Շոլցը Փարիզի «արտակարգ գագաթնաժողովից» հետո հայտարարություն է արել. Ուկրաինայի հարցն էր քննարկվում

Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու գործում։ Միաժամանակ «դեռ վաղ է» խոսել խաղաղապահներ ուղարկելու մասին։ Դրա մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Le Monde պարբերականը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը մի քանի մեկնաբանություն է տվել լրագրողներին այն բանից հետո, երբ մասնակցել է Փարիզում Ուկրաինայի հարցով «արտակարգ գագաթնաժողովին»։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, և Ուկրաինան կարող է վստահել մեզ»,- ընդգծել է կանցլերը։

Շոլցը նշել է նաև, որ դեմ է Ուկրաինային «խաղաղության գործարք» պարտադրելուն։ Երկիրը չի կարող «ընդունել այն ամենը, ինչ իրեն ներկայացվում է»։

Միևնույն ժամանակ, ըստ կանցլերի, իրեն արդեն «մի փոքր նյարդայնացրել է» Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ հնարավոր ուղարկման թեման՝ այն «խիստ անհարկի» համարելով:  

«Մենք խոսում ենք Ուկրաինայի թիկունքում՝ գոյություն չունեցող համաձայնագրի հիման վրա»,- հավելել է Շոլցը։

Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով «խաղաղության ժամանակը դեռ չի եկել», և Ուկրաինան դեռ «դաժան պատերազմի հորձանուտում է»։

Նա միաժամանակ ընդգծել է, որ պատասխանատվությունը չի կարելի կիսել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև: Կանցլերի համոզմամբ՝ ելնելով հավաքական անվտանգության շահերից՝ Արևմուտքը պետք է համատեղ գործի։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները