Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հատկապես սոցցանցային միջավայրում մեծ աղմուկով ուղեկցվեց արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մեսսիի կողմից «Թումոյի» հետ կապված նյութի տարածումը: Հռչակավոր ֆուտբոլիստը «Թումոյի» սոցցանցային («Ինստագրամ») օգտահաշվի էջի հղումն էր զետեղել իր ինստագրամային էջում: Չարախոսները ենթադրում էին, որ պարզապես «մատն է դիպել», այլոք դա բացատրում էին այն հանգամանքով, որ «Թումոն» շուտով Բուենոս Այրեսում նույնպես կենտրոն է բացելու, ոմանք պարզապես նրա եղբոր անվան հետ էին կապում դա և այլն: Բայց էականը դա չէ: Էականն այն խանդավառ արձագանքների հորձանքն էր, որ դիտարկվեց այս առնչությամբ: Մի ոգևորություն, Մեսսիի հասցեին մի այլ կարգի գովաբանական արտահայտություններ, եթե չասենք՝ դիֆերամբներ: Թե՝ «ապրի Մեսսին, կեցցե՜, տեսեք ու նախանձեք...», թե՝ սա մի տիեզերական բան է և այլն, և այդպես շարունակ:

Ու բոլորը միահամուռ «մոռացան», որ դա այն նույն Լիոնել Մեսսին է, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին այցելել էր Ադրբեջան, Բաքու և գնացել էր «շեհիդների պուրակ»՝ ծաղիկ դնելու: Այն օրերին, հիշեցնենք, հանրությունն ու հատկապես սոցցանցային հանրույթը նույն Մեսսիին ինչ ասես, որ չէր ասում: Կարելի է նշել՝ ազգովի Մեսսի էինք այպանում:

Բայց մեկ էլ, հոպ, մի գրառում, և վերջ՝ նախորդ արածը մոռացվեց, ջնջվեց հիշողություններից: Ինչպես ասում են՝ ատելությունից աստվածացում մի կիսաքայլ է... Բայց հարցն այս պարագայում բացարձակ Մեսսին չէ: Մեզ հետաքրքրողը «կարճ հիշողության» տարածվածությունն է: Ցավոք, դրա օրինակները քիչ չեն ու միայն վերը նշվածը չէ:

Վերցնենք թեկուզ Ուկրաինան ու այնտեղ ընթացող պատերազմը: Կան ոչ քիչ թվով հայրենակիցներ, որ հուզական գրառումներ են անում՝ «վա՜յ, Ուկրաինան, վա՜յ խեղճ Ուկրաինան...»: Բայց նրանք «մոռանում» են, որ դա այն նույն Ուկրաինան է, որը մշտապես պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, զենքեր ու մասնագետներ տրամադրել Ադրբեջանին, դա նույն այն Ուկրաինան է, որ «ֆոսֆորական» կամ ջերմային ռումբեր է մատակարարել ոճրագործ Ադրբեջանին: Նույն այն Ուկրաինան է, որ առաջիններից մեկն է շնորհավորել Ադրբեջանին՝ հայության, Արցախի ու Հայաստանի դեմ 2020 թ. պատերազմում հաղթելու համար:

Լավ, ասենք Մեսսին գոնե աննկարագրելի ֆուտբոլ է խաղում, դուք էլ այդ մարզաձևի ու նրա մարզական տաղանդի երկրպագուն եք: Հապա Ուկրաինա՞ն, որ կրկնենք՝ պետականորեն ու հստակ, մշտապես հանդես է եկել մեր թշնամու կողմից, Հայաստանի ու հայության դեմ, ինչն անհերքելի փաստ է:

Բայց մեր այս անդրադարձի հիմնական հարցն այդ օրինակները չեն, այլ «մոռացկոտության» այդ երևույթը:

Չէ, իսկապես, ի՞նչ է դա: Օրինակ՝ կարող է տպավորություն ձևավորվել, որ մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ չափից ավելի շատ ու չափից ավելի շուտ կա՛մ մոռացող ենք, կա՛մ ներող ենք: Կամ էլ՝ չափից ավելի շուտ ինչ-որ բանից ոգևորվում ենք, հետո նույն կտրուկ արագությամբ հիասթափվում:

Գուցե ոմանք ասեն, թե մենք քրիստոնեաբար ներող ենք: Ի դեպ, սա այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ անհատական մակարդակի վրա մարդիկ ընդունակ են տարիներով հիշել ու ոխ պահել իրենց մեքենային բակում պատահաբար դիպչելու կամ ֆեյսբուքում իրենց որևէ գրառմանը «դիսլայք» դնելու համար: Էլ չենք ասում, որ «ծուռ նայելու» համար ընդունակ են սպանելու: Իսկ, ահա, հանրային հիշողության ու ընկալումների առումներով, պարզվում է, ներողամիտ ենք ու «մոռացկոտ«:

Կարծում ենք, որ այդ երևույթը քրիստոնեության ու ներողամտության հետ առանձնապես կապ չունի: Մենք պարզապես ծայրահեղությունների մեջ ենք: Ու որպես հասարակություն էլ շատ արագ ենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնում:

Հարկավ, համատարած «մոռացկոտությունը» կարելի է կապել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների թռիչքային աճի, մարդու և հասարակության վրա անդադար «թափվող» տեղեկատվական հեղեղի, քաղաքական ու մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման հետ: Այդ վարկածներն էլ կան, իհարկե:

Սակայն ահա թե ինչ հարց է ծագում՝ հանրային «մոռացկոտության» երևույթի հետ կապված: Միգուցե այսօրվա իշխանությունների հույսն ա՞յդ է, որ մի քիչ էլ անցնի, իրենց էլ կներենք, կմոռանանք, թե ինչեր են արել, ինչ աղետներ են պետության, երկրի ու ժողովրդի գլխին բերել Փաշինյանն ու իր ՔՊ-ն, իրենց իշխանավարումը:

Գուցե Փաշինյանի ու փաշինյանականների հույսն այն է, որ մի օր էլ կմոռանանք, որ Արցախը հանձնեցին թշնամուն, որ ուրացան Արցախը, որ Հայաստանը դրեցին նորանոր սպառնալիքների տակ, որ հազարավոր մեր լուսավոր տղաներին մահվան մատնեցին ու հայտարարեցին, թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:

Գուցե հույսներն այն է, որ կներենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր ազգի դեմ գործված ցեղասպանության ու այլ ոճիրների համար: Կներե՞նք, կմոռանա՞նք:

Չենք կարծում, որ հանրագումարում այդպես կլինի: Եթե նույնիսկ փաշինյանական իշխանությունը պետական ինստիտուտների մակարդակով շարունակի իրացնել ազգային ինքնությունը ջնջելուն և ազգային հիշողությունը խաթարելուն նպատակաուղղված քաղաքականություն: Ի վերջո, ազգը ունի թե՛ գենետիկ, թե՛ պատմական, թե՛ հավաքական հիշողություն, այն կրողներ, պահպանողներ ու վառ պահողներ:

Բայց մյուս կողմից հասարակության «կարճ հիշողությունն» ու դրա՝ վերը նկարագրվածի կարգի դրսևորումները չեն կարող խորապես չանհանգստացնել: Անհատի մակարդակով «կարճ հիշողությունը» վտանգներով է սպառնում միայն տվյալ անհատին: Բայց հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել նրա ու այն կազմող բոլոր անհատների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները