«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ներքին աջակցություն, վստահաբար, չունեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հստակ ձևակերպել է, որ ուզում է հնարավորինս շուտ ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Նա կցանկանա, որ դրա ստորագրման արարողությունը լինի առավել հնչեղ, ավելի շատ կցանկանա, որ դա տեղի ունենա որևիցե եվրոպական երկրում, բայց եթե իր դեմ պայման դնեն, որ ստորագրում ենք ոչ թե Եվրոպայում, այլ, ասենք, Թբիլիսիում կամ Բաքվում, դրան էլ կհամաձայնի՝ այդ թուղթը ստանալու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը։

Ընդգծում է՝ իշխանական թիմի, մասնավորաբար՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից երևում է, թե իրենք որքան մեծ խաղադրույք են դնում այդ փաստաթղթի ստորագրման վրա։ «Սիմոնյանն ասում է՝ հենց ստորագրենք, և՛ առևտուր կլինի, և՛ կարող են հայերը գնալ Բաքու, և՛ ադրբեջանցիները գալ Հայաստան, ինչպես հայերը Վրաստանում են ապրում, այդպես էլ ադրբեջանցիները կարող են այստեղ ապրել։ Այդ ամբողջն ավելի լավ փաթեթավորված, մշակված մատուցվելու է ժողովրդին։ Դատելով նրանից, որ տարբեր երկրներ այսօր իրենց հարթակն առաջարկում են ստորագրման համար՝ սկսած Վրաստանից, վերջացրած Հունգարիայով, բոլորն ասում են՝ պատրաստ ենք ներդրում ունենալ, կարծում եմ՝ կա հավանականություն, որ Ալիևը կարող է համաձայնել ստորագրել այդ պայմանագիրը մինչև ընտրություններ։ Առավել ևս, որ Փաշինյանն ամեն առիթ օգտագործում է՝ բացատրելու, որ եթե հանկարծ այն Սահմանադրությանը չհամապատասխանի, ինքը փոփոխել կտա Հիմնական օրենքը, այսինքն՝ ամեն կերպ համոզում է, որ այդ քայլը կատարվի»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ գերտերություններից որևէ մեկը շահագրգռվա՞ծ է երրորդ՝ երաշխավոր կողմ դառնալու այս փաստաթղթին, թե՞ դա չեն ուզում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ «Չեմ կարծում՝ ցանկանան, որ ևս մեկն իր ստորագրությունը դնի այդ փաստաթղթի տակ։ Կցանկանան, որ հնչեղություն, արարողություն, ներկաներ լինեն։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեց երկու կողմ, բայց իրենց մեջքի հետևում չորս պաշտոնյա էր կանգնած։ Հիմա նույնը երևի թե այս դեպքում կցանկանա Նիկոլ Փաշինյանը, բայց, իհարկե, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը չեն ցանկանա Եռակողմ հայտարարությանը նմանվող փաստաթուղթ։ Պետություններից որոշները գուցե ցանկանան լինել այդ երրորդ կողմը, բայց իրենք չեն համաձայնի»,-հավելում է նա։

Խոսելով հայ-ադրբեջանական շփումների զարգացումներից՝ մշտապես անդրադարձ ենք կատարում նաև տարածաշրջանում տեղի ունեցողին, քանի որ վստահ ենք՝ իրադարձությունները փոխկապակցված են, և առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող։ Նկատում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրացումների նոր փուլ են մտել։ Ադրբեջանում փակվում են «Ռուսական տները», դադարեցնում է հեռարձակումը ռուսական հեռուստաալիքներից մեկը, անձինք են ձերբակալվում՝ իբր «հօգուտ Ռուսաստանի լրտեսություն անելու մեջ» մեղադրանքով, և այսպես շարունակ։ «Ադրբեջանը, Ալիևը հետևողական են իրենց քաղաքականության մեջ։ Ղարաբաղի հարցն իրենց կարծիքով «լուծել» են։ Եթե մինչ այդ Ռուսաստանը շատ մեծ նշանակություն ուներ Ադրբեջանի համար, հիմա այդ նշանակությունը Ռուսաստանը կորցրել է։ Հիմա Ալիևի ու Ադրբեջանի խնդիրն է «մարսել» այն, ինչ եղել է, իսկ դրա համար պետք է գնալ առաջ, ինչ-որ նոր պայմաններ ու նպատակներ դնել։ Դրանք կապված են և՛ ադրբեջանցիների «վերադարձի» հետ Հայաստան, և՛ Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի կապի հետ։ Այդ բոլոր խնդիրները նրա օրակարգում կան։ Նաև զավթած տարածքներ ունի Հայաստանում, որոնք ուզում է ամրապնդել, այսինքն՝ իր քաղաքականությունը շարունակելու խնդիր ունի, որ իր հանցանքները մոռանան։ Վերջնանպատակը Թուրքիան և Ադրբեջանն իրար կապելն է։ Իրենց երազանքն է, որ դա լինի Հայաստանով, աստիճանաբար մտնեն Սյունիք և այլն։ Բնականաբար, դա քայլ առ քայլ արվող ծրագիր է։ Ո՞վ է այդ ծրագրի խոչընդոտը։ Առաջին հերթին՝ Հայաստանի ժողովուրդը, կառավարությունը կասկածի տակ է, չգիտեմ՝ դե՞մ է, թե՞ չէ, բայց ժողովուրդը դեմ է, Իրանն ու Ռուսաստանը դեմ են։ Դրա համար միշտ լարվածություն կա այդ հարաբերություններում, ու ամեն առիթ օգտագործվում է այդ լարվածությունը, դժգոհությունը ցույց տալու համար։ Տվյալ դեպքում Ռուսաստանի հետ լարվածության պատճառը կործանված ինքնաթիռի պատմությունն էր, բայց դա միայն պատճառ է։ Այնտեղ իրականում խնդիր չկա, դժբախտ պատահար է եղել, սխալմամբ հարվածել են, ցավակցություն հայտնել, խոսվում է ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն անում է հայտարարություններ, որոնք Ալիևի ծրագրերին չեն համապատասխանում։ Ռուսաստանը պարբերաբար ասում է, որ շարունակում է հանդիսանալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, ինչպես գրված է երկկողմ պայմանագրերում, նույն բանն ասում է նաև ՀԱՊԿ-ը։ Մի քանի ամիս առաջ կար հայտարարություն, որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները մնում են կազմակերպության անձրևանոցի տակ։ Այդ բոլոր հանգամանքները, իհարկե, դուր չեն գալիս Ալիևին, և ուղղակի կամ անուղղակի նա փորձում է մի քիչ ավելի կոշտ դիրքորոշում ցույց տալ՝ ապավինելով նրան, որ իր մեջքին կանգնած է Թուրքիան, Ռուսաստանը թուլացած է Ուկրաինայի պատերազմով, այսինքն՝ կարող է իրեն մի քիչ ավելի շատ բան թույլ տալ։ Ամբողջը հետևյալ տրամաբանության մեջ է՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները Հայաստանի հարցով տարբեր են։ Ռուսաստանին, ինչպես և Իրանին, Հայաստանի վրայով թուրք-ադրբեջանական գոտի ստեղծելու ծրագիրը ձեռնտու չէ»,-ասում է վերլուծաբանը։

Շատ է քննարկվում նաև այն, որ Հայաստանի իշխանությունն իր գործողություններն իրականացնելիս ձգտում է ունենալ ներքին և արտաքին աջակցություն։ Ներքին՝ ժողովրդական աջակցությունն օր օրի է նվազում, իսկ արտաքին աջակցություն Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն ունե՞ն։ «Այստեղ բարդ գաղտնիք չկա։ Իրեն աջակցում են այն երկրները, որոնց ձեռնտու է Ռուսաստանի ազդեցության նվազումն այս տարածաշրջանում, առաջին հերթին՝ եվրոպական երկրներին։ Եվրոպական աջակցությունն էլ արտահայտվում է ռևերանսներով՝ մեր պատվիրակություններին ընդունում են Եվրոպայում, մերոնք հաճույքով գնում են այնտեղ, նրանք էլ հաճույքով գալիս են այստեղ։ Դրանով ամեն ինչ ավարտվում է։ Իսկ ներքին աջակցություն, վստահաբար, չի կարող ունենալ, որովհետև ամեն ինչ բոլորի աչքի առաջ է եղել։ Եղել է Արցախի կորուստը 2021 թ. ընտրություններից հետո, այսինքն՝ այնպես չէ, որ 2021 թ. աջակցությունը մինչև հիմա կա, դրանից հետո էլի կորուստներ ենք ունեցել։ Կրկնեմ՝ նա աջակցություն ունի այն երկրներից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ։ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հակադրությունը ձեռնտու է եվրոպական երկրներին, Ուկրաինային, նրանց ձեռնտու է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է մեր երկրից դուրս գալիս։ Եթե անկեղծ լինենք, եվրոպական երկրների համար առանձնապես էական չէ՝ Արցախը հայկական է, թե ադրբեջանական, կարևորը՝ խաղաղություն լինի, իրար չկրակեն, որ կարողանան օգտվել և՛ Ադրբեջանի ռեսուրսներից, և՛ ժողովրդավարական ինչ-որ գործընթացներից։ Այդ տրամաբանության մեջ Փաշինյանն, իհարկե, աջակցություն ունի եվրոպական երկրներից»,-նշում է նա։

Շեշտում է՝ Ռուսաստանը հիմա ավելի ակտիվ է այս տարածաշրջանում։ «Մեր երկրի իշխանությունները զգում են, որ մի քիչ վիճակը փոխվում է, դրա համար սկսել են մի քիչ ավելի զուսպ լինել արտահայտությունների մեջ։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանը մինչև Լավրովի այցը մի անգամ կրքոտ ասում էր, որ Ռուսաստանը մեզ դավաճանել է և այլն։ Լավրովը եկավ, ի դեպ, հետաքրքիր է, որ հանդիպեց նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, բայց Սիմոնյանի հետ չհանդիպեց։ Կարծում եմ՝ դա դիտավորյալ էր, հայտարարությունների արդյունքն էր, որ Ազգային ժողովի նախագահի հետ չհանդիպեց։ Վերջերս արդեն Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցերին, դավաճանություն բառն էլ չէր օգտագործում, ասում էր՝ մնացել են հարցեր ՀԱՊԿ-ի հետ կապված, ՀԱՊԿ-ը մեր սահմանը ճանաչում է, թե չի ճանաչում, այսինքն՝ կան որոշակի փոփոխություններ Հայաստանի քաղաքականության մեջ, որովհետև զգում են, որ վիճակը մի քիչ ուրիշ է, կա Ամերիկա-Ռուսաստան բարդ երկխոսություն, կա խոսակցություն Ուկրաինայում պատերազմի դադարեցման մասին, և Հայաստանի իշխանությունները փորձում են հարմարվել իրավիճակին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները