«Չպայմանավորվելը և հռետորաբանության ու հակամարտության սրվելը կանդրադառնա բոլորի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ-Ռուսաստան պատերազմը Թրամփի ընտրվելուց հետո մտնում է նոր, կանխատեսում եմ՝ ավելի թեժ փուլ: Եթե Բայդենի օրոք Ռուսաստանի հաղթանակն ուղիղ գծով երևում էր, ապա Թրամփի օրոք այդ հաղթանակը մի փոքր շեղվեց որոշ ժամանակով, բայց, միևնույնն է, վերադառնալու է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Լույս» տեղեկատվականվերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում երկու գերտերությունների միջև ընթացող շփումներին:

Ընդգծում է՝ երբ Թրամփն ասում է, որ կկանգնեցնի ռուս-ուկրաինական պատերազմը, այդտեղ մի փոքր կեղծիք կա: «Պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չէ, այն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև է Ուկրաինայի տարածքում: Եթե ուզում է կանգնեցնել պատերազմը, պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային: Նույնը պետք է ստիպի անել Եվրոպային: Եվ հաշված օրերի ընթացքում պատերազմը կդադարի: Մի քանի ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ հատուկ ռազմական օպերացիայի նպատակներին հասնելը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմավարական պարտության: Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի նպատակներին հասնելը կարող է լինել ռազմավարական պարտություն ԱՄՆ-ի համար, իսկ այդ նպատակներին չհասնելը կլինի ռազմավարական պարտություն Ռուսաստանի համար»,-նշում է նա:

Կարծում է, որ ամենագլխավոր հարցի շուրջ չի ստացվելու պայմանավորվել: «Այժմ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում: Ընթանում են երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ: ՌԴ նախագահն օրերս նշեց, որ Ուկրաինայի հետ կապված խոսակցություն եղել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ և Սաուդյան Արաբիայում: Բայց, ըստ էության, բանակցություններ չեն ընթանում: Եթե բանակցեն, պետք է նաև համաձայնության գան ինչոր բանի շուրջ: Ռուսաստանի նախագահն իր պլան մինիմումի մասին խոսել է դեռևս անցած տարի ամռանը ԱԳՆ-ում ելույթի ժամանակ, այն է՝ կոնֆլիկտի սկզբնական պատճառների վերացում, որը կապված է ՆԱՏՕ-ի ընդլայնման, Ուկրաինան դեպի ՆԱՏՕ տանելու, ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության, Ուկրաինայի՝ սահմանափակ քանակով զինված ուժեր ունենալու հետ: Սա մի ամբողջ փաթեթ է: Թրամփի նպատակն է արագ կանգնեցնել պատերազմը՝ առանց կարևոր նշանակություն ունեցող հարցերը լուծելու: Արագ կանգնեցնելը նշանակում է ժամանակավոր դադար ավելի մեծ արյունալի պատերազմից առաջ: Տեսնում ենք հայտարարություններ, որտեղ Թրամփն ասում է՝ Ուկրաինայի համար պետք է պատասխանատվություն կրի Եվրոպան, ցանկանում է, որ Եվրոպան մեծացնի օգնությունը, այսինքն՝ նա, որպես հակամարտության կողմ, չերևա, բայց հակամարտությունը շարունակվի: Կարծում եմ՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ չեն պայմանավորվելու, հակամարտությունը մտնելու է նոր փուլ, ավելի կոշտ է դառնալու, վերադառնալու են նրան, ինչ կար Բայդենի օրոք: Դրանից հետո իրենց չպայմանավորվելը և հռետորաբանության ու հակամարտության սրվելը կանդրադառնա բոլորի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում Ադրբեջանը կարծես սպասողական վիճակում է, փորձում է հասկանալ, թե ինչ է լինելու: Ներկա փոփոխությունների ու մարտահրավերների շեմին, ըստ Այվազյանի, բոլորն են սպասողական վիճակում: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից իրականացվում են մանևրներ: Այդքան էլ հակված չեմ նրան, որ Ալիևը ցանկանում է պատերազմ, քանի որ առանց պատերազմի էլ ինչ ուզում է, ստանում է: Ինչո՞ւ պատերազմի: Պատերազմը միշտ ունի անկանխատեսելիության էլեմենտ, իսկ եթե հանկարծ քո ցանկացածով չգնացին պատերազմական գործողությունները: Այս պարագայում արտատարածաշրջանային երկրները Ալիևին կարող են դրդել պատերազմի: Կործանված ինքնաթիռի պարագայում, երբ Ալիևը, չսպասելով պաշտոնական հետաքննության արդյունքներին, սկսեց միանգամից մեղադրել Ռուսաստանին, կարծում եմ՝ դրա հետ է կապված, Ալիևին «դեմ են տվել պատին» ու ասել՝ պետք է անես: Սրա վերջը լինելու է այն, որ վերջնականապես աղբաման է նետվելու Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը: Միայն դրա հիման վրա կարող են կողմերը նստել սեղանի շուրջ, խոսել տարբեր հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ: Փաստ է այն, որ որևէ այլ երկիր այս չորս տարվա մեջ չառաջարկեց այլընտրանքային մեկ այլ փաստաթուղթ, որտեղ երկու երկրները կնստեին սեղանի շուրջ, ինչ-որ պարտավորություններ կստանձնեին, և երրորդ կողմն էլ երաշխավոր կլիներ, որ այդ բանակցություններն ընթանան: Մենք էլ կասեինք, որ գոնե այդ փաստաթղթի հիման վրա հնարավոր է խոսել գերիների, իրենց բնակավայրերը լքած փախստականների վերադարձի մասին: Պնդում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան լավագույն փաստաթուղթն է, որը շատ թե քիչ սպասարկում է Հայաստանի շահերը: Քանի որ այժմ սրվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, էապես նվազում է այդ հայտարարության ֆորմատ վերադառնալու հնարավորությունը: Արտաքին խաղացողներն ամեն ինչ անելու են, որ այդ պայմանավորվածությունները չեղարկվեն, որովհետև դրանով չեղարկվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ռուսական միջնորդությունն ընդհանրապես: Ինչի՞ հիման վրա դրանից հետո Ռուսաստանը պետք է որպես միջնորդ հանդես գա: Եթե փաստաթուղթը չեղարկվեց, հնարավոր է՝ Ալիևին դրդեն պատերազմի, հատկապես, եթե մի քանի ամիս հետո պարզ դառնա, որ առանցքային հարցերի շուրջ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կարողանում պայմանավորվել: Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ն կհամաձայնի այն պայմաններին, որոնք Ռուսաստանն է առաջարկում, և հակառակը: Թրամփն ասում է՝ պետք է քննարկենք և գուցե հասնենք նրան, որ Ռուսաստանն ինչ-որ տարածքներ վերադարձնի, իսկ նա էլ ասում է՝ չեմ վերադարձնելու, դա իմ Սահմանադրության մեջ է ամրագրված: Եթե գլխավոր հարցերի շուրջ չպայմանավորվեն, կետային հարվածները Ռուսաստանի նկատմամբ ուժգնանալու են: Կետային հարվածներն ինչ-որ տարածաշրջաններում Ռուսաստանի դեմ ինչ-որ գործընթացների տեսքով են լինելու: Մոտակա ամիսներին սպասողական վիճակ կլինի, գուցե մեզ համար դա լավ է այն առումով, որ մի քիչ ժամանակ կշահենք, բայց կարծում եմ՝ վերադառնալու են այն կետին, երբ պրոցեսը նորից է սկսվելու: Որպեսզի Ռուսաստանը 140 մլն բնակչությամբ կարողանա ապրել, պետք է թռիչքաձև աճ ունենա: Իսկ Ռուսաստանը չի կարող ապահովել թռիչքաձև աճ, եթե չլինի ինքնուրույն, ինքնաբավ համաշխարհային ուժային կենտրոն՝ հավասարազոր ԱՄՆ-ին: Նա չի կարող գոյություն ունենալ ենթակա կարգավիճակով: Իսկ ԱՄՆ-ն էլ դրան համաձայն չէ, չի ուզում աշխարհում իր միանձնյա իշխանությունը զիջել»,-ասում է նա:

Տպավորություն է, թե Հայաստանն իրեն վերաբերող բոլոր հարցերի պարագայում դիտորդի կարգավիճակում է: Մեր երկրին վերաբերող հարցերը քննարկվում են առանց մեզ, մեր երկրի իշխանությունը լուռ է ռազմագերիներին ու պատանդներին վերաբերող հարցերում: Արդյո՞ք Հայաստանը մի իրավիճակում է հայտնվել, որ չի կարող ազդեցություն ունենալ տեղի ունեցող գործընթացների վրա: «Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաքարտ էր Հայաստանի ձեռքին: Մեր տարածաշրջանի հարցերն աշխարհի որ ծայրում քննարկեին, Ղարաբաղյան կոնֆլիկտը մեջը կար: Գալիս ու Հայաստանին հարցնում էին՝ ո՞րն է ձեր կարծքին այս կամ այն հարցի վերաբերյալ: Պայմանականորեն ասենք՝ մինչև պատերազմը 50 տոկոս «բաժնետոմս» ուներ Հայաստանը, 50 տոկոս «բաժնետոմս»՝ Ադրբեջանը: Պատերազմից հետո դրանք կարող էին ընդհանրապես կորչել Հայաստանի մոտից: Բայց Ռուսաստանն իր հեղինակությունը և ուժն օգտագործեց ու ստիպեց Ալիևին ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ Արցախը չէր ճանաչվում Ադրբեջանի մաս: Այդ հարցը չփակվեց: «Բաժնետոմսերի» մի փոքր տոկոս նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը մեզ համար թողեց: Դրանից կառչած մնալով՝ կարող էինք այս փաստաթղթից կառչած պահել նաև Ադրբեջանին: Դրանով ինչ-որ «բաժնետոմսեր» կպահպանեինք, ինչ կատարվեր, հղում էինք անելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերին և այդտեղ ձայնի, ինչ-որ բան փոխելու, քննարկելու իրավունք էինք ունենալու: Մարիա Զախարովային հարցնում են գերիների հետ կապված, արձագանքում է՝ վերադարձեք եռակողմ համաձայնությանը, այնտեղ քննարկենք: Այդ փաստաթուղթը թույլ է տալիս պրոցես սկսել և դրա հիման վրա հասնել մի տեղ: Բայց եթե թուղթ չլինի, ո՞վ է նստելու և առանց թղթի ու պարտավորության քեզ հետ ինչ-որ բան խոսելու: Հայաստանն այդ առումով կորցրել է Հարավային Կովկասում պրոցեսների վրա ազդելու իր «բաժնետոմսերը»: Դրա տեղը մեզ հրամցնում են, որ իբր քանի որ ժողովրդավար պետություն ենք, դա մեր խաղաքարտն է: Թող սահմանի վրա մի մեծ պաստառ կպցնեն, վրան գրեն ժողովրդավարություն, թուրքն էլ տեսնի, վախենա դրանից ու առաջ չգա: Բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է միավորվի սրա շուրջ և հանրային մեծ ճնշում գործադրվի, որպեսզի իշխանությունները վերադառնան նոյեմբերի 9-ի ֆորմատին: Բայց գնալով շանսերը փոքրանում են, հիմա ո՞վ է այս թեմային նայում, այն անցել է երրորդական, տասներորդական պլան»,- եզրափակում է Հայկ Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»
Ամենաընթերցվածները