Էդգար Թորոսյանը գլխավորեց «Ալաշկերտը». պաշտոնական


Էդգար Թորոսյանը ստանձնել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Էդգար Թորոսյանը 2023 թվականին գլխավորել է «Շիրակ», 2022-ին և 2018-ին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբները։
Մասնագետը 2024 թվականի հուլիսից «Ալաշկերտի» մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։