Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը ներկայացնում է սոցիոլոգ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանի հեղինակային հոդվածը՝ հայաստանյան քաղաքական դաշտի իրողությունների վերլուծությամբ՝ հիմնված հենց հիմնադրամի ու հոդվածի հեղինակի ուսումնասիրությունների և հարցումների վրա:

Հանրային ընկալումներում մի պիտակավորված պնդում կա, որ «քաղաքականությունը անբարոյականություն է», բայցև մարդիկ ոչ միայն հետևում ու մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլև իրենց վրա ուղղակիորեն կրում են իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները։ Մեկ այլ տարածված պնդում կա՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», ինչը երբեմն հանրային-քաղաքական հարցերի շուրջ դիրքորոշում չհայտնելու և քաղաքականության վերաբերյալ զրույցից խուսանավելու միջոց է։

Քաղաքականությամբ ակտիվորեն հետաքրքրվում է հարցվողների ընդամենը 31,5 %-ը, ընդ որում, որքան բարձր է տարիքը, նույնքան բարձր է հետաքրքրությունը։ Այդուհանդերձ, նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողները այս կամ այն կերպ սպառում են քաղաքական տեղեկատվությունը, երբեմն էլ դառնում մանիպուլ յացիաների ու քարոզչության զոհը։

Իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ աջակցությունը բացահայտելու համար պարբերաբար տրվում է հարցը՝ ՀՀ իշխանությունները ճի՞շտ, թե՞ սխալ քաղաքականություն են վարում։

Нет описания фото.

Ամփոփելով 2023 թ. դեկտեմբերից մինչև 2025 թ. փետրվարն իրականացված հետազոտությունների արդյունքները՝ պարզ է դառնում, որ.

1. Չկողմնորոշվածները ի սկզբանե զգալի մաս են կազմում 2023 թ. դեկտեմբերին՝ 33.1%, իսկ 2024 թ.մարտին` արդեն 25,5 %, և այդպես անկում է ապրել՝ 2025 թ. փետրվարին հասնելով մինչև 5 %: Սա ցուցիչ է, որ քաղաքական տեղեկատվական հոսքերի ակտիվացմանը զուգահեռ հարցվողները սկսում են որոշակիացնել իրենց դիրքորոշումները։

2. ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ համարողները կամ հակաիշխանականությունը 2023 թ. դեկտեմբերին բավականին ցածր մակարդակում էր՝ 30,4 %, սակայն գործող իշխանությունների վարած քաղաքականության, չարդարացված սպասելիքների, պարբերական ձախողումների պատճառով, ինչպես նաև հակաիշխանական գործընթացների ավելացման և ակտիվացման հետևանքով անմիջապես աճեց՝ ամբողջ 2024 թվականի ընթացքում մնալով 45-55 %-ի միջակայքում, իսկ 2025 թվականի փետրվարին արտաքին քաղաքականությունը սխալ համարողները դարձան 64 %, իսկ ներքին քաղաքականությանը անհամաձայն հարցվողները՝ 74,2%:

3. ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ճիշտ համարողների կամ պրոիշխանականների մասնաբաժինն ի սկզբանե զգալի էր՝ 2023 թ. դեկտեմբերին՝ 38,3 %: Այնուհետև «Ադրբեջանին անկլավների զիջման» թեման հանրային ընկալումներում կտրուկ իջեցրեց իշխանության աջակցությունը՝ 2024թ.մարտին հասցնելով 21,2 %, սակայն քաղաքական իշխանությունների ահռելի տեղեկատվա-քարոզչական ջանքերի արդյունքում և «Տավուշը՝ հանուն հայրենիքի» հակաիշխանական շարժման վերջնական հաջողության չհասնելու հետևանքով իշխանությունների աջակցությունն սկսեց վերագտնել իր դիրքերը՝ 2024 թ. հուլիսին հասնելով 38,8 %։ 2025 թ. մեկնարկից ՀՀ իշխանություններն ակտիվ պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանին հերթական զիջումների, համընդհանուր պարտադիր հայտարարագրման, Երևանում տրանսպորտի գնի թանկացման և այլնի վերաբերյալ, իսկ վերջին ամիսների աշխարհաքաղաքական փոփոխությունները հայաստանցիների մեծամասնության շրջանում դրական հույսեր չեն առաջացնում։ Արդյունքում. իշխանությունների արտաքին քաղաքականության աջակցությունը 10 %-ով նվազում է՝ դառնալով 32,2%, իսկ ներքին քաղաքականությանն աջակցում է հարցվողների ընդամենը 21,4 %-ը։

Համադրելով վերջին մեկուկես տարվա քաղաքական իրադարձություններն ու հասարակական կարծիքի դինամիկան՝ արձանագրում ենք մի շարք իրողություններ.

1. Քաղաքական իրադարձությունների ակտիվ փուլում հասարակությունն սկսում է առավել ակտիվորեն սպառել քաղաքականությունը, արդյունքում դիրքորոշումները որոշակիանում են, և, ըստ այդմ, մեծանում է բևեռացումը։ Ակտիվ սպառումը բերում է քաղաքական թեմաների վերաբերյալ հասարակական պահանջարկի մեծացման։ Արդյունքում՝ որ կողմը ավելի մեծ տեղեկատվական ռեսուրս ունի, ավելի ծավալուն և թիրախային տեղեկատվական հոսքեր է կառավարում, նա էլ ապահովում է առաջարկը՝ տեղեկատվական քարոզչության տեսքով։

2. Նույնիսկ բարձր հեղինակությամբ գործիչը իշխանությունների ցածր աջակցության պայմաններում կարող է մտնել քաղաքական թատերաբեմ ու չհաջողել։ Քանզի մի քանի հասարակական բնազդների վրա հիմնված քարոզչական ծուղակներով հեղինակազրկում և փոշիացնում են քաղաքական շանսը։ «Նախկինների վերադարձի», «պատերազմի վերսկսման վտանգի», «ռուսական ազդեցության» և այլ միֆերի միջոցով հանրային կարծիքը նեգատիվ են դարձնում որևէ պոզիտիվ քաղաքական սուբյեկտի նկատմամբ՝ լինի անձ, շարժում, թե կուսակցություն։ Զուգահեռաբար, մեկնարկային անհավասար պայքարում իշխանությունների ու հակաիշխանականների մրցակցության մեջ հակաիշխանական կողմը, բնականաբար, ավելի քիչ «հաղթանակների» հնարավորություն ու անխուսափելի սխալների մեծ հավանականություն ունի, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն տեղեկատվական դաշտում ձախողման, այլև դրա արձանագրման գետնի վրա։

3. Կանխատեսելով նախընտրական տարվա հերթական ցիկլը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը կփորձեն օգտվել գործող իշխանության աջակցության ցածր մակարդակից։ Սակայն, եթե նախորդ տարիների դասերը չքաղեն, շտապեն «իշխանափոխության խոստում» տալ ու կազմակերպչական, ինտելեկտուալ, ֆինանսական անբավարար ռեսուրսներով չհաջողեն իրենց հերթական փորձը, հասարակության ընդդիմադիր սեգմենտը հուսալքության ու ապատիայի հերթական փուլի մեջ կմտնի։

4. Արձանագրենք, որ ՀՀ գործող իշխանությունները յոթնամյա կառավարման ընթացքում նվազագույն աջակցությունն են վայելում։ Այսպիսի վարկանիշով ՀՀ իշխանությունները չեն կարող զգալիորեն բարելավել իրենց հեղինակությունը, չեն կարող միայնակ վերարտադրվել, իսկ կոալիցիայով վերարտադրվելու շանսերը ևս շատ քիչ են։ Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, որը հասարակության ընկալումներում առավելապես բացասաբար է ընկալվում, այս տեմպերով իշխանությունների հանրային աջակցությունը կշարունակի նվազել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները