Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով

Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Հուսահատություն» քանդակը, որն ավելի քան 100 տարի համարվում էր անհետ կորած, վաճառվել է Ֆրանսիայի Վիլանդրի ամրոցում կայացած Rouillac աճուրդում: Գնորդը 982,000 դոլար է վճարել փոքր՝ 28,5 սմ բարձրությամբ մարմարե արձանիկի համար, հայտնում է myweekend.ru կայքը:

Նստած մերկ կնոջ ֆիգուրը Ռոդենը ստեղծել է 1892-1893 թվականներին, երբ աշխատում էր «Դժոխքի դարպասներ» քանդակագործական խմբի վրա։ Խումբը նախատեսված էր Փարիզի նոր դեկորատիվ արվեստների թանգարանի մուտքի դարպասը զարդարելու համար, և դրա կոմպոզիցիան հիմնված էր Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության սյուժեի վրա։

Աչձանիկը 1906 թվականին աճուրդում վաճառվել էր 4100 ֆրանկով, որից հետո դրա հետքը կորել էր։ Վերջին տարիներին այն որոնում էին ինչպես Rouillac  աճուրդի տան մասնագետները, այնպես էլ Ռոդենի աշխատանքներն ուսումնասիրող «Կոմիտ Ռոդեն» կազմակերպությունը։ Հաջողությունն աճուրդի տան կողմն էր. նրանց հետ կապ է հաստատել մի ընտանիք, որի տանը այս քանդակը երկար տարիներ դրված էր եղել դաշնամուրի վրա։ Եվ այս ամբողջ ընթացքում սեփականատերերը հավատում էին, որ այն կրկնօրինակ է:

Հազվագյուտ իրըստանալով՝ մասնագետները մի քանի շաբաթ ուշադիր ուսումնասիրել են և եկել եզրակացության, որ այն իսկապես հայտնի քանդակագործի աշխատանքն է։ Այժմ այն ​​ներառված է Օգյուստ Ռոդենի աշխատանքների պաշտոնական կատալոգում, և համապատասխան վկայականը տրամադրվել է քանդակի նոր սեփականատիրոջը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով Մշտական անպատրաստություն. «Փաստ» Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ» «Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ» Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ» ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ Զելենսկի Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասին Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասին Ֆիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»
Ամենաընթերցվածները