Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մի քանի օրից տեղի կունենան Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրությունները: Նախընտրական ողջ ժամանակաընթացքում «Փաստն» այս ընտրությունները ուշադրության կենտրոնում է պահել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբխազիայում բավական մեծ թվով էթնիկ հայեր են բնակվում, ինչպես նաև որոշակի մտահոգությունները՝ կապված այն տեղեկությունների հետ, որ Աբխազիայի ընդդիմադիր որոշ ուժեր ուղղակիորեն կապվում են թուրքական լոբբիի հետ՝ տեղի հայերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքով:

Եվ ահա, մեր՝ սոցցանցերի, տեղական և ռուսական լրատվամիջոցների, փորձագետների գնահատականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ հայ համայնքը գերազանցապես կողմնորոշված է առնվազն մեկ հարցում, այն է՝ թեկնածուներից Ադգուր Արձինբային քվե տալը նույնն է, թե քվեարկել Էրդողանի կամ Թուրքիայի օգտին: Աբխազիայի մեր աղբյուրները հաստատում են մեր ուսումնասիրություններից բխող նշյալ եզրահանգումը: Ավելին, մեր զրուցակիցները նշում էին, որ Աբխազիայի բնակչության, այդ թվում՝ հայերի գերակշիռ մեծամասնությունը հակված է քվեարկել երկրի փոխնախագահ, նախագահի թեկնածու Բադրա Գունբայի օգտին: Թեկուզ ոչ շատ, հայերի շրջանում կան նաև մյուս երեք թեկնածուների կողմնակիցներ, սակայն Արձինբայի օգտին չքվեարկելու կոնսենսուսը, կարծես, ձեռքբերված է գերակշիռ մեծամասնության կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»
Ամենաընթերցվածները