«Տգետիզմի» հիմունքները և «պատուհասության» կետը. ո՞րն է ավելի «նախընտրելի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի հրապարակային ելույթների ու դրսևորումների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել նրա գլխավորած կառավարության նիստերն ու այդ նիստերում ունեցած ելույթները: Եթե Խորհրդային Միության անծայրածիր տարածքի տարբեր բնակավայրերում եղած մեծ ու փոքր ճաշարաններում, հանրային սննդի կետերում, ի դեպ՝ Անաստաս Միկոյանի թեթև ձեռքով, յուրաքանչյուր հինգշաբթին «ձկան օր» էր, ապա ինքնիշխան Հայաստանում հինգշաբթին կառավարության նիստում Փաշինյանի էքսցենտրիկ ելույթների օր է:

Չէ՛, լուրջ, կառավարության նիստերը Փաշինյանի պաշտոնավարման շրջանում վերածվել են «մեկ դերասանի թատրոնի»: Բացառություն չէր կառավարության վերջին նիստը: Այս դաժան իրականության պայմաններում չզրկենք մեզ ու մեր սիրելի ընթերցողներին այդ կասկածելի հաճույքից ու մի քանի մեջբերում անենք Փաշինյանի զգլխիչ մենախոսությունից՝ «Յաղագս տգիտութեան կառավարութեան մերոյ»:

Ահավասիկ, զմայլվեք. «...Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Մարդիկ գիտելիքի պակաս ունեն մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն, որովհետև դա մեր գործն է...

...Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի, իմ գլխավորությամբ՝ բոլորդ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում: Ու՞մ է հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե որևէ բան չի նշանակում: Մենք մինչև հիմա չգիտենք պրոբլեմը։ Մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են 0 դասարանում: ...Որովհետև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն՝ իրենք ինչով են զբաղված:

...Այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք: Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղի՞ց գիտելիք ունենա, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց, չկա ճանապարհ, որով գիտելիքի հետևից գնա: Սա մեր պետական համակարգի ամենամեծ պրոբլեմն է: Ու մեր, մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը՝ առավել ևս...»:

Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը յուրօրինակ խոստովանություն է անում՝ իր և իր գլխավորած կառավարության, իշխանության տգիտության, անգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու, ըստ այնմ, անպիտանության մասին:

Նույնիսկ կարող է թվալ, որ Փաշինյանը վերջապես համաձայնում է հասարակության մեծ մասի հետ առ այն, որ ինքն ու իր թիմը, իր կառավարությունը, այսպես ասենք, անձեռնահաս են: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում Փաշինյանի խոսքն այդքան էլ պրիմիտիվ չէ, քանի որ այն որոշակի տողատակեր ունի:

Առաջինը. ակնհայտ է, որ նույն Փաշինյանն, այսօրինակ հայտարարություններ անելով, ուզում է, որ հետագայում իր իշխանավարման դառնագույն հետևանքները վերագրվեն տգիտությանը, անփորձությանը, չաշխատելուն, չաճելուն, կադրերի պակասին:

Նրա թիրախն ապագան է: Այսինքն՝ այն, որ հետագայում, երբ մարդիկ վերջնականորեն սթափվեն ու պատասխան պահանջեն, նա այդ ամենի համար պատասխանատվությունը վերահասցեագրի նույն այդ մարդկանց: Այսօրվա նման խոսույթով Փաշինյանը առնվազն հանրային ընկալման տիրույթում ցանկանում է ապահովագրվել իր գործած ավերների, իր գործունեության հետևանքների համար պատասխանատվությունից:

Այսինքն, հեռահար նպատակն այն է, որ ամեն ինչ վերագրվի տգիտությանն ու անփորձությանը, ընդ որում՝ իր թիմի, նաև ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես դասականը կասեր, «ազգակործան պատուհասությանը»:

Կարծես հեռու չէ այն օրը, երբ նա կարող է հայտարարել, թե՝ լավ, մենք բան չէինք հասկանում, բա դուք էլ բան չէիք հասկանո՞ւմ, որ մեզ ընտրեցիք... Ըստ որում, մեր այդ դիտարկման ամենից վատ կողմն այն է, որ դա ամենևին կատակ չէ:

Երկրորդ. Փաշինյանը կանխամտածված ու հետևողականորեն շարունակում է հայ ժողովրդին, հայ հասարակությանը վարկաբեկելու քարոզչաքաղաքական գիծը, եթե կուզեք՝ գործընթացը:

Ի՞նչ է ստացվում Փաշինյանի շարունակական քարոզներից, ինչպիսի՞ պատկեր է հյուսվում: Իսկ հյուսվում է այնպիսի պատկեր, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը աշխատել չի սիրում, լոդր է, այսպես ասած, «քցող», անպատասխանատու, անկիրթ է ու սովորել չի սիրում, կռվել չգիտե ու չի կարողանում, թուլամորթ է, հող մշակել ու անասնապահությամբ զբաղվել անգամ չգիտեն, մեքենա վարել չեն կարողանում, «պռավաներն» էլ համատարած կեղծ են...

Հա, կադրեր էլ չկան: Դեհ, այդ ամենի պայմաններում, ախր, ի՜նչ անի «խեղճ Փաշինյանը», առավել ևս, որ ինքն էլ, իր գլխավորած կառավարությունն էլ 7 տարի շարունակ դոփում են տեղում, չեն աճում՝ մնալով, համապատասխանաբար, 1-ին և 0 դասարաններում:

Մարդ տրամադրություն ունենար և առանց հույզերի ամփոփեր Փաշինյանի «տգետիզմի» հիմունքները, պարզեր Փաշինյանի «պատուհասության կետը», համեմատեր, թե դրանցից որ մեկն է ավելի «զրո»... Կամ որ մեկն է նրա համար ավելի «նախընտրելի»... Բայց Փաշինյանը, կարծում ենք, էլի ու էլի է նման «էքսցենտրիկ» հայտարարություններ անելու: Ու այնպիսի ձայներանգով, որ, ինչպես վերջին նիստի ժամանակ եղավ, նրա թիկնազորքի գլխավորներից մեկը դրսից դուռը կիսաբաց անի՝ տեսնելու համար, թե ներսում այդ ի՞նչ կռիվ-ղալմաղալ է, հո պատահաբար շեֆը իրենց կարիքը չունի՞:

Մյուս կողմից՝ առիթ ունեցել ենք նշելու, որ Փաշինյանի ընկալման տեսանկյունից իր՝ «օրվա թեմա» լինելը կենսական անհրաժեշտություն է: Նա ամեն գնով պիտի լինի բոլոր լրահոսերի «առաջին էջերում»: Հակառակը, ավելի ստույգ՝ լրահոսային անէությունը նրա համար նշանակում է քաղաքական ու անձնական կրախ: Եվ նա նաև նման խնդիր է փորձում լուծել իր այդօրինակ հայտարարություններով:

Ի վերջո, կարծում ենք, Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքն ու իր կառավարությունը, ամբողջ ՔՊ-ն այլևս հետաքրքիր չեն հասարակության մեծ մասին: Նրանցից մարդիկ այլևս ոչ մի լավ բան չեն սպասում, ավելին՝ արդեն շատերն են հասկացել, որ Փաշինյանն ու իր իշխանությունը քաղաքականապես սնանկ են, նրանք ժողովրդին ոչինչ չունեն առաջարկելու, բացի նոր հարկերից, նոր տուգանքներից, ոստիկանական մահակներից, նոր հանձնումներից ու այլևայլ բացասական բաներից: Ու, թերևս, նաև այդ պատճառով է Փաշինյանն ավելի ու ավելի հաճախ «թատրոն տալիս»:

Ամփոփենք Փաշինյանի նույն ելույթից ևս մեկ մեջբերմամբ: «Հերիք է մենք մեզ խաբենք»,-ասաց Փաշինյանը: Գիտե՞ք, դժվար է չհամաձայնել: Մնում է հավելել՝ շա՜տ վաղուց է «հերիք»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները