Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ուժերի դասավորության փոփոխությունները տեղի են ունենում ինչպես գլոբալ մասշտաբով, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Ու արագ փոփոխությունների մեր ժամանակաշրջանում որոշ տերություններ փորձում են դիրաքավորվել ոչ միայն որպես տարածաշրջանային ուժեր, այլև որպես համաշխարհային ազդեցություն ունեցող խաղացողներ։

Այդ երկրներից է Թուրքիան, որն ունի չափազանց մեծ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հավակնություններ։ Անկարան միջազգային խաղացողի չափից ավելի մեծ բեռ է վերցրել իր ուսերին, շատ ավելին, քան իր ունեցած հնարավորությունները ներում են այդ ծանրությունը տանելու համար, ու պատահական չէ, որ միջազգային շատ փորձագետների կարծիքով, Թուրքիան կարող է այդ այդ ծանրությունը պարզապես «գցել ոտքին»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի ունեցած տնտեսական, աշխարհաքաղաքական ու ռազմական հնարավորություններին, որոնք չեն համապատասխանում թուրքական հավակնությունների ավելացող սանդղակին։ Ճիշտ է, Թուրքիան Մերձավոր Արևելքում ամենահզոր բանակն ունեցող երկիրն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ուղղություններով իրենց հաջողությունները ապահովված են։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ ռեսուրսների սակավության հանգամանքը չի խանգարում, որ թուրքական իշխող վերնախավը տարվի այնպիսի խոշոր գաղափարական նպատակների իրականացմամբ, ինչպիսիք են պանթուրքիզմը, պանօսմանիզմը և պանիսլամիզմը։

Նման հավակնոտ ծրագրերի առաջմղման արդյունքում Թուրքիան բոլոր կողմերից խնդիրների ու հակասությունների մեջ է ներգրավվել։ Սկսենք նրանից, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Բալկանյան երկրների վրա, բայց այս հարցում խոր հակասությունների է բախվում կոնկրետ Հունաստանի հետ։ Իհարկե, եթե Հունաստանը միայնակ մնա ընդդեմ Թուրքիայի, ապա չի կարող դիմադրել, դրա համար էլ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները (հատկապես Ֆրանսիան) սպառազինություններ են տրամադրում Հունաստանին, ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում են հակակշռել Թուրքիային ու շահագրգռված չեն, որ այն շատ հզորանա։ Մյուս կողմից էլ, երբ ԱՄՆ-ը հրաժարվում է պաշտպանական երաշխիքներ տալ Եվրոպային, ու եվրոպական երկրները տրամադրված են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ու պաշտպանական համակարգ ստեղծել, ապա այս հարցում կարող է իրենց օգնել Թուրքիան՝ որպես անվտանգային մոդել, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր ցամաքային զորքերն ունեցող պետությունն է։

Զուգահեռաբար Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել Միջերկրական ծովի արևել յան հատվածում ու տիրանալ ընդերքի ռեսուրսներին, սակայն այս ուղղությամբ էլ նրա շահերը հակադրվում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Իսրայելի շահերի հետ։ Եվ այս խնդրով նշված պետությունները նույնիսկ համագործակցում են միմյանց հետ, որպեսզի զսպեն Թուրքիայի՝ անընդհատ աճող ախորժակը։

Այս ամենով հանդերձ, Թուրքիային հաջողվել է ներթափանցել արաբական երկրներ, որտեղ հակամարտությունները եռում են։ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Լիբիայում ընթացող հակամարտությունում, որտեղ ներկայում երկիշխանություն է տիրում. Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանն, իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան ու մի շարք արաբական երկրներ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին։ Լիբիական քաոսում դժվար է լինելու Թուրքիայի համար մինչև վերջ պահել իր դիրքերը և փորձել օգտվել այդ երկրի ունեցած ածխաջրածնային ռեսուրսներից։ Այսինքն, դեռ հարցական է՝ արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի լիակատար վերահսկողություն հաստատել Լիբիայում, ինչպես եղավ Սիրիայում։ Եթե Սիրիայի հարցում մինչ այս Թուրքիային կոնկրետ հակադրվում էին Ռուսաստանն ու Իրանը, թուրքամետ ընդդիմադիր ուժերի կողմից Դամասկոսը վերցնելուց ու Ասադի իշխանությունը տապալելուց հետո Թուրքիան Սիրիայում փաստացի մնաց միայնակ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, նույնպես որոշել է Սիրիան թողնել թուրքական վերահսկողության տակ, դրա համար էլ Վաշինգտոնում որոշում կա քիչ-քիչ դուրս բերել ամերիկյան զորքերը, որոնք գտնվում էին Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի կոնտեքստում և աջակցում էին քրդական ուժերին։

Իսկ Թուրքիան փորձում է ոչ միայն ուղղորդել սիրիական նոր կառավարությանը, այլև կոնկրետ ռազմական ու տնտեսական ներկայություն հաստատել այդ երկրում՝ հետագայում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի լայն աշխարհագրությամբ պրոյեկտելու համար։ Բայց Սիրիան ահռելի ռեսուրսներ է խլելու Թուրքիայից ու լուրջ ծանրություն է դառնալու, քանի որ այս երկիրը խայտաբղետ բնակչություն ու կրոնական կազմ ունի, և կան բազմաթիվ անուղղակի ազդեցություններ։ Օրինակ՝ շիաների վրա միշտ էլ մեծ է լինելու Իրանի ազդեցությունը, իսկ դրուզների վրա մեծ է Իսրայելի ազդեցությունը։ Մյուս կողմից էլ՝ Սիրիայում Թուրքիայի հաստատվելը կոնկրետ մտահոգությունների տեղիք է տվել Իսրայելում, քանի որ Անկարան ջանքեր է գործադրում սիրիական բանակը վերակազմավորելու ուղղությամբ, որը կարող է կիրառվել հենց Իսրայելի դեմ։ Որոշ վերլուծական շրջանակների կողմից էլ նույնիսկ կանխատեսումներ են արվում Իսրայել-Թուրքիա հնարավոր բախման մասին։

Հարավային Կովկասի մասով էլ Թուրքիան վաղ թե ուշ բախվելու է Ռուսաստանի հետ, քանի որ ցանկանում է այս տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության ներքո ու աջակցում է Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի շահերի հաշվին պանթուրքական ծրագրերն իրականացնելու հնարավորություն առաջանա։ Բայց Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Հարավային Կովկասով, Էրդողանի ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես Միջին Ասիան՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ ստեղծելու շրջանակներում։ Սակայն Միջին Ասիայի երկրների կողմից կոնկրետ հակադրության նշաններ կան, որոնք երևում են հատկապես այս տարածաշրջանի երկրների դիրքորոշումներում Կիպրոսի և այլ հարցերում։ Նրանք այնքան էլ տարված չեն պանթուրքիզմով։

Բացի այդ, Միջին Ասիայի երկրներում մեծ է Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն պանթուրքական ծրագրերի առաջխաղացմամբ։ Մյուս կողմից էլ՝ ակտիվանում է Իրանը, որը փորձում է թույլ չտալ, որ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Ընդ որում, Թեհրանի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ։ Եթե հանկարծ միջուկային գործարքի շուրջ ԻրանԱՄՆ համաձայնությունը կայացավ, ապա Իրանը տարածաշրջանում կարող է լուրջ հակակշիռ դառնալ Թուրքիային։ Այնուամենայնիվ, որպես ամփոփում կրկնենք՝ գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված
Ամենաընթերցվածները