Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովում արդեն կա «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծ»,- երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե Եկեղեցու և ժողովրդի կողքին է և հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու է իր ողջ ուժով։ Գործարարի այս հարցազրույցից ժամեր անց սկսվեց նրա տան խուզարկությունը, այնուհետև ձերբակալությունը, քրեական վարույթի նախաձեռնումը, գործընթացները դեռ շարունակվում են։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ի հավելումն տեղի ունեցողի, առաջ բերվեց ՀԷՑ-ի ազգայնացման հարցը։

Ի՞նչ իրավական հիմքեր են դրվելու այս գործընթացի ներքո, արդյո՞ք սա փաստացի չի դառնալու գործարարից բիզնեսը խլելու գործընթաց:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ սա սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն է, իսկ թե որքանով է այդ միջամտությունն իրավունքի խախտում, կախված է օրենքից։ «Եթե օրենքում այնպիսի մեծ փոխհատուցում նախատեսվի, որ իրականում արդարացի լինի, բնականաբար, դա խախտում չի լինի, բայց շատ կասկածում եմ, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական տրամաբանությունից հեռու են։ Այն երկրներում, որտեղ ազգայնացման գործիք է կիրառվում, որևէ բիզնես որևէ շահագրգռվածություն չի ունենա ներդրումներ անել։ Սա բիզնեսի ոսկե օրենք է։ Եթե պետությունը կարող է որևէ դեպքով իրեն թույլ տալ ազգայնացում, ուրեմն համարեք, որ միջազգային ներդրումներն ավարտվեցին։ Իհարկե, խոսքը չի վերաբերում թուրքական և ադրբեջանական կապիտալին, որը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է։ Կարծում եմ՝ ազգայնացումից ինչ-որ ժամանակ հետո, եթե, իհարկե, նրան հաջողվի ամեն ինչ անել ու «մարսել», ՀԷՑ-ը հայտնվելու է թուրքական կամ ադրբեջանական կառավարման ներքո։ Դա ոչ թե չեմ բացառում, այլ հակառակն եմ բացառում։ Վստահ եմ՝ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը։ Իսկ ազգայնացման կամ պետականացման գործընթացի ներքո ի՞նչ օրենքներ կամ օրենսդրական կարգավորումներ կարող է դնել գործող իշխանությունը։ «Քաղաքացիական օրենսգիրքը դրա հնարավորությունը նախատեսում է, միջազգային պրակտիկայում նույնպես որոշակի դեպքերում պետությունները չեն կարող զրկված լինել դրանից։ Այդ գործիքից պետությունները զրկված լինել չեն կարող, բայց հատուցումը պետք է լինի համարժեք և նախնական։ Եվ իրավականը մի կողմ՝ տնտեսական առումով ազգայնացումները միշտ բերում են բիզնեսի ներդրումների հետ կապված մեծ խնդիրների։ Միջազգային այն կառույցների գնահատականները, որոնք ինդեքսավորում են տնտեսությունը, միայն այդ փաստով կտրուկ փոխվելու են՝ ի վնաս Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դա չի հետաքրքրում։ Հայ առաքելական եկեղեցու հազարամյա կառույցի դեմ այսպիսի ոգով կռիվ տվող անձի համար մեր քննարկելիք հարցը, կարծում եմ, երրորդական նշանակություն ունի»,-եզրափակեց Մելիքյանը։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հարցին, առաջարկում է նախ հասկանալ, թե ինչ է այն։ «Կարելի է ասել, որ դա եկամուտ չբերող համակարգ է և գտնվում է որոշակի սուբսիդավորման տակ։ Խնդիրը հետևյալն է, թե ո՞վ է այդ սուբսիդավորումն անում՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավոր անձը։ Մինչև հիմա դա անում է մասնավոր անձը՝ Սամվել Կարապետյանը, նա ահռելի ներդրումներ է անում ՀԷՑ-ի մեջ, որովհետև եթե անընդհատ չանես ներդրումներ այդ համակարգում, այն շատ արագ մաշվում է։ Դա ահռելի մեծ համակարգ էր՝ կառուցված Խորհրդային Միության կողմից, և այն անընդհատ թարմացման կարիք ունի։ Սամվել Կարապետյանը, վերցնելով այս համակարգը, բավականին լուրջ բարեգործություն է արել, որովհետև կա՛մ պիտի պետությունն իր գրպանից ծախսեր կատարեր մեր հարկերի հաշին, կա՛մ մասնավոր անձը դա պետք է վերցներ և իր գրպանից ծախսեր կատարեր։ Այնպես չէ, որ ՀԷՑ-ի ազգայնացմամբ ինչ-որ ֆինանսական վնաս են հասցնելու Սամվել Կարապետյանին, ընդհակառակը, կարելի է ասել՝ ինչ-որ առումով լավություն են անում։ Գործ ունենք այն աստիճանի անխելք, ոչ մասնագիտացված պետական համակարգի հետ, որը նույնիսկ չգիտի, թե ինչով է զբաղվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետը։ Հավելում է՝ եթե այս համակարգը, Աստված չանի, վերցնեն և ներդրումներ չանեն, այն շատ արագ կփլուզվի։ «Ընդամենը 1-2 տարի հետո համակարգը կանգ կառնի, այն տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում։ Կամ՝ եթե փորձեն այն վաճառել ինչ-որ մեկին, այդ դեպքում գնորդը պահանջելու է, որպեսզի էլեկտրաէներգիայի գները բարձրացվեն, ու խոսքը չի լինելու 5, 6 կամ 10 տոկոս բարձրացման մասին։ Խոսքը լինելու է հիսուն տոկոսից մինչև կրկնակի թանկացման մասին, որպեսզի համակարգը դառնա եկամտաբեր։ Այս կարևորագույն համակարգի մասով բավականին լուրջ ռիսկեր են առաջացնում՝ զուտ իրենց քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, քանի որ այս մարդիկ, մեղմ ասած, դավաճաններ են։ Իրենց իշխանությունը, աթոռը պահելու համար գնում են այս համակարգի ոչնչացմանը։ Համակարգը եկամտաբեր չէ, համակարգը Սամվել Կարապետյանին եկամուտ չի բերում, բայց պահանջում է, որպեսզի նա ամեն տարի ներդրում անի այդ համակարգի մեջ»,-եզրափակում է Մանվելյանը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ սոցցանցի իր էջում ՀԷՑ-ի պետականացման հարցին անդրադառնալիս երեկ նշել էր, որ տեղի ունեցողն էներգետիկ, տնտեսական և ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում. «Ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։ Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։ Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։ Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալ եկամտաբերության այնպիսի մակարդակի, որ սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները