«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակման 110-րդ տարելիցը: Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը համայն հայությանը միավորող հարց է՝ անկախ քաղաքական հայացքներից, մարդկանց մտածելակերպից: Պահանջատիրության, Ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հարցում մեծ մասամբ միատարր ենք եղել: Ներկայում անհանգստություն կա, որ այս հարցը ևս երկրորդ պլան է մղվում: Իսկ անհանգստությունն իրական հիմքեր ունի՝ պաշտոնյաների գործողությունների ու ելույթների տեսքով: Անգամ կարծիք է հնչում, որ, կարծես, Հայոց մեծ եղեռնի զոհերին հիշատակելու միակ արարողությունը Հայաստանում մնացել է Ջահերով երթը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հակադարձում է այն կարծիքին, որ այս հարցը ներկայիս իշխանությունները մոռացության են տալիս: «Հակառակը՝ կապիտուլ յանտ Նիկոլի վարչակազմն ամբողջությամբ առաջ է տանում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և ամեն ինչ հայերի վրա բարդելու թեզը, այն է՝ ամեն ինչում հայերն են մեղավոր, իրենք են մեղավոր, որ ցեղասպանվել են: Երկրորդ՝ կապիտուլ յանտ Նիկոլը և նրա վարչակազմի որոշ ներկայացուցիչներ դիտավորյալ նաև այն թեզն են առաջ տանում, որ մեկուկես միլիոն մարդ չի զոհվել, դեռ պետք է հաշվենք: Առաջինը նման ստոր առաջարկով հանդես եկավ հանրությանը «հրեշ Անդո» մականունով հայտնի Անդրանիկ Քոչարյանը: Հետագայում նույնն արել է Նիկոլ Փաշինյանը, որը սկսեց կասկածի տակ դնել ընդհանրապես Ցեղասպանության եղելությունը և զոհերի թվաքանակը, հետագայում, իհարկե, հետքայլ արեց՝ տեսնելով հանրության զգալի մասի՝ իր զառանցանքներին տված գնահատականը և արձագանքը: Այնպես որ, գործ չունենք այն փաստի հետ, որ նա մոռացության է մատնում Հայոց ցեղասպանության հարցը: Մոռացության տանելը դեռ լավ է, ընդհակառակը՝ տեսնում ենք Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ ռևզիոնիզմ և կեղծարարություն ու դրանով նաև թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մյուս հարվածն է հասցնում՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու Հայաստանում: Քաղաքագետը դրական արձագանք է տալիս այն դիտարկմանը, որ այս ձևակերպմամբ ևս փորձ է արվում փակել Արցախի թեման: «Կապիտուլ յանտ Նիկոլը 2020 թվականին Հայաստանը տարավ դիտավորյալ պատերազմի Ադրբեջանի հետ: Նա դա ինքն է արել, Նիկոլ Փաշինյանն է համարվում 2020 թ. 44-օրյա պատերազմի հեղինակը, նա է 2019 թ. օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով քանդելով ամբողջ բանակցային գործընթացը: Նա է այդ բանակցային գործընթացը դիտավորյալ քանդելով՝ նաև լեգիտիմացրել Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի դեմ: Նա է սրա հեղինակը: Արցախը պատերազմով Ադրբեջանին նվիրելուց հետո իր համար ուղղակի աղետ է համարվում այն փաստը, որ Հայաստանում կա մի մասսա, որը կարող է Արցախի մասին դեռ խոսել: Պատգամավորներից մեկն ասում է՝ Արցախի էջը փակելով՝ բացում ենք խաղաղության ինչ-որ էջ: Մարդ որքան կարող է տգետ լինել ու չհասկանալ, որ Արցախի էջը փակելով՝ նրանք բացում են Սյունիքի էջը, Սյունիքի էջը փակելով՝ բացում են Վայոց ձորի էջը, Վայոց ձորի էջը փակելով՝ բացում են Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի էջերը, որովհետև այդ նույն տիկինը պետք է հիշի, թե ինչպես էր իր դավադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ անվանում: Հիմա նրանց նման հակահայերը, այդ ամեն ինչը մոռանալով, փորձում են Արցախի էջը փակելով, իբր թե, Հայաստանի համար բացել խաղաղության էջ: Չի լինելու նման բան, որովհետև ամենաառաջինը դա չի ուզում հենց Ադրբեջանը, որի ախորժակը մեծանում է ուտելու ժամանակ: Ադրբեջանում շատ պարզ և շատ ճիշտ են տրամաբանում՝ եթե հայերն իրենց ամենահին բնօրրաններից մեկը՝ Արցախը, համարում են ուրիշինը, այդ ինչո՞ւ պետք է Երևանը, Կապանն ու Գորիսը չտան, ո՞վ է արգելելու նրանց՝ իրականացնել այդ ցանկությունները: Վերջապես պետք է հասկանանք՝ եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք: Տեղի ունեցողն ամբողջ աշխարհն է տեսնում: Անընդհատ սրանից-նրանից նեղվում ենք, պահանջատեր ենք լինում: Ասում ենք՝ ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավոր, ֆրանսիացին է մեղավոր, բայց ի՞նչ անի ռուսը, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրում է փաստաթուղթ ու Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Ռո՞ւսը պետք է մեր հարցերը լուծի: Նիկոլական ժեխնյուզերը և Նիկոլին սպասարկող և երկրպագող մասսան ասում է՝ Պուտինն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Չգիտեի, որ Պուտինն է որոշումներ կայացնում մեր հարցերի վերաբերյալ: Եթե Պուտինը Շիրակի մարզը ճանաչի Պորտուգալիայի մաս, վերջ, պետք է Շիրակի մարզը Գյումրի քաղաքով տանք Պորտուգալիային և ասենք, որ Պուտինն է ճանաչե՞լ: Պուտինը Դոնբասը և Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս: Նիկոլն ինչո՞ւ դա չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, ի՞նչն է պատճառը: Թե բա՝ Պուտինը դա ճանաչել է: Խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Նիկոլը մեր հասարակության արժանի զավակն է, հայելին է այս սպառող հասարակության: Այս հասարակության մեծ մասին պետք է երկու բան՝ ուտել և գնալ զուգարան: Հայրենասիրություն, պատմություն, պատմությունից դասեր քաղել ու սերտել՝ այս հասարակությանը բացարձակ պետք չէ: Այս հասարակությունն իր անգրագիտությամբ կործանելու է մեր երկիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունը շարունակում է ատելություն գեներացնել, թիրախում արցախցիներն են, Արցախի պաշտոնյաներն են, մարդիկ են, որոնք ընդդիմանում են, բոլոր-բոլորը: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչների ելույթները ագրեսիվ են, պառակտող, երբեմն հեռու տարրական քաղաքավարության կանոններից: Էմոցիոնալ ելույթների հիմքում անհանգստությո՞ւնն է: «Իրենք հո գիտեն, որ դավաճան են: Հիշեք «Գռզո» մականունով պատգամավորի լկտի պահվածքը, ջղաձգումները: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեց, թե 10 հոգի է մահացել 2023 թվականին Արցախում երկօրյա մարտերի ընթացքում: Նրա խոսնակն ասում է, թե իբր 210 ասելու փոխարեն ասել է 10: Նախ՝ 223 մարդ է մահացել միայն երկօրյա ռազմական բախումների ժամանակ: Մոտ 200 մարդ մահացել է բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, մոտ 25 հոգու էլ մինչև հիմա չեն գտել, անհետ կորած են: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 500-ին: Եվ այս մարդիկ փորձում են արցախցիներին մեղադրել: Այդ առումով ակտիվ է «Խոսնակ» լրատվականը, որը, ըստ ասեկոսեների, կապված է Խաչատուր Սուքիասյան-Նանե Իսրայել յան կոչվող տանդեմի հետ: Խաչատուր Սուքիասյանը, Ալեն Սիմոնյանը և այլք զառանցում են, որ արցախցիները չեն պատերազմել: Արցախի պաշտպանական բանակն ամբողջությամբ ենթարկված է եղել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, և մինչև այն հրահանգ չտար, նա չէր պատերազմելու: Կամ բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ինչպե՞ս պետք է պաշտպանեին Արցախն այն պարագայում, երբ Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է Արցախի անվտանգության երաշխավորը բոլոր օրենքներով: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր օրենքները խախտել է: Չզարմանաք, որ եթե ապագայում Նիկոլ Փաշինյանը հայաթափի Սյունիքը և այն տա Ադրբեջանին, ինչպես տվեց Արցախը՝ որպես Հայաստանի մարզ, նա սյունեցիներին է մեղադրելու Սյունիքը չպաշտպանելու համար, ասելու է՝ զենք վերցնեիք ձեր ձեռքը, գնայիք, պաշտպանեիք: Նիկոլ Փաշինյանն, Արցախը նվիրելով Ադրբեջանին, թուրքերին բերել է Հայաստան: Երևանից ավելի մեծ տարածք 2020 թվականից մինչև 2023 թվականը Ադրբեջանը գրավել է Հայաստանից: Ո՞վ և ինչպե՞ս է այդ տարածքները հետ բերելու: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից զառանցում է Հայաստանի՝ 29743 քառակուսի կիլոմետր տարածք ունենալու մասին: Իր օրոք Հայաստանը կորցրել է 200 քառակուսի կիլոմետր տարածք, էլ չասեմ Տավուշի անօրինական սահմանազատումը, որի արդյունքում ևս տարածքներ ենք կորցրել, ո՞վ է դրանք հետ բերելու և ե՞րբ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները