Բայց ո՞վ էր ձեզ ասել, որ գնում ենք... ԵՄ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի գլխավորած իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, եթե այն կարելի է այդպես անվանել, այս ընթացքում մի շարք բնորոշումների է արժանացել ամենատարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից: Տպավորված բնորոշումների շարքում կարելի է առանձնացնել «երկու աթոռի վրա նստելը» կամ «լարախաղացությունը»:

Խոսքը, հասկանալի է, Փաշինյանի ու նրա թիմի արտաքին քաղաքական կողմնորոշման «մանևրների» մասին է: Օրինակներ, ցավոք, շատ կարելի է բերել:

Փաշինյանի նման երերումների ցայտուն դրսևորումներից մեկը, այսպես ասած, «դեպի Եվրամիություն» ընթանալու ուղեգիծն է, որը նա ու իր թիմը ջանում են մեկտեղել Եվրասիական տնտեսական միության մեջ մնալու և «ռեէքսպորտային» եկամուտներ «բռնելու» հետ: Տարիներ շարունակ դրա վրա մի ամբողջ քարոզչաքաղաքական դղյակ են կառուցել: Պետք է նկատել՝ ավազե «դղյակ»: Ավազե, այո: Բայց տապալումը դղրդյունով էր: Դա օրերս տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երևանյան համատեղ ասուլիսում:

Նախ՝ հիշեցնենք, որ ընդամենը մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Հատուկ ընդգծենք. դրան կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել այդ «ցուցադրությանը», նախագիծն էլ բնորոշեցին որպես անորակ բաժակաճառ...

Հիմա վերադառնանք ասուլիսին: Արարատ Միրզոյանն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»:

Ահա և վերջ: Բայց այստեղ մի շարք նոր հարցեր են ծագում. օրինակ՝ այն ո՞վ էր, ավելին՝ այն ովքե՞ր էին և ովքե՞ր են, որ տարիներով կոշտուկում էին հանրության լսելիքը, շոյում մարդկանց նուրբ հույզերը, թե՝ «տեսեք, հեսա մտնում ենք Եվրամիություն, քիչ մնաց»: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները ինչպես էին փախցնում հանրության մի մասի հույզերը, թե՝ կգնաք Միլան, մի գավաթ սուրճ կըմպեք, կգաք, ինչ վիզա, ինչ բան...

Բայց, կրկնենք, ընդամենը երկու ամիս առաջ աղմուկ-աղաղակով, կարելի է ասել՝ քարոզչական լայնածավալ արշավի ուղեկցությամբ Փաշինյանի ՔՊ-ն, հպարտ մենության մեջ, ընդունեց սատելիտ կուսակցությունների «նախաձեռնած» ու ստորագրահավաքով ԱԺ մտած (ականջը կանչի «Հայաքվեի» ստորագրահավաքի, որ ավելի շատ ստորագրություն էր հավաքել, բայց այդպես էլ լիագումար նիստի չհասավ նույն ՔՊ-ի ձեռքով) «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի» օրենքը:

Ու հիմա նույն ՔՊ-ի իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկը՝ ԱԳ նախարարը, որը ուղիղ գծով Փաշինյանի արտաքինքաղաքական հանձնարարությունների կատարողն է, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողքին կանգնած, անմեղ-չքմեղ տոնայնությամբ ասում է՝ չէ՜, ի՞նչ ԵՄ, ի՞նչ հայտ, ի՞նչ անդամակցել... ա՜յդ էր պակաս: Մի խոսքով՝ չկա նման թեմա, հարցը փակված է:

Դեռ մի քանի ամիս առաջ, երբ հանրայինքաղաքական օրակարգ բերվեց հիշյալ օրինագիծը, ոչ իշխանական մեկնաբանները գրեթե միաբերան նշում էին, որ այն մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից ոչ մեկը ԵՄ-ին իրապես անդամակցելու հետ կապ չունի: Առաջին. խոսքը քարոզչական հերթական հնարքի մասին է, հանրության՝ «դեպի Եվրոպա մղվող» մի մասի բարեհաճ տրամադրությունը շահելու համար: Երկրորդը, որ Փաշինյանի համար ավելի կարևոր էր, իրեն բացահայտորեն սատարող, այսպես կոչված, «արևմտամետ շրջանակների» սիրտը շահելն է, նրանց «փշի-փշի անելն» ու իրենց ծառայելու տիրույթում պահելը: Երրորդը՝ նման հռետորաբանությամբ Ռուսաստանի հանդեպ «մանր անախորժություններ» անելը, թերևս:

Ու մեկ էլ, խնդրեմ, ընդամենը 1-2 նախադասությամբ այդ ամենը «ջրվում» է: Իսկ ջրողն էլ հենց Փաշինյանի ԱԳ նախարարն է: Այսինքն, իրենց՝ օդում հյուսած «դղյակը» հենց իրենց ձեռքով էլ քանդեցին:

Եթե ի մի բերենք Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը, ապա, բացի այն, որ անհարմար ու տհաճ բան է ստացվում, նաև այսպիսի գրոտեսկային պատկեր է ձևավորվում. երկուշաբթի՝ «գնում ենք Եվրամիություն», երեքշաբթի՝ «չէ՛, չենք գնում»... ուրբաթ՝ «վա՜յ, ախր, էդ ե՞րբ ենք ասել, թե գնալու ենք...»: Նման իշխանությանը ո՞վ կարող է լուրջ վերաբերվել կամ լուրջ ընդունել:

Բայց չարաչար սխալվում են նրանք, որ կարծում են, թե՝ վերջ, այս շրխկան բացահայտում-մերկացումով հարցը փակվեց: Այդպես կարծողները երևի լավ չեն ուսումնասիրել Փաշինյանի գործելաոճը: Առաջիկա ընտրությունների շեմին (արտահերթ, հերթական՝ կարևոր չէ) Փաշինյանն ու ՔՊ-ն էլի ու էլի են խաղացնելու «Եվրամիությանն անդամակցելու», այսպես ասենք, քարոզչական գազարը:

Կփորձեն համենայն դեպս: Չնայած, նրանց երևի պետք է հուշել, որ «շպագատ» անելիս ծանր վնասվածք ստանալու հավանականությունը սարսափելի մեծ է... Ու ցավոտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները