ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» հնարավորության հետ, հայտարարեց, որ ինչպես հայերը ապրում են Վրաստանում, այնպես էլ ադրբեջանցիները կբնակվեն այստեղ՝ մեր հողում։ Կբնակվեն և վերջ։ Հայ ժողովրդին իշխանությունը հրամայում է ընդունել դա որպես փաստ։ Ադրբեջանի կողմից ներկայացվող երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան» (ինչպես Բաքվում անվանում են Հայաստանը) Ալիևի կողմից վաղուց է բարձրաձայնվում։ Սակայն հայ հասարակության մեջ այս սպառնալիքը միշտ քիչ է քննարկվել, քանի որ չափազանց սարսափելի է նման բաների մասին մտածելը. ավելի հեշտ է պարզապես անտեսել և անվանել ֆեյք։ Թշնամական երկրի երեք հարյուր հազար ներկայացուցիչ կմտնի երկմիլիոնանոց Հայաստա՞ն: Այն էլ՝ նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական հատուկ ծառայությունների ուղեկցությա՞մբ։ Չափազանց ապոկալիպտիկ է դրան հավատալը:

Սակայն, ինչպես հայտնի է, մայիսի 16-ին Ալիևն ու Փաշինյանը առանձնացան և խմեցին սուրճ։ Իսկ մայիսի 21-ին Ալիևը խստորեն հիշեցրեց գործընկերոջը, որ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններով արևմտյան ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական բնակավայրերը»։

Փաշինյանը զգալիորեն շտապեց Սահմանադրության փոփոխությունների հարցում՝ խոստանալով արագ ստորագրել համաձայնագիրը Բաքվի հետ։ Այստեղ արդեն հեշտ էր կռահել, որ սուրճի ընթացքում Փաշինյանը փորձել է համոզել Ալիևին՝ ստորագրել գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը շատ անհրաժեշտ է իշխանությանը ընտրությունների համար՝ խոստանալով դրա դիմաց ընդունել «վերադարձողներին»։

Սա միայն ենթադրություն էր։ Սակայն ԱԺ նախագահը հաստատեց այդ ենթադրությունը՝ կոչ անելով Հայաստանի բնակիչներին պատրաստվել նոր քաղաքացիների ընդունմանը։ Հեգնելով հայերի համառությունը, որոնք նախապաշարմունքների շավիղներում, չգիտես ինչու, լավ բաներ չեն սպասում նման վերաբնակեցումից, նա կոչ արեց ըմբռնումով ու հարգանքով վերաբերվել ադրբեջանցիների խոսքին ու պահանջներին. «Մի զարմացեք, որ ադրբեջանցիները խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, չէ՞ որ մենք նույնն ենք արել։ Երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի խոսակցություններն ընթանում են նույն տրամաբանությամբ։ Չէ՞ որ մենք էլ ասում էինք, որ Արցախի բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջան ապրելու: Ես զարմանում եմ, իսկ դա նորությո՞ւն է», – նշեց նա։

Միևնույն ժամանակ նաև փարատեց երկու ժողովուրդների միջև ակնկալվող կոնֆլիկտների մասին մտահոգությունները՝ հայտարարելով. «Խաղաղության պայմանագրի ստորագրումից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն առևտուր անել, շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։

Ընդհանրապես, հետևելով քպականների ելույթներին՝ պետք է մտածել, որ նրանք մեր հանրության մասին մտածում են իրենց «արշինով»: Ի դեպ, նույն քպականները նաև մեղադրում են հայ ժողովրդին, որ «ապրում է իր աշխարհում, կարծես գոյություն ունի միայն Հայաստանը և նրա պատմության դասագիրքը, իսկ մնացածն աննշան են»։ Իրավացի են նրանք, կա նաև այլընտրանքային պատմության դասագիրք՝ ադրբեջանական։ Հավանաբար, շուտով այն մեզ մոտ կբերվի։

Այսպիսով, իշխանությունները փորձում են ներշնչել մեզ, որ մեր երկրում հակառակորդ ժողովրդի երեք հարյուր հազար ներկայացուցչի բնակեցումը մանրուք է, սովորական գործընթաց։ Սակայն, թերևս, այս անգամ նույնիսկ ամենահանգիստները չեն համաձայնի նրանց հետ։ Պատկերացնենք մի Հայաստան, որտեղ քաղաքացիների մոտ 1/6 մասը ադրբեջանցիներ են, ընդ որում ՝ նրանք, ըստ էության, ավելի շատ իրավունքներ ունեն, քան հայերը (քանի որ միանգամից մի քանի պետություններ կլսեն տեղահանվածների յուրաքանչյուր բողոքը, իսկ տեղացիները ոչ մի պաշտպանություն չունեն, հո քպականները չեն նրանց պաշտպանելու): Ինչպիսի՞ն կլինի մեր երկիրը, մեր տունը: Այս անգամ Ալիևին փաշինյանական զիջումների հետևանքները կվերաբերեն բոլոր հայաստանցիներին, և ոչ միայն արցախցիներին ու տավուշցիներին, ինչպես նախկինում: Իսկ հնարավոր հեռանկարները ավելի սարսափազդու են։

Այս նախագծին իշխանությունների համաձայնությունը կհանգեցնի Հայաստանի վերացմանը, կարծում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը: Նա հիշեցնում է, որ, բացի 300 000 ադրբեջանցիներից, այստեղ է գալու նաև մեծ թվով ադրբեջանական ոստիկանություն, որը ճնշելու է հայերի բողոքները՝ ահաբեկելով նրանց: Հաջորդիվ նա գրում է. «Ադրբեջանական և հայ բնակչության միջև հակամարտություններ կսկսվեն։ Պատերազմի հիշողություններ, սպանված հարազատներ, վրեժխնդրության կոչեր։ Թուրքիան և ադրբեջանցիները կհայտարարեն, որ Հայաստանը չի կարող երաշխավորել իրենց անվտանգությունը, և կներխուժի Հայաստան, ինչպես ներխուժեցին Սիրիա։ Հայերը խուճապահար կփախչեն Սյունիքից և մնացած Հայաստանից։ Նրանք կդառնան պետություն չունեցող էթնիկ խումբ, ինչպես ասորիներն ու քրդերը»:

Չափազանց ապոկալիպտի՞կ է, որպեսզի հավատանք: Ուղղակի վախեցնող հեքիաթնե՞ր: «Ադրբեջանցիների վերադարձի» նախագիծը նույնպես թվում էր վախեցնող հեքիաթ, բայց հիմա արդեն իշխանությունից լսում ենք, որ այն շատ շուտով կդառնա մեր նոր իրականությունը։

Կա հայտնի լեգենդ, որ եթե գորտին դնես սառը ջրի մեջ և աստիճանաբար տաքացնես մինչև եռման ջերմաստիճանը, ապա գորտը չի նկատի վտանգը և կենդանի կեփվի (համաձայնեք՝ սա շատ է հիշեցնում ներկայիս հայկական իշխանությունների ռազմավարությունը)։ Սակայն ժամանակակից փորձարկումները նման ոչ մի բան չեն հաստատել. առողջ կենդանին արդեն 25 աստիճանի մոտ սկսում է անհանգստանալ և փորձում է դուրս գալ։ Շատ ցավալի կլինի, եթե հայ հասարակությունը ավելի անմիտ գտնվի, քան գորտը։

Հիմա արդեն մեր ընտրյալները սկսել են խոսել այն մասին, որ մեզ պետք չէ վրդովվել «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվներից և անհանգստանալ այն երեք հարյուր հազար ադրբեջանցիներից, որոնք պարզապես «վերադառնալու են իրենց գյուղերը»։ Արդյո՞ք ժամանակն է արդեն դուրս թռչելու։ Թե՞ դեռ սպասենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասին Ֆիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Դժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը Նշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ամենաընթերցվածները