Ո՞վ է երգիչ ՊԱՐԳ-ը․ ի՞նչ ճանապարհ է անցել նա

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, թե այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։

Մասնակիցները 12-ն էին, և պայքարը թեժ էր, սակայն Հայաստանի պատվիրակ դարձավ Պարգը, որը հանդես էր գալիս 01 համարի ներքո և կներկայացնի Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեյցարիայի Բազել քաղաքում։

Իսկ ո՞վ է նա

ՊԱՐԳ-ը վերջինիս բեմական անունն է։ Երգչի իրական անունը Պարգև է, իսկ ազգանունը Վարդանյան։

ՊԱՐԳ-ը ծնունդով Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղից է, իսկ երաժշտական առաջին փորձերը սկսել է եկեղեցու երգչախմբից և մինչև 6 տարեկանը երգել հենց երգչախմբում։

Պարզվում է՝ ՊԱՐԳ-ը տաղանդավոր է դեռ մանկուց։ Փոքր տարիքում, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, հաճախել է տեղի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ և ավարտել «Թատերական արվեստ և դերասանություն» բաժինը։

Պարգևն այնտեղ նաև համահիմնադրել է «The Edge Chroncles» խումբը, որն էլ 2017-2019 թվականներին հանդես է եկել ՀՀ-ում, ՌԴ-ում, Վրաստանում և Ուկրաինայում։

Իսկ ե՞րբ է երգիչը թողարկել իր առաջին երգը

2021 թվականին երգիչը թողարկել է իր առաջին երգը/սինգլը՝ «Գինին ու գրելը», իսկ 2022-ին վերադառնալով Հայաստան և հաստատվելով մայրաքաղաք Երևանում՝ հունիս ամսին բացել է ֆրանսիացի երգչուհի Զազի համերգը Երևանի «ՀԱՅԱ» փառատոնում։

Երգիչ ՊԱՐԳ-ը այդ թվականից սկսած քավր տարբերակով կատարել է Ռոզա Լինի երգերը, ով նույնպես Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլում։

ՊԱՐԳ-ը համագործակցել է նաև գեղեցկագույն Բրյունետի հետ։ Կարելի է համարել, որ երգչին հաջողություն են բերել նաև Եվրատեսիլին մասնակցած հայերը։

Նշենք, որ երգիչն ամուսնացած է։ Երգչի կինը բլոգեր է և համացանցում հայտնի է։ Վերջինս արցախցի բլոգեր Նանա Վարդանյանն է, ով հայտնի է իր արցախյան բարբառի կոնտենտով։

Զույգն ամուսնացել է 2024 թվականի օգոստոսի 11-ին։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թուրքիան չպետք է ունենա «Meteor» հրթիռներ. Հունաստանի վարչապետ Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140,000 զբոսաշրջիկ Կրեմլում նշել են Պուտինի եւ Թրամփի բանակցությունների հնարավոր օրը «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը ԵՄ 27 երկրների դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը Կփորձենք անցնել Մադրիդի «Ռեալ»-ին. Պեպ Գվարդիոլա Մեծ-մեծ խոստումներով հանձնեցին Արցախը, իսկ հիմա փորձում են փակել Արցախի էջը. «Փաստ» Ջուրը չտեսած՝ բոբիկացողներն ու նրանց վազվզոցը. «Փաստ» «Փորձ է արվելու Հարավային Կովկասն այս կամ այն զիջումների դիմաց տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին». «Փաստ» Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկու ժամ ՀՀԿ գրասենյակի մոտ. «Փաստ» Նման պայմաններում խաղաղության համաձայնագիրը դե ֆակտո վերածվում է վերջնական կապիտուլյացիայի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում. «Փաստ» Չաշխատելու համար պատիժ չկա. «Փաստ» Մադրիդի «Ռեալ»-ը կարող է լքել Լա Լիգան Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է Գդանսկի մերձակայքում ծովի հատակից 15 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել Ովքե՞ր են ներկա եղել Ավետ Բարսեղյանի գրքի շնորհանդեսին Կիևը մտադիր է ԱՄՀ-ից 2,7 մլրդ դոլար ստանալ Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից. Զելենսկի Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը». Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևտրականների համար լավագույն պայմաններ էին Ո՞վ է երգիչ ՊԱՐԳ-ը․ ի՞նչ ճանապարհ է անցել նա «Բարսելոնայի» մեկնարկային կազմը 178 արտակարգ դեպք՝ մեկ շաբաթում
Ամենաընթերցվածները