Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության հարցը հիմնականում թողնվում է ինքնահոսի, այն է՝ մեծամասամբ ուշադրություն չի դարձվում այն հանգամանքի վրա, թե ինչ մակարդակի գիտելիքներ են հաղորդվում աշակերտներին, ուսանողներին ու ինչ կարողություններ են զարգացվում նրանց մեջ։

Պարզ է, որ այս համատեքստում առաջնահերթ պետք է լինի հայրենասեր քաղաքացի դաստիարակելը, որպեսզի այդ մարդիկ հետագայում իրենց ներդրումն ունենան պետության զարգացման հարցում։ Դա երկարաժամկետ մոտեցում է պահանջում, որովհետև կապված է նաև սերունդների հերթափոխի հետ, այնինչ ոչ միայն անտեսվում է, այլև նպատակաուղղված երկրորդական պլան մղվում։ Դրա համար էլ կրթական համակարգի շրջանակներում անընդհատ հարվածի տակ է դրվում հայագիտության բաղադրիչը։ Ու այդ շրջանակներում թողարկվում են ոչ որակյալ, խեղաթյուրված և ոչ պատշաճ կերպով կազմված դասագրքեր։

Զարմանալի է, որ մենք մեր ունեցած պատմական ժառանգությունը չենք կարողանում կրթության տեսքով հավուր պատշաճի ներկայացնել, իսկ Ադրբեջանը, որը ո՛չ պատմություն ունի, ո՛չ էլ ժառանգություն, կեղծ պատմություն է հորինում, որի հիման վրա դասագրքեր են ստեղծվում ու ներկայացվում է, թե իբր իրենք հազարամյակների ժողովուրդ են։

Մյուս հարցը վերաբերում է աշխատաշուկայի և մասնագիտական կրթության համապատասխանությանը։ Որոշ մասնագիտություններով միջին ու բարձրագույն կրթության տեղերը մեծապես գերազանցում են առկա պահանջարկը։ Հիմնականում դրանք ինչ-որ թրենդային մասնագիտություններ են, բայց նման մասնագետների չափից ավելի թողարկումը խնդիր է, քանի որ աշխատաշուկայում դրա կարիքը չկա։ Մյուս կողմից էլ կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը շատ մեծ է, սակայն կրթական համակարգը շատ քիչ մասնագետներ է պատրաստում։

Ընդ որում, պետական մակարդակով պետք է տարվի այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած մասնագիտություն հարգի է, բայց մասնագետները պետք է լինեն իրենց տեղում, այլ ոչ թե ոչ մասնագետները սպասարկեն այլ մասնագիտություն։ Առավել ևս, բարձրագույն կրթություն չունեցող անձինք չպետք է հայտնվեն այնպիսի տեղերում, որտեղ բարձրագույն կրթություն ու հատուկ գիտելիքներ են պահանջվում։

Այս հարցը լուրջ է նաև պետական կառավարման համակարգում։ Նախ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք շատ կարևոր ոլորտներ են համակարգում, բայց իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կապ ու առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականից բարձրագույն կառավարման համակարգում հայտնվեցին մարդիկ, որոնք ընդհանրապես հեռու են եղել պետական կառավարման համակարգից, ու իրենց առավելությունը միայն իշխանական լինելն է ու իշխանափոխության համար սկսված պայքարում կամ հետագայում Փաշինյանին հարելը։

Փոխարենը որոշակի ուղղություններով մասնագիտացված մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում աշխատանք գտնելու հարցում։ Մյուս կողմից էլ լիովին անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է իրականացվում կադրային քաղաքականությունը։ Կադրերն անընդհատ փոփոխվում են, սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա է դա տեղի ունենում։ Օրինակ՝ թվում է, թե տվյալ ոլորտի պաշտոնյան մասնագիտացված մոտեցում է ցուցաբերում, բայց անհասկանալի պատճառներով նրան փոխարինում են ու նշանակում այլ կադրի։ Ժամանակ կար, որ իշխանությունները փիառվում էին, թե կադրային բանկ են ստեղծում, բայց ո՛չ այդ կադրային բանկն է դեր կատարում, ո՛չ էլ, ընդհանրապես, կրթությունն ու մասնագիտական որակները։

Այս ամենի հետ շարունակվում են «խնամի-ծանոթ-բարեկամ» և կոռուպցիոն բնույթի մեզ ծանոթ երևույթները։ Հաստատություններ կան, որ որոշ մարդիկ սարքել են իրենց «տնամերձը»՝ դարձնելով ծանոթների ու բարեկամների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Մասնագիտական առումով արդարության նկատմամբ վստահությունը վերականգնված չէ։ Ու, ընդհանրապես, իշխանությունների մոտեցումն ի սկզբանե աղետաբեր է եղել կրթության և համապատասխան զբաղվածության նկատմամբ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ նույն Փաշինյանը հայտարարում էր, թե ելակ աճեցնելու համար լեզվի իմացություն է պետք։ Ծիծաղելի է, իհարկե, բայց հետևանքներն են, ցավոք, ծանր:

Շատ կարևոր է նաև վերապատրաստման հանգամանքը, քանի որ տեխնոլոգիաներն արագ զարգանում են, ու ժամանակի ընթացքում անընդհատ կարիք կա նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել։ Բայց սրա վրա ևս ուշադրություն չի դարձվում։

Ու այսքանից հետո Փաշինյանը նեղսրտում է, թե իրենց կադրային քաղաքականությունը քննադատում են։ Ճիշտ են անում, որ քննադատում են։ Մյուս կողմից՝ կադրերի հարցում սղության մասին հայտարարությամբ ջանում է արդարացնել իր ապաշնորհությունը, այդ թվում՝ խայտառակ կադրային քաղաքականությունը։

Հաջորդը. վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ասում է, թե մասնագետները շատ բարձր աշխատավարձեր են ստանում մասնավոր կամ այլ սեկտորում ու չեն ուզում գալ պետական համակարգ, մյուս կողմից էլ՝ «դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։

Իհարկե, ոչ մեկ դեմ չէ, որ պետական համակարգում բարձր աշխատավարձեր լինեն, ու դա միայն չտարածվի ամենաբարձր պաշտոնյաների վրա, բայց դրա փոխարեն հարկավոր է, որ հանրությանը շատ բարձր ծառայություններ մատուցվեն։ Նախ՝ պետք է հասնել նրան, որ պետական աշխատանքը, բացի աշխատավարձերի հանգամանքից, նաև պատվաբեր լինի, հանրությունը գնահատի դրա նշանակությունը, ու պաշտոնը չծառայեցվի միայն սեփական շահերին։

Այլ հարց է, որ Փաշինյանը բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար, այնինչ բազմաթիվ մասնագետներ ստիպված են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները