Անհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ պատրաստ են կնքել խաղաղության համաձայնագիրը, որի արդյունքում անհրաժեշտ բազա կձևավորվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման ու «խաղաղության դարաշրջանը» բացելու համար։ Իսկ, ահա, Ադրբեջանը տրամադրված չէ ստորագրել «համաձայնեցված» տեքստը, որով փաստացի հայկական կողմն էական զիջումների է գնացել, իսկ փաստաթղթի բովանդակության մեջ ընդհանրապես ոչինչ չկա նշված Արցախի մասին՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդպիսի հիմնախնդիր գոյություն չի էլ ունեցել։

Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվում, չէ՞ որ Բաքվին միանշանակ ձեռնտու է այս փաստաթղթի շուտափույթ ստորագրումը։ Դրա համար մի քանի պատճառ կա։ Մեկն այն է, որ Բաքուն իրականում չի ցանկանում Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել։ Ալիևի ռեժիմին պետք է, որ իր բռնապետական իշխանությունը պահպանելու համար անընդհատ խաղարկի հայերի գործոնը, խորացնի ատելությունը և սեփական հանրությանը հրամցնի, թե մեկը մյուսի հետևից «հաղթանակներ» է տանում Հայաստանի նկատմամբ։ Երկրորդ՝ երբ ադրբեջանական իշխանությունները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները անընդհատ զիջում են, ապա նրանք ցանկանում են անընդհատ զիջումներ ստանալ, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, և հայկական կողմը հնարավորություն չի ստացել իրավիճակը հակառակ ուղղությամբ շրջելու համար։

Ըստ այդմ, ադրբեջանական կողմը նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագրի ստորագրման համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջներին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրականապես հերքում է Ֆրանսիայի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Պաշտոնական Բաքվի տեսակետով, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան երկու տարի: Սակայն հարցն այն է, որ այդպիսի կետ ընդհանրապես տեղ չի գտել խաղաղության համաձայնագրում։ Այլ կերպ ասած՝ դրանք համաձայնագրից դուրս պահանջներ են։ Իսկ այս հարցում էլ Հայաստանին զիջումների դրդելու և հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանը սահմանին կրակոցներ է արձակում, կեղծ տեղեկություններ է տարածում, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը և փորձում է լարվածություն ստեղծել։

Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ նույնիսկ այն պարագայում, երբ հայկական կողմը զիջի նաև նշված երկու պահանջների հարցում, որևէ երաշխիք չկա, որ Բաքուն նոր նախապայմաններ առաջ չի քաշի, որոնք ընդհանրապես համաձայնագրի բովանդակության հետ կապ չունեն։ Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանն առաջնորդվում է մաքսիմալիստական մոտեցումներով։ Ուստի զիջումների շրջապտույտից դուրս գալու միակ ելքը Ադրբեջանին հակադրվելն է, իսկ դա հնարավոր է իրականացնել որոշակի նախապայմաններ կամ հակապահանջներ ներկայացնելու տեսքով։ Ճիշտ է՝ պարտված իշխանությունների պարագայում շատ դժվար է պահանջներ առաջ քաշելը, բայց դա միանգամայն հնարավոր է, երբ Հայաստանի մոտեցումներն արտաքին ուժային կենտրոնների կողմից աջակցություն ստանան։ Իսկ այսպիսի իրավիճակի կարելի է հասնել հմուտ դիվանագիտության միջոցով։ Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է առաջ քաշել Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության պահանջը՝ իրավական հիմքերին համապատասխան ներկայացնելով, որ դրա մեջ պարունակվում են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող դրույթներ։ Մեկ այլ պահանջ էլ կարող է լինել գերիների վերադարձի հարցը։ Իսկ Արցախի թեմայի ու արցախցիների իրավունքների ոտնահարման թեման ամենակարևորն է, սակայն, չգիտես ինչու, այս թեմայն Հայաստանի իշխանությունների համար տաբու է դարձել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները