Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների տարփողած «խաղաղության համաձայնագիրը» ոչ մի խաղաղության մասին էլ չէ, կարծում ենք, ակնհայտ է արդեն նույնիսկ «քաղաքականությամբ չզբաղվողներին»: Թե՛ ադրբեջանական ռեժիմը, թե՛ նրան ուղղակիորեն ձայնակցող քպական կարկառունները բոլորից ակնհայտ ու համոզիչ դա հիմնավորեցին: Եվ հիմնավորեցին պատերազմի սպառնալիքներով: Բայց դա մի փոքր այլ խոսակցության առարկա է:

Ոչ պակաս հետաքրքրական են մեր հանրության որոշակի շերտերի արձագանքները: Ճիշտ է, «փողոցներ ու հրապարակներ ելած» բազմություններ չկան, ինչը միանգամայն բնական կլիներ՝ հաշվի առնելով, թե միակողմանի ու ստորացուցիչ ինչ զիջումներ է Ալիևը թելադրել Փաշինյանին, ինչպես նաև այն, թե ինչ խայտառակ զիջումների է համաձայնել ՔՊ-ի ղեկավարը: Սակայն թե՛ սոցցանցերում, թե՛ առօրյա շփումների ժամանակ կարող ենք արձանագրել դժգոհություններ, նաև՝ մեղադրանքներ: Չէ, իշխանությունների հասցեին չէ, դա ինքնին հասկանալի է: Եթե այդ դժգոհություններն ի մի բերենք, ապա կարելի է ամփոփել մոտավորապես հետևյալ արտահայտությամբ. «Բա ո՞ւր են (որևէ ընդդիմադիր կուսակցության, որևէ նկատելի ընդդիմադիր գործիչ), ինչո՞ւ փողոց չեն ելնում, ինչո՞ւ ժողովրդին փողոց չեն հանում, ինչո՞ւ մի բան չեն անում...»:

Սովորաբար, ասվում է. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Այսինքն, նման դժգոհություններ արտահայտողները, «բան անելու» իմաստով շատ հնարավոր է, որ տեղին են դժգոհում: Բայց հենց այստեղ էլ, կարծում ենք, արժե առնվազն երկու վերապահում անել. մեկը՝ տեղեկատվական, մյուսն՝ ավելի «բացված»:

Նախ՝ նկատենք, որ «Բաքվի համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտելու մասին Փաշինյանի իշխանության պաշտոնական հայտարարությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «ՀայաՔվե» նախաձեռնությունը և այլն: Հասկանալի է, որ ընդդիմադիրները ոչ միայն անընդունելի են բնորոշել միակողմանի ու խայտառակ զիջումների մոտեցումը, որ դրսևորում է Փաշինյանի իշխանությունը, այլև պահանջել են հրապարակել «բանակցված» համաձայնագրի տեքստը:

Մեր անդրադարձի ենթատեքստի առումով հիմնական պահն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական ակտով (իսկ կուսակցության կամ որևէ միավորման ղեկավար մարմնի հայտարարությունն այդպիսին է) անդրադարձել են ընթացիկ ճակատագրական զարգացումներին: Բայց...

Հարցն այն է, որ հանրության մի որոշակի մասը, հատկապես պարբերաբար ամենքին մեղադրողների մեծ մասը... «քաղաքականությամբ» չի զբաղվում: Ու այստեղ արդեն հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞ւմ համար են կուսակցությունների հայտարարությունները, շարքերի՞, լրահոսի՞, թե՞ վիճակագրության կամ ապագայի վավերագիրների:

Սակայն եթե միայն դա լիներ խնդիրը: Ցավն այն է, որ երբ ինչ-որ մեկը, որևէ նկատելի քաղաքական ուժ կամ ուժերի համախումբ, որևէ ճանաչելի կամ որոշակի կշիռ ու ազդեցություն ունեցող գործիչ «ինչ-որ բան անում է», սոցցանցերում ակտիվացողները, խոհանոցներում քրթմնջացողները, բակային զրուցատաղավարներում հռետորաբանողները և «բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս:

Դե, «ֆիզկուլտուրա անելու հավես չկա», «է՜, բան չեն անի», «նախկիններն են», «կիսանախկիններն են», «էս նոր ջահելներն ովքե՞ր են», «սրանց ընդհանրապես չենք ճանաչում», «ոնց որ նախկինների հետ կապ ունեն», այս մեկն այս է ժամանակին արել, մյուսն այն է արել, սա արժանի չէ, մյուսը թույլ է, երրորդը... ու այդպես շարունակ:

Սա նորություն չէ, նման դրսևորումներ, նման երևույթ տեսել ենք անընդհատ, այդ թվում՝ 2020-ից հետո, երբ մեկուկես տասնյակ կազմակերպություններ միավորվել էին, իսկ շարժումն առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը: Տեսել ենք «Դիմադրություն» շարժման ժամանակ, տեսել ենք նաև այլ դրսևորումների ժամանակ: Տեսել ենք նաև 2024-ին՝ «Սրբազան շարժման» հետ կապված:

Հարկավ, բոլոր այդ շարժումների, ընդվզման դրսևորումների չհաջողելու բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին էլ քիչ չի խոսվել: Մենք այլ հանգամանքի վրա ենք ուզում ուշադրություն հրավիրել. ամեն ինչին ու բոլորին բնորոշումներ, պիտակումներ տալու և դրա փակուղայնության: Երբ դա ես դիտարկում, ստացվում է, որ մեր հասարակությունը որակումներ, պիտակումներ տալու «մասնագետ» է դարձել, եթե ոչ՝ աշխարհի չեմպիոն:

Բոլորին էլ պիտակավորելու, բնորոշումներ տալու որևէ հնար կարելի է գտնել ու կգտնեն էլ: Ու գտնում են: Ոչ ոք անթերի չէ: Եվ ի՞նչ: Եվ այն, որ այդպես դրսևորվողները շարունակում են մնալ իրենց «հարմարավետ գոտիներում», ֆեյսբուքյան կամ տելեգրամյան ելևէջներում, շարունակական մուննաթի ու դժգոհությունների «ալիք» տատանողների դերում:

Բայց ավելի վատը կա, որովհետև... ստացվում է, որ մեր երկիրը, ազգն ու հասարակությունը ներկայացնելու արժանին... Նիկոլ Փաշինյանն է: Սա իսկապես ողբերգություն է: Իսկ դրա հետևանքը լինում է, ավելի ճիշտ՝ այն է, որ բոլորին «անուն կպցնելով», «նախկին»-«կիսանախկին»-«կիսաներկա» անելով, աջուձախ բոլորին պիտակավորելով՝ անտեսում ենք կարևորագույնը, որ հայտնվել ենք չափազանց լուրջ վտանգի առաջ, եթե ոչ՝ հենց վտանգի մեջ ենք կանգնած: Ու դա «մեզ արժանի» Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Ու այստեղ երկրորդ հարցն է ծագում: Լավ, մենք իսկապե՞ս ռեալ վտանգն առարկայորեն չզգացող հասարակություն ենք դարձել: Աներևակայելի իռացիոնալ՝ մեր ընկալումներով ու հետևություններով: Չենք ուզում հավատալ, որ այդպես է: Իրականում կենտրոնանալ է պետք այն մոտեցման վրա, որը դրսևորել են «խելքը գլխին» բոլոր ժողովուրդները, երբ նման վիճակներում են հայտնվել: Այդ թվում՝ մեր ժողովուրդը՝ իր երկարատև պատմության ընթացքում:

Ո՞րն է այդ մոտեցումը: Նման պայմաններում առաջ են բերում ճգնաժամային կառավարիչներին՝ կոնկրետ հանրային պահանջով՝ երկիրը հանել այս վիճակից, այս մղձավանջից: Առաջ են բերում նրանց, ովքեր դա կարող են անել: Հա, ու նման գործիչներին, որպես կանոն, հետո մի կարգին շնորհակալություն էլ չեն ասում, առնվազն՝ իրենց կյանքի օրոք: Սովորաբար՝ «սերունդներն են երախտապարտ լինում»:

Շատ օրինակներ կարելի է բերել թե՛ մեր, թե՛ այլ ժողովուրդների պատմությունից: Բայց խնդիրը դա չէ, այլ հետևյալ հարցը. լավ, ինչի՞ մասին ենք մենք մտածում, ընդհանրապես, մենք ուզում ենք դուրս գա՞լ այդ վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները