Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ինչ է հայտնի


Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
Մայրաքաղաքի արվարձանների վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով օդանավակայանը գտնվում է «Կարպետ» ռեժիմի տակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սահմանափակումներ են մտցվելու «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում։