Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. պաշտոնական հայտարարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0 % ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ. մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքացիներին հավանաբար թյուրիմացության մեջ է գցել լայն տարածում ստացած այն ձևակերպումը, որ քվոտան բաշխված է «ֆիզիկական» և «իրավաբանական» անձանց միջև, մինչդեռ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ տարանջատվում են «պաշտոնական ներկայացուցիչներն» ու մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ անհատ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2025 թ. համար նախատեսված ընդհանուր քվոտայի 3000 մասնաբաժինը կտրամադրվի բացառապես այն ընկերություններին, որոնք ներմուծումն իրականացնում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում։

Հետևելով կառավարության որոշումով սահմանված ընթացակարգին՝ պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունները վերը հիշատակված մասնաբաժնից օգտվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացրել են հետևյալ ապացույցները.

• ավտոարտադրողի հետ կնքված պաշտոնական դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր,

• գործարանային երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանագիր,

• երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական կենտրոնների առկայություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մանրամասն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և ստուգելով տեխնիկական սպասարկման կենտրոնների համապատասխանությունը, 0 % ներմուծման մաքսատուրքի կիրառման իրավունք է շնորհել ԱՊՆԱ անդամ կամ գործընկեր հանդիսացող հետևյալ ընկերություններին.

• «Ավանգարդ» ՍՊԸ – Volvo • «Անդրոն» ՓԲԸ – Neta

• «Ավտո Գելրի» ՓԲԸ – IM Motors, SAIC Maxus

• «Ավտոհաուս» ՍՊԸ – Porsche • «Ի-Ավտո» ՍՊԸ – Hongqi, Bestune

• «Ի-Վի Մոթորս Գրուպ» ՍՊԸ – JAC

• «Ինտերքարս» ՍՊԸ – Aiqar, Dongfeng

• «Եվրոմոթորս» ՓԲԸ – BMW, Mini

• «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ – Kia

• «ՎԳ Մոթորս» ՍՊԸ – Chery

• «Մուրան ՍՊԸ» – Nissan, Geely, Zeekr

• «Սլավմոթորս» ՍՊԸ – Audi

• «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ – Jaguar, Land Rover

• «Էյ-Բի-Սի Ավտո» ՍՊԸ - Arcfox

• «Սի-Ար Ավտո» ՍՊԸ - Changan

Ընդ որում, կառավարության որոշումը ենթադրում է, որ ցանկը կարող է համալրվել սահմանված պահանջներին համապատասխանող այլ ընկերություններով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ մամուլում և սոցցանցերում տարածվող այն պնդումները, թե վերը հիշատակված ընկերությունները ինչ-ինչ եղանակներով օգտվել են նաև քվոտայի մյուս մասնաբաժնից, իրականությանը համապատասխանել չեն կարող՝ հաշվի առնելով վերահսկողության այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀՀ կառավարության կողմից։

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» հետևողական է ինստիտուցիոնալ լուծումների ներդրման, բաց ու թափանցիկ հաղորդակցությանը ինչպես տնտեսվարողների միջև, այնպես էլ պետության և հասարակության մակարդակում։ Հիմնվելով նշված սկզբունքների վրա, ինչպես նաև առաջնորդվելով սպառողներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու ցանկությամբ՝ վերոնշյալ ընկերությունները մշտապես կատարում են խոշոր ներդրումներ, որպեսզի ստանան արտադրողների պաշտոնական հավատարմագրում, ինչպես նաև արդիականացնեն տեխնիկական սպասարկման կենտրոնները։

Պաշտոնական ներկայացուցիչներից գնումները ապահովում են բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝

• երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում (բոլոր նշված ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են գործարանային երաշխիք, ծրագրային թարմացումներ, ընթացիկ տեխնիկական սպասարկում, ինչպես նաև արտադրողի հետ անմիջական կապ՝ ցանկացած խնդրի լուծման համար),

• վերադարձի և վերանորոգման երաշխիք (ներկայացուցիչները արտադրական թերությունների դեպքում անմիջապես հետ են կանչում մեքենաները՝ սպասարկման և անհրաժեշտ շտկումների համար)։

ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները