«Թե ինչպես գրագետ պատրաստվել թոքաբորբին». հայտնիների լուսանկարները՝ ձյան տակ


Հայտնի ու հանրային դեմքերը երեկվանից ինստագրամյան իրենց էջերում առատ ձյան ֆոնին լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում՝ թողնելով իրենց մեկնաբանությունները:
Tert.am Life-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը պատշգամբից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչպես գրագետ պատրաստվել թոքաբորբին»:
Դերասան Սոս Ջանիբեկյանը ևս դստեր հետ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իրենց պատրաստած Ձնեմարդը:
Դերասանուհի Եվա Խաչատրյանը Կամերային թատրոնի մուտքի մոտ տեսանյութ նկարահանել, որին կից գրել է.
«Ձյան տակ մնացածը»:
Դերասանուհի Ռոզա Դավթյանը ձյան տակ ֆոտոշարք է հրապարակել և մակագրել. «Հոգին ջերմացնող ձյուն»:
Երգիչներ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ևս տեսանյութ են հրապարակել, նրանք Արմենիա TV-ում երեխաների հետ ձնագնդի են խաղում:
Ձյան ֆոնին լուսանկարներ է հրապարակել նաև դերասանուհի Սյուզան Պապյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram