«Արսենալը» պայմանագիր է առաջարկել Կիմիխին


Լոնդոնի «Արսենալը» պայմանագիր է առաջարկել Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հաղորդում է x.com/Plettigoal-ը։
Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հուլիս։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ համաձայնությունը կողմերը չունեն։
«Բավարիան» ցանկանում է երկարաձգել Կիմիխի պայմանագիրը մինչեւ 2028թ․ հունիս։ Գերմանական ակումբը պատրաստ է նրան վճարել տարեկան 20 միլիոն եվրո։