Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը որդեգրել է առավելագույն ճնշման ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն սահմանափակել Հայաստանի արտաքին հնարավորությունները, այլև ազդել երկրի ինքնիշխանության, պետականության խորհրդանիշների և ազգային ինքնության վերաիմաստավորման գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ թշնամական երկրի պահանջները գնալով ավելանում են և վերաճել են համակարգային վերաձևման ճնշումների՝ ուղղված Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդմանը։

Վերջին շրջանում շրջանառվող մտահոգիչ նորությունն այն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով սկսել է պահանջել Հայաստանի պետական զինանշանի փոփոխություն՝ արդարացնելով, թե դրա վրա պատկերված են իր տարածքային ամբողջականությանը «սպառնացող» խորհրդանիշներ։ Այս պահանջը սոսկ աբսուրդային չէ, այլ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե որևէ այլ պետություն իրեն թույլ է տալիս նման պահանջ ներկայացնել այլ ինքնիշխան պետության պետական խորհրդանիշների հետ կապված, ապա այն արդեն իսկ սպառնալիք է տվյալ երկրի ինքնության հիմքերի համար։ Ու քանի որ ՀՀ զինանշանի վրա առկա խորհրդանիշներն անբաժան մաս են կազմում մեր ազգային պատմության, մշակութային ժառանգության և ինքնության, որոնք հազարամյակների թոհուբոհով են անցել, ապա զինանշանի փոփոխությունը կարող է ազդարարել արտաքին պահանջով Հայաստանի ինքնիշխանության լուծարում։

Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։

Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։ Այս ուղղությամբ քայլերը նախօրոք են արվում՝ հետագա զիջողականությունն արդարացնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության գաղափարական կազմաքանդում։ Երբ պետությունը սկսում է վերանայել սեփական խորհրդանիշները ոչ թե իր ինքնության, պատմական իրավունքի կամ սոցիալական համախմբման շրջանակում, այլ հակառակորդի պահանջների հիման վրա, դա բացում է մի վակուում, որն իրենց օրակարգով կարող են լցնել արտաքին ուժերը, այդ թվում թշնամական տրամադրված երկրները։

Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։ Սա ընդամենը հերթական համընկնումը լինել չի կարող։ Պատմական գիտակցության վերաձևումը ներազգային մտածողությանը հարված հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է։

Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։ Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։

Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը, աստիճանաբար վերածվում է պարտադրված մանիպուլյատիվ փաստաթղթի, որի ամեն հաջորդ կետը գրեթե միակողմանի կերպով թելադրվում է Բաքվից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին Յամալ «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ» Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ» «Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ» Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում. դեսպան Կքվեարկեմ Յամալի համար, որպեսզի նա ստանա «Ոսկե գնդակը». Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կա 5 զոհ, 17 վիրավոր Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփը զանգահարել է Սի Ծինփինին Ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր. կասկածյալների մեջ են «Սաշան» և «Ճուտոն» «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը «Առաջ լավ էի վերաբերվում Գոռ Վարդանյանի ֆիլմերին, հիմա՝ ոչ». Լևոն Հարությունյան
Ամենաընթերցվածները