Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական իրավիճակը 2025 թվականի առաջին ամիսներին ցույց է տալիս մի շարք շեշտադրված միտումներ, որոնք, համադրվելով միմյանց, հստակ ազդանշաններ են տալիս ազգային տնտեսության կառուցվածքային և գործառնական խնդիրների մասին։ Եթե 2022 - 2023 թվականների ընթացքում Հայաստանը վայելում էր բարձր տնտեսական աճի պտուղները՝ պայմանավորված հիմնականում արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ուղղված ֆինանսական հոսքերով, ռելոկանտների տեղափոխմամբ ու սպառման աճող ծավալներով, ապա 2024 թվականի վերջից և հատկապես 2025 թվականի մեկնարկից ի վեր նկատվում է աճի էական դանդաղում։ Այս դանդաղումը ոչ միայն արտացոլում է նախորդ տարիներին արհեստականորեն խթանված տնտեսական շարժի բալանսավորումը, այլև վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չկարողացավ արտակարգ աճի արդյունքներից ձևավորել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք պայմաններ կապահովեին կայուն և երկարաժամկետ զարգացման համար։

Տնտեսական աճի դանդաղումն, արտահայտվելով ՀՆԱ-ի ցուցանիշներում, փաստում է, որ դրա հիմնական շարժիչ ուժերը եղել են կարճաժամկետ՝ ոչ այնքան արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմնավոր վերափոխումների արդյունք, որքան արտաքին շուկայից և դրամական հոսքերից կախվածության հետևանք։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 4,1% աճ՝ զգալիորեն՝ 3,5 անգամ զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին։ Սակայն նույնիսկ այսպիսի ցուցանիշը կարող էր որոշակի կայունության նշան ապահովել, եթե զուգահեռաբար տեղի ունենային կառուցվածքային բարեփոխումներ, արտադրողականության բարձրացում և արտահանման դիվերսիֆիկացում։ Դժբախտաբար, տվյալ դեպքում դանդաղումը անմիջականորեն ուղեկցվում է տնտեսական միջավայրի բարդացմամբ։

Առևտրաշրջանառության աճի տեմպերի նվազումը նույնպես տնտեսական միջավայրի վատթարացման ուղիղ հետևանք է։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին ամիսներին նկատվել է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման դինամիկայի էական դանդաղում, ինչը պայմանավորված է ինչպես արտասահմանյան պահանջարկի անկմամբ (մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում տնտեսական անկայունությամբ), այնպես էլ ներհայաստանյան արտադրական ներուժի սահմանափակմամբ։ Վերջինիս պատճառը ոչ միայն նյութական կամ տեխնոլոգիական ռեսուրսների սղությունն է, այլև կառավարչական անարդյունավետությունը։ Արտահանման դիվերսիֆիկացիան դեռ մնում է որպես հռչակված նպատակ, բայց ոչ իրականացված ռազմավարություն։ Եվ սա համադրվում է մի այլ մտահոգիչ հանգամանքի հետ՝ արժևորվող դրամի պայմաններում Հայաստանի արտահանումն ավելի անմրցունակ է դառնում՝ միջազգային շուկաներում գնային մրցունակության խորացման պատճառով։

Չնայած կայունացման որոշ միտումներին, գնաճը ևս շարունակում է մնալ մտահոգիչ խնդիր։ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 12-ամսյա գնաճը 2025 թվականի փետրվարին կազմել է 2,5%, իսկ մարտին՝ 3,3%՝ վերադառնալով թիրախային միջակայքին։ Սակայն այս թվերի հետևում կա խորքային անհավասարակշռություն. սպառողական զամբյուղում ամենաշատ սպառվող ապրանքներն ու ծառայությունները շարունակել են թանկանալ, խոսքը հատկապես պարենային ապրանքների ու վառելիքի մասին է։ Պատահական չէ, որ ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում և Հայաստանում։ Իսկ այսպիսի ինֆլ յացիոն երևույթը ավելի սուր է ազդում ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի վրա, քանի որ նրանց սպառման կառուցվածքում այս ապրանքների կշիռը զգալի է։

Պետական ծախսերի արդյունավետության խնդիրը ոչ պակաս էական նշանակություն ունի՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու հետ։ Բայց բյուջեի թերակատարումը շարունակում է մնալ կառավարության համակարգային խնդիրներից մեկը։ «Լույս» հիմնադրամը 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության շրջանակներում իրականացրած վերլուծության մեջ ներկայացրել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հետ կապված ներդաշնակության խախտման կամ դիսոնանսի խորացումը։ Հատկապես կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ առկա է ոչ միայն չկատարված ծրագրերի բարձր մակարդակ, այլև այդ ծախսերի արդյունավետության ոչ բավարար մակարդակ ժամկետների առումով։ Բազմաթիվ ծրագրեր տևականորեն ձգձգվում են՝ որոշ դեպքերում նույնիսկ սկսվելով ու երբեք չավարտվելով։ Սա շրջապտույտի նմանվող մի գործընթաց է, որը գալիս է նախորդ տարիներից։ Օրինակ՝ համաձայն ֆինանսական վերահսկողության մարմինների տվյալների, կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշը 2024 թվականին 3,2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը, ինչը վկայում է մի կողմից՝ պլանավորման ոչ ադեկվատության, իսկ մյուս կողմից՝ կառավարման թույլ համակարգի մասին։

Այս տարվա առաջին ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտների ապահովման գծով աճ է գրանցվել, սակայն դրա հետ մեկտեղ բյուջեում կուտակվել են ազատ միջոցներ, իսկ կարևորագույն ծրագրերի գծով ծախսերն այդպես էլ թերակատարվել են։ Այնինչ, այդ ազատ միջոցների հաշվին տարբեր ծրագրերի լիարժեք իրականացմամբ կարելի էր հավելյալ արդյունք ապահովել։

Խիստ կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, քանի որ միայն միջոցների հատկացումը բավարար չէ, անհրաժեշտ է արդյունավետության բարձր գործակից ապահովել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է, որ հաճախ պետական ֆինանսավորմամբ իրականացվող միջոցառումները չունեն որևէ չափելի տնտեսական արդյունք։ Շատ հաճախ դրանք իրականացվում են, բայց արդյունավետություն չեն ապահովում։ Իսկ որոշ դեպքերում հիմնական շեշտադրումը կատարվում է կարճաժամկետ սոցիալական էֆեկտի կամ քաղաքական ազդեցության վրա, փոխարենը երկարաժամկետ ներդրումները՝ հատկապես կրթության, գիտության, ինովացիոն արդյունաբերության ոլորտներում, մնում են երկրորդական։

Միաժամանակ, հարկային համակարգը, թեև ցուցաբերում է որոշակի արդյունավետություն՝ եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման տեսանկյունից, բայց դեռևս չի դարձել տնտեսական ակտիվությունն ամրապնդող գործիք։ Կառավարման մարմինները դեռևս հակված են վարչարարական միջոցներով ապահովել բյուջեի եկամուտները՝ առանց այն դարձնելու խթանող գործոն բիզնես միջավայրի համար։ Արդյունքում երկրի ներդրումային միջավայրը մնում է անկայուն, իսկ պետական քաղաքականության նկատմամբ վստահությունը՝ ցածր մակարդակի։ Եվ եթե այդ բարեփոխումները չկատարվեն խորքային դրսևորումներով ու համակարգային տրամաբանությամբ, ապա երկրի տնտեսությունը շարունակաբար բախվելու է այն նույն խութերին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են մեր զարգացման հնարավորությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները