Չեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք. Մակրոնը քննադատել է պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու, պաղեստինցիներին տեղահանելու և հարևան արաբական երկրներում վերաբնակեցնելու ծրագիրը, կոչ է արել հարգել պաղեստինցիներին:

«Դուք չեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ լավ, հիմա գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք: Ճիշտ պատասխանը ոչ թե անշարժ գույքի գործարքն է (Թրամփն այսպես էր բնութագրել Գազայի վերակառուցման ծրագիրը-Խմբ.), այլ քաղաքական գործողությունը»,- ասել է Մակրոնը CNN-ին:

Մակրոնն ասել է, որ Գազայի վերականգնմանն ուղղված ցանկացած «արդյունավետ» պատասխան «չի նշանակում, որ պետք է հարգանք չունենալ մարդկանց կամ երկրների հանդեպ»՝ ընդգծելով պաղեստինցիների ցանկությունը մնալու իրենց հայրենիքում, ինչպես նաև Հորդանանի և Եգիպտոսի՝ Գազայի հատվածից մեծ թվով փախստականներ ընդունելու պատրաստակամություն չունենալը։

Հիշեցնենք, որ Թրամփը նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կվերցնի» Գազայի հատվածը, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան հարևան երկրներ՝ Հորդանան և Եգիպտոս: Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա կարող է կայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան», որտեղ «աշխարհի մարդիկ» կարող են ապրել։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները