Դոնաթելլա Վերսաչեն շուրջ 30 տարի անց լքում է Versace-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Դոնաթելլա Վերսաչեն, որը շուրջ 30 տարի եղել է հեղինակավոր Versace նորաձևության տան կրեատիվ տնօրենը, հայտնել է պաշտոնը թողնելու մասին. նրան կփոխարինի Դարիո Վիտալեն:

Ինչպես գրում է The Telegraph-ը, Դոնաթելլա Վերսաչեն նորաձևության տան ղեկավարումը ստանձնել է այն բանից հետո, երբ 1997-ի նրա եղբորը՝ Versace-ի հիմնադիր Ջաննի Վերսաչեին սպանել են:

«Ինձ համար մեծագույն պատիվ էր շարունակել եղբորս՝ Ջանիի ժառանգությունը: Նա իսկական հանճար էր, բայց հուսով եմ, որ ես պահպանեցի նրա ոգին և համառությունը: Բրենդի գլխավոր դեսպանի իմ նոր պաշտոնում ես կմնամ Versace-ի ամենամեծ երկրպագուն: Versace-ն իմ ԴՆԹ-ում է և ընդմիշտ իմ սրտում»,- գրել է նա։

Черно-белое фото, на ней молодая Донателла Версаче стоит рядом с братом Джанни, на заднем фоне присутствуют еще несколько человек.

Սա առանցքային շրջադարձ է նորաձևության տան պատմության մեջ. այս աշնանը իր գոյության 47 տարիների ընթացքում առաջին անգամ կներկայացվի Versace-ի հավաքածուն, որը չի ստեղծվել Վերսաչե ընտանիքից որևէ մեկի ղեկավարությամբ։

Наоми Кэмпбелл, Карла Бруни, Синди Кроуфорд, Клаудия Шиффер и Хелена Кристенсен в золотых платьях и Донателла Версаче в черном костюме

69-ամյա Դոնաթելլա Վերսաչեն չի խզում կապերը ընտանեկան ապրանքանիշի հետ. նա կզբաղեցնի ապրանքանիշի գլխավոր դեսպանի պատվավոր պաշտոնը։ Հագուստի մեկ այլ ապրանքանիշի՝ Miu Miu-ի նախկին դիզայնի և իմիջի տնօրեն Դարիո Վիտալեն աշխատանքի կանցնի ապրիլի 1-ից։ 

Վիտալեն, 41 տարեկան է։ Նա միլանյան նորաձևության աշխարհի ամենանորարար երիտասարդ դիզայներներից է։ Վիտալեն սովորել է Istituto Marangoni-ում՝ նորաձրության և դիզայնի հեղինակավոր ակադեմիայում, որն ավարտել է 2006 թվականին։

Дарио Витале

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասին ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները