Մհեր Ավետիսյանի կազմակերպած ակցիան առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում դաշնակից երկրին ուղղված միակ պոզիտիվ ակցիան էր Հայաստանում

«Փաստ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ուղղությամբ։ Եվ ընդամենը մեկ դեպքում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատշաճ ընդունելություն է կազմակերպվել Երևանում. ՀՀ և ՌԴ դրոշներով մարդաշատ դիմավորման ակցիա էր տեղի ունեցել` ի պատիվ դաշնակից երկրի նախագահի։

2022թ. նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն էր կայացել, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաև Վլադիմիր Պուտինը։

Վերջինիս շարասյանը Հաղթանակի կամրջի վրա դիմավորել էին հազարից ավելի քաղաքացիներ՝ «Միասին» և «Բարի գալուստ» պաստառներով։ Ակցիայի կազմակերպիչը հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանն էր։

Այս ակցիան առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում դաշնակից երկրին ուղղված միակ պոզիտիվ ակցիան էր Հայաստանում։

Ի դեպ, հենց այդ նույն այդ օրը արևմտամետները բողոքի ակցիաներ էին կազմակերպել ՌԴ նախագահի դեմ, իշխանություններն էլ թույլատրել էին Երևանում հանգրվանած ուկրաինացիներին բողոքի ակցիաներ կազմակերպել։ Միաժամանակ ՀԱՊԿ նիստում էլ Փաշինյանը վերջնականապես փչացրեց հարաբերությունները ռազմաքաղաքական դաշինքի անդամների հետ՝ հրաժարվելով ստորագրել եզրափակիչ ակտը։

Հակառուսական այդ դրսևորումները եզակի չէին։ Հայաստանը հետագայում ընդունեց Հռոմի ստատուտը, ընդհուպ սպառնալիքներ տեղալով, որ Պուտինի՝ Հայաստան այցի դեպքում գլխավոր դատախազը պետք է որոշի՝ ձերբակալե՞լ, թե՞ ոչ։ Տարբեր դրվագներով օրվա իշխանություններն ամեն ինչ արեցին Մոսկվայի հետ հարաբերություններ փչացնելու, ՌԴ-ին հարվածելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանը մշտապես եղբայրական վերաբերմունք է ակնկալել Ռուսաստանից, միլիարդավոր տրանսֆերտները, որ ստացվում են Ռուսաստանից, օգնում են պահպանել ՀՀ տնտեսությունը, որը հազարավոր թելերով կապված է ՌԴ-ին և ԵԱՏՄ-ին։

Տարօրինակ է, բայց երկրում ունենալով իրենց ռուսամետ հռչակած տարբեր քաղական գործիչների ու կազմակերպությունների նման բազմություն` այդ որակի դաշնակցային միակ մեկ ժեստ է արձանագրվել՝ Մհեր Ավետիսյանի կազմակերպածը։ Իսկ միգուցե, եթե մեր ղեկավարները խոհեմ լինեին, այս օրինակով փորձեին հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, չսրեին հարաբերությունները, իրավիճակը արմատապես այլ կլիներ, հայ-ռուսական շփումները վերելքի վրա կլինեին, իսկ Հայաստանն էլ աղետալի հետևանքների չէր բախվի։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները