Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը

Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկի գլխավորած ներդրողների խումբն առաջարկել է 97,4 միլիարդ դոլար՝ գնելու արհեստական բանականության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ OpenAI-ը ղեկավարող կազմակերպությունը: Այս մասին հայտնում է apnews.com-ը:

Մասկի փաստաբան Մարկ Թոբերոֆի խոսքով՝ Մասկը և նրա արհեստական բանականության ստարտափը՝ xAI-ը, ինչպես նաև ներդրումային ընկերությունների կոնսորցիումը ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել ChatGPT ԱԲ հավելվածն արտադրողին։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը շտապել է մերժել Մասկի առաջարկը՝ ասելով. «Ո՛չ, շնորհակալություն, բայց եթե ցանկանաք, մենք կգնենք Twitter-ը 9,74 միլիարդ դոլարով»:

Մասկը 2022 թվականին 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը, և այն վերանվանել X:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մասկը և Ալթմանը, որոնք միասին օգնել են OpenAI-ի ստեղծմանը 2015 թվականին, այնուհետև մրցել են այն հարցի շուրջ, թե ով պետք է ղեկավարի ընկերությունը: Երկուսը տևական ժամանակ հակասություններ են ունեցել ստարտափի ղեկավարման շուրջ:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները