«Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասին

Համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի ու Ավետ Բարսեղյանի հետ տեղի ունեցած վերջին սկանդալներին` իր խոսքում միաժամանակ ընդգծելով, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ երգում է ներկայիս իշխանությունների կազմակերպած միջոցառումներում՝ ասելով, որ ինքը միշտ էլ եղել է Բանակի կողքին.

«Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ, ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե իրենց ինչ եմ արել, երևի խանգարում եմ շատ հարցերում, և´ որպես լավագույն երգչուհի, և´ մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն, ինձ են հիշում, ես ավելի եմ բարձրանում, ինձ չեն կարող պախարակել, ես պարապ մարդ չեմ, ինչ-որ մեկից նստեմ, խոսեմ, երևի պատվեր է եղել, որ էդպես խոսեն, չգիտեմ ինչով է պայմանավորված այդ չարությունը, ամենակարևորը սխալը հասկացել են, զանգել են ինձնից ներողություն են խնդրել»,- նշել էր Սոնան։

Թեման՝ Tert.am Life-ը պարզաբանել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ում խոսքով՝ այդ գրառումները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն:

Երգչուհին նշեց, որ վերջին անգամ Սոնա Շահգելդյանի հետ խոսել է 2018 թվականից առաջ:
«Ես իր համարն անգամ չունեմ»,- ասաց Շուշան Պետրոսյանն ու հավելեց, որ նա իր սիրելի երգչուհիների ցանկում է եղել:

«Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար: Ես փաստացի ասացի, որ այս աղջիկը հաղթանակ է բերել ձեզ և փոխանակ հաղթանակով ուրախանաք, ինչի ետևից եք ընկել:
  Ինքը կարող էր այդ ժամանակ չհասկանալ, որ պետք չէ ռուսերեն խոսել, բայց օպերատորն ու լրագրողը, որ իրեն ուղեկցում էին, ոչ միայն արել են այդ հարցազրույցը, այլև՝ տարածել են:

Այսինքն՝ իրար վրա ուրախանալու, կներեք բառիս համար՝ «տժժալու» մոլուցքը այս ժողովրդից դուրս չի գալիս:

Հետո 2018 թվին, երբ տեսա նա ինչ արեց, այլևս չեմ խոսում իր մասին:
Ու, երբ տեսա իր հարցազրույցը, ուղղակի ծիծաղ առաջացրեց:

Նախկին հաղթանակած բանակով երկու պատերազմ հաղթած ժամանակաշրջանը համեմատել այսօրվա՝ մի ամբողջ սերունդ կոտորած իշխանավորների գործունեության հետ, ուղղակի ծիծաղելի է և ողբերգական:

Երբ մարդը կույր է լինում և խուլ, չի տեսնում, թե ինչպես հազարամյակների մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի է, և այդ ամենի մասին մոռանալ ու կուրորեն, չարացած այդպես հիմար տեքստեր ասելն ուղղակի անհեթեթություն է:
Չգիտեմ ինչ պատասխանեմ, ես ինչպե՞ս կարող եմ իր հետ երկխոսության մեջ մտնել, մարդ ռինգ, որ դուրս է գալիս, պետք է հավասար քաշայինի հետ լինի։ Հասկանո՞ւմ եք, ես ո՞նց իր հետ զրուցեմ»,- ամփոփեց Շուշան Պետրոսյանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրել Բացահայտվել է՝ ով է զանգել 2-ամյա Տիգրանի հորն ու լացի ձայն միացրել Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա 3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ Ողբերգական դեպք. հովիվը մահացել է, կենդանիները սատկել Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ» Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով «Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարին Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները