաոսային վիճակ է ստեղծում, այսպես ասած՝ «կառավարելի քաոս», որպեսզի իրեն հետաքրքրող այլ հարցեր լուծի, մասնավորապես՝ ինչ-ինչ անվտանգության երաշխիքներ ստանա զուտ իր ու մերձավորների համար՝ շարունակելով սպասարկել ադրբեջանական և թուրքական շահերը:

Եթե այս վարկածի հիմնական շեշտադրումը հնարավորինս պարզեցնենք, ապա այն հրաշալի բանաձևված է հայրենի թևավոր արտահայտությամբ. «Ջուր է պղտորում, որ ձուկ բռնի»: Նման վարկածը նույնպես բավականին համոզիչ է թվում, թեպետ, կրկնենք, Փաշինյանի նման՝ հակասական պնդումներ անելու ընդունակ գործչի պարագայում, ընդհանրապես, ոչինչ չի կարելի բացառել:

Մեծ հաշվով, խնդիրն այն չէ, թե ինչ է անում կամ ինչ չի անում, կամ ինչպես է անում Նիկոլ Փաշինյանը: Նա, համենայն դեպս, գործում է: Առանցքային խնդիրն այն է, թե նրա գլխավորած իշխանությունից ձերբազատվելու և Հայաստանի համար ապագայի շանս ձևավորելու համար ինչ են անում մնացյալ բոլորը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները