Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային տրամադրություններն ու մթնոլորտը բավականին էլեկտրականացված են, չնայած միևնույնության կամ անտարբերության վերաբերյալ արտաքուստ տպավորություններին, որոնք կարող են մակերեսային ու խաբուսիկ լինել: Երբ ընդամենը դուրս ես գալիս փողոց ու ճանապարհին այդպես մի 15 րոպեի ընթացքում «բարև-բարլուս»-ից հետո թեթևակի զրույցի ես բռնվում տարբեր տարիքի, ամենատարբեր կրթական ցենզ ու զբաղմունք ունեցող ծանոթ կամ կիսածանոթ հայրենակիցների հետ, ու նրանք բոլորը գրեթե նույնն են ասում, դա հենց նշված տրամադրության պարզ վկայություն է: Իսկ ասում են այդ հայրենակիցներն այն մասին, որ այսպես այլևս անհնար է, այլևս անհանդուրժելի է այս իշխանության ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի պահվածքը: Երբ մարդը բացեիբաց խոստովանում է, թե «ձեռքը կոտրվեր, բայց Փաշինյանին չընտրեի», դա ևս վկայում է, որ ընկալումային իրավիճակում փոփոխություն է տեղի ունեցել:

Մյուս կողմից՝ թե՛ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, թե՛ հիմա, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն տոտալ հարձակման են անցել ամեն ազգայինի, պետականության, պետության գոյության հիմնասյուների, ավելին՝ Եկեղեցու վրա, քիչ չեն մարդիկ, որոնք առնվազն ճիշտ չեն համարում «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» թեզը: Սա, կարծում ենք, գալիս է ոչ թե այն բանից, որ մարդիկ ուշագնաց են լինում «նախկինների» համար, այլ հասկանում են կամ սկսել են հասկանալ, թե ինչ է կատարվում՝ ըստ էության: Այսինքն, այս պարագայում ևս եղել է ընկալումային փոփոխություն: Չի կարելի թերագնահատել մարդկանց: Սա վերաբերում է հատկապես քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվողներին: Չի կարելի կարծել, թե մարդիկ (դե, մի փոքրաթիվ քանակին հանած) ավելի վատ են հասկանում այն, ինչ տեղի է ունենում, քան, ենթադրենք, դիպլոմավորված քաղաքագետները կամ, առավել ևս, քաղաքական գործիչները:

Շատ մարդիկ միանգամայն պարզ հարց են դնում. ի՞նչ ունեինք այդքան դատափետվող «նախկինում», ի՞նչ ունենք իշխանական քարոզչությամբ այդքան տարփողվող ներկայում: Ի՞նչ կա «մնացորդում», ինչպես կասեին հաշվապահները: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը նախկին նախագահներից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին վերցրած ինչպես է վերաբերվում: Առավել ևս, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, անցյալը կամ «նախկիններին» իդեալականացնելու մասին չէ խոսքը, դա նույնիսկ անհնար է: Հարկավ, բոլոր նախկին իշխանությունների, նախկին նախագահների կառավարման շրջաններում եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ, իրադարձություններ, դեպքեր: Նաև՝ շատ բացասական: Դա անժխտելի է:

Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի իշխանավարման շրջանը լի էր փորձություններով թե՛ նորանկախ պետականության, թե՛ իշխանության ու ժողովրդի համար: Միայն թվարկումը բավարար է վերհիշելու համար. սոցիալական կացութաձևի կտրուկ փոփոխություն, էներգետիկ ու տնտեսական խորագույն ճգնաժամ, հացի ու ամեն ինչի անբավարարություն, ի լրումն՝ պատերազմ: Բայց եղել է նաև բանակի կազմավորում, հաղթանակ պատերազմում, երկրի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման մեկնարկ: Նույն տարիներին եղել են ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ, անգամ՝ գործունեության կասեցում, մամուլի դեմ ոտնձգություններ: Ընտրախախտումներ ու էլ ինչեր ասես, որ չեն եղել: Բայց. երկիրն ու ժողովուրդը կարողացան անցնել այդ ամենի միջով ու արտաքին թշնամուն ոչ միայն դիմագրավել, այլև հաղթել: Հայաստանի ու Արցախի տարածքները ոչ թե նվազեցին, այլ ընդարձակվեցին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը, կարելի է ասել, լավագույնն էր երկրի տնտեսության վերականգնման, երկրի տնտեսական ու արտադրական հնարավորությունների վերականգնման ու վերելքի, բանակի հզորացման, բնակչության կենսամակարդակի, սոցիալական ապահովության աստիճանի նկատելի բարձրացման առումներով: Եղե՞լ են նաև այդ շրջանում բացասական երևույթներ կամ սխալներ: Անխուսափելիորեն եղել են ու չէին կարող չլինել: Ընդ որում, էլի շեշտենք՝ դրանք քիչ չեն եղել: Թեկուզ նույն՝ քաղաքական դաշտում ներքին ընդհանուր համաձայնություն չունենալու, ընդդիմադիր ուժերի հետ անբավարար աշխատանքի և մի շարք այլ առումներով: Բայց էլի՝ Հայաստանն ամուր իր ոտքերի վրա կանգնեց, տարածաշրջանային խաղացողի դիրքում էր ու գործոն, արտաքինքաղաքական դաշտում կեցվածքն ու ձայնը՝ վստահ, արժանապատիվ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանն էլ զերծ չէր փորձություններով մեկնարկից, լինի դա միջազգային ֆինանսական ճգնաժամը, «ֆուտբոլային դիվանագիտությունը», թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքը: Բայց էլի, չնայած անգամ 2016ի «Ապրիլ յան պատերազմին», չնայած նույն 2016-ին Երևանի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողությանը՝ ոստիկանական զորամասի գրավման հետ կապված, միևնույնն է՝ Արցախի ճակատում դիմագրավեցինք թշնամուն ու մնացինք մեր դիրքերում և՛ ռազմա-քաղաքական, և՛ արտաքին-քաղաքական առումներով:

Իհարկե, բոլոր երեք նախագահների ժամանակ եղել են սոցիալական անարդարության զգացողություն, հասարակական դժգոհություններ, մի շարք լուրջ սխալներ կամ վրիպումներ, բայց, ամենակարևորը, նույն երեք նախագահների օրոք պետականություն է կերտվել, անվտանգություն է կերտվել, ապահովության զգացողություն է եղել:

Հանրագումարում, ի դեպ, եթե շատ ավելի լայն դիտարկենք «նախկինների» կամ անցած տասնամյակների պարագան, ապա առանցքային ու ծանր բացթողումներից մեկն այն է, որ չձևավորվեց, չբանաձևվեց մեր պետության առանցքային գաղափարախոսությունը, գաղափարաքաղաքական հենքը: Դա արդեն այլ, գուցե նաև՝ ոչ լրագրային խոսակցության նյութ է:

Իսկ ի՞նչ է արել իր պաշտոնավարման 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ: Եթե շատ լայն շերտերով վերցնենք, ապա. ա) Արցախը ուրացված է և հայաթափված, թշնամական օկուպացիայի տակ, բ) հազարավոր հայորդիներ մահվան են մատնվել, բանակը վարկաբեկված է և թուլացված, այն աստիճան, որ փաշինյանական իշխանությունը մտածում է «ծառայությունից խուսափելու» կաշառքներն օրինականացնելու մասին, գ) Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունն ու հայտնվել թուրք-ադրբեջանական արտաքին կառավարման տակ, դ) սոցիալական ու տնտեսական վիճակը սաստիկ վատացել է, պետության պարտքը 7 տարվա մեջ կրկնապատկվել է, հասել գրեթե 13 միլիարդ դոլարի, ե) սոցիալական իրադրությունն ահավոր է, մարդիկ հազարներով արտագաղթում կամ ուղղակի փախչում են երկրից, զ) ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը ոտնատակված են, իշխանությունը հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա, է) իշխանությունը համոզում է ժողովրդին, թե հրաշալի մի բան է, որ թշնամի թուրքերն ու ադրբեջանական թուրքերը հարյուր հազարներով լցվեն Հայաստան, տնավորվեն մեր հայրենիքում և...

Ու ստացվում է, որ «նախկիններում» ինչեր էլ եղած լինեն, ինչ բացթողումներ ու սխալներ էլ արված լինեն, ներկայի ու փաշինյանական ավերների ու կորուստների հետ անհամեմատելի են: Հենց դա է անհամեմատելի «համեմատությունը»:

ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները