Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը

- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո լավ և արդյունավետ է եղել։
«Ինչպես ես հասկանում եմ, դա լավ հանդիպում էր, արդյունավետ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը։
Bloomberg-ը կիրակի օրը հաղորդել է, որ Վենսը և Զելենսկին «հանդիպել են՝ ժպտալով և ձեռքսեղմումով» Վատիկանում՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության ժամանակ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր փետրվարից ի վեր, երբ Զելենսկին սկանդալի պատճառով լքեց Սպիտակ տունը։