Փաշինյանի «աբսոլյուտիզմը» երկրի ներսում և գլխիկոր վիճակը՝ դրսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում անընդհատ շեփորահարվում է ժողովրդավարության կարևորությունը, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի է ունենում հակառակ գործընթացը, այն է՝ իշխանության գերկենտրոնացումը, ընդ որում՝ ոչ թե մեկ ինստիտուտի, այլ մեկ անձի ձեռքերում։ Ժամանակին Փաշինյանը բարձրագոչ ճառեր էր ասում, քննադատում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգ է ստեղծված, բայց ինքը հոժարությամբ հագավ այդ սուպերվարչապետական «կոստյումը»։ Ամրապնդեց իր իշխանական լծակները ու ոչ միայն չի ցանկանում հրաժարվել այդ «կոստյումից», այլև դրա վրա նորանոր ատրիբուտներ է ավելացնում։ «Կատարելագործում» է՝ մի խոսքով:

Այդ ատրիբուտներից մեկը իշխանության բոլոր մարմիններն իր բռում հավաքելն է։ Խոսքը նույնիկս այն մասին չէ, որ խորհրդարանում կամ գործադիր մարմիններում տեղավորել է այն «ուսապարկերին», որոնք չպետք է ինքնուրույնության որևէ դրսևորում ունենան, չպետք է մտածելու ունակություն ունենան, այլ պետք է հնազանդ կատարող լինեն և վերջ։ Բանը հասել է այնտեղ, որ մի «sms»-ով ոչ միայն կարող է աշխատանքից ազատվել որևէ պաշտոնյա, այլև որևէ պատգամավոր մանդատը կարող է դնել, կամ պաշտոնազրկվել նույնիսկ անկախ համարվող մարմնի ղեկավար: Ո՛չ նշանակելիս, ո՛չ ազատելիս, բնականաբար, էական չեն ո՛չ աշխատանքի ընթացքում գրանցված արդյունքները, ո՛չ կրթությունը, ո՛չ էլ անցած ճանապարհը: Կարևորը միայն այն է, թե ինչքանով է տվյալ անձը վրիպել Նիկոլ Փաշինյանին ծառայելու և նրա քմահաճույքները անվերապահ կատարելու ճանապարհին, կամ իր որևէ քայլով ինչքանով է վտանգել վնասելու «շեֆի» առանց այդ էլ ցածր վարկանիշը։

Մյուս օրինաչափությունն այն է, որ Փաշինյանը սովոր է մարդկանց ծառայություններից օգտվելուց հետո ազատվել նրանցից, դուրս շպրտել կառավարման համակարգից։ Այս տարիների ընթացքում կարելի է թվարկել նման բազմաթիվ դեպքեր։ Ու այն պայմաններում, երբ իշխանական ՔՊ կուսակցության ներսում քաղաքական թիմ չկա, որին կմիավորեր գաղափարախոսությունը կամ որևէ այլ տեսլական, բոլորն էլ խոցելի են դառնում։ Այնպես որ, դա թակելու է բոլորի դուռը, եթե Փաշինյանին պետք լինի՝ նաև դատվելու հեռանկարը: Թերևս քպականների միակ տեսլականը տեսլական չունենալն է։ Իսկ այդ քաղաքական միավորը գոյություն ունի, քանի որ անձնակենտրոն է, մարդիկ ուղղակի մեկ անձի շուրջ են համախմբված, իսկ եթե այդ անձը չլինի, ապա կառուցված քաղաքական շենքը վերից վար շատ արագ կփլուզվի։

Մյուս ոլորտը, որը երազում էր զավթել Նիկոլ Փաշինյանը, դատական իշխանությունն է: Դրա համար էլ իշխանության գալուց անմիջապես հետո նա ձեռքը երկարացրեց արդեն այս ուղղությամբ։ Այս համատեքստում նրան հատկապես անհանգստացնում էր այն հանգամանքը, որ դատական իշխանությունը, և հատկապես Սահմանադրական դատարանը, կարող էր ինքնուրույն որոշումներ ընդունել ու հարկ եղած դեպքում հակադրվել իշխանությունների իրավազանց որոշումներին։ Դրա համար էլ հարձակումներ սկսվեցին դատարանների ու մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ, որի դատավորների համամասնությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվեց։ Չէ՞ որ ՍԴ-ն ինքնուրույն կազմով կարող էր խնդիրներ ստեղծել իշխանությունների համար՝ զիջումների ու կապիտուլ յացիոն պայմաններով պայմանագրի կնքման համատեքստում, ինչպես նաև ներքին դաշտում ապօրինություններ թույլ տալու առումով։ Իսկ հիմա արդեն ՍԴ-ն իշխանությունների վերահսկողության տակ է, և կարծես թե մտահոգություն չկա, որ հանկարծ կարող է խնդիրներ ստեղծել։

Այդպիսով, ուզուրպացվեցին իշխանության երեք թևերը, բայց դեռ մնացել են հանրային մեծ դերակատարություն ունեցող կառույցներ, որոնք կարող են ընդդիմանալ իշխանությունների՝ պետության շահերին հակասող որոշումներին, որոնք կարող են վերաբերել, օրինակ՝ կատարված զիջումները պայմանագրային տեսքով ամրագրելուն և, ընդհանրապես, ապազգային, հակահայկական այլ գործողություններին։ Թերևս համախմբող ներուժ ունեցող գլխավոր ինստիտուտն այս պահին Հայ առաքելական եկեղեցին է, որը կարող է մոբիլիզացնել հանրային լայն զանգվածների։ Եկեղեցին միանշանակ ունակ է իր բողոքի ձայնը բարձրացնել, համախմբել հայությանն ու տալ ազգային պայքարի մեկնարկը։ Այսինքն, Նիկոլի իշխանությունը բացարձակ չի լինի, եթե Եկեղեցու «հարցերը չլուծի»։ Փաշինյանին պետք է ժողովրդավարության քողի տակ թաքնվող տոտալ բռնապետական համակարգ ստեղծել, որ կարողանա իր օրակարգը առաջ տանել։ Իսկ այդ օրակարգը հստակ է՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ նույնիսկ թշնամական երկրներին անընդհատ զիջելու միջոցով:

Ու հետաքրքիրն այն է, որ նա իր օրակարգն առաջ է տանում իբր «ազգային անվտանգության» սպառնալիքների անվան տակ։ Բայց երկրի անվտանգությունը մեծապես կապված է Հայաստանի արտաքին դիրքերի հետ, իսկ Փաշինյանը միայն երկրի ներսում է առյուծ խաղում, դրսում գլխիկոր վիճակում է ու հլու կերպով լսում է, թե իրեն ինչ են թելադրում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում Ադրբեջանում, և կտեսնեք, որ մի կարճ ժամանակ անց դա իրականություն է դառնում մեզ մոտ։ Կար ժամանակ, որ Փաշինյանը սպառնում էր, թե այնպիսի հայտարարություն է անելու, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը խառնվի։ Չարեց, իսկ հիմա Ադրբեջանից են հայտարարում, թե ընդհանրապես ինչ պետք է անի Փաշինյանը, իսկ նա ոչ միայն չի համարձակվում որևէ ծպտուն հանել, այլ լուռումունջ կատարում է այդ պահանջները...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Ինչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցին Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ Քլինթոն Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետո Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Ուզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետո «Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան
Ամենաընթերցվածները