Ուզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետո

Telegram մեսենջերի 40-ամյա հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ վերջերս կտակ է կազմել՝ իր աշխատանքի հետ կապված ռիսկերի պատճառով։ Այս մասին գործարարը պատմել է Le Point-ին տված հարցազրույցում։ 

«Ազատությունների պաշտպանության պատճառով ի հայտ են գալիս բազմաթիվ թշնամիներ, այդ թվում՝ հզոր պետություններում։ Ես ուզում եմ պաշտպանել իմ երեխաներին, ինչպես նաև իմ հիմնադրած Telegram ընկերությունը։ Ես ուզում եմ, որ Telegram-ը հավերժ հավատարիմ մնա այն արժեքներին, որոնք ես պաշտպանում եմ», - ասել է Դուրովը։

Գործարարի խոսքով՝ «իր անհետացման» դեպքում ընկերության կառավարումը կստանձնի ոչ առևտրային հիմնադրամը: Դուրովի փոխանցմամբ՝ իր նպատակն է «ապահովել հարթակի շարունակականությունը»:

«Ես ուզում եմ, որ այն շարունակի գոյություն ունենալ անկախ՝ հարգելով անձնական կյանքը և խոսքի ազատությունը», - ընդգծել է միլիարդատերը։

Դուրովը նշել է, որ կտակը կազմվել է բոլորովին վերջերս, և, ըստ փաստաթղթի, երեխաները ժառանգությանը հասանելիություն չեն ստանա «մինչև 2025-ից սկսվող 30-ամյա ժամկետի լրանալը». այսինքն՝ միլիարդատիրոջ երեխաները հոր թողած ժառանգությունը կկարողանան ստանալ միայն 30 տարի անց։

Նա իր որոշումը բացատրել է այսպես. ցանկանում է, որ երեխաները «ապրեն ինչպես սովորական մարդիկ», սովորեն վստահել միմյանց և կառուցել իրենց սեփական կյանքը, և որպեսզի նրանք «կարողանան ստեղծել և կախված չլինեն բանկային հաշվից»։

«Ուզում եմ պարզաբանել, որ ես տարբերություն չեմ դնում իմ երեխաների միջև. կան երեխաներ, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով, և այնպիսիք, որոնք ծնվել են սերմի դոնորության արդյունքում: Բայց նրանք բոլորն իմ երեխաներն են, և բոլորը կունենան նույն իրավունքները։ Ես չեմ ուզում, որ նրանք միմյանց «պատառոտեն» իմ մահից հետո», - ընդգծել է Դուրովը։

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ինքը 3 զուգընկերուհիներից ունի 6 երեխա, իսկ սերմի դոնորության արդյունքում 12 երկրներում ծնվել է ավելի քան 100 երեխա։

Դուրովը նշել է, որ ինքը մնում է Telegram-ի միակ բաժնետերը և ընկերության 100%-ի սեփականատերը։ Նրա խոսքով՝ սա «Telegram-ի լիակատար անկախությունը երաշխավորելու միակ միջոցն է»։

«Ես դաս քաղեցի VKontakte-ի պատմությունից։ Հենց որ կիսում ես վերահսկողությունը գործընկերոջ հետ, կորցնում ես ազատությունը», - բացատրել է նա։

Forbes-ը Դուրովի կարողությունը գնահատում է 17,1 միլիարդ դոլար, նա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում 134-րդն է և ռուսաստանցի գործարարների շարքում ութերորդը: 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Մենք փոքր էինք այն ժամանակ, երբ նրանք Վիտամին էին անում». 10 տարի անց Vitamin club-ը վերադառնում է Երևանում «Mercedes»-ը կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին «Արսենալն» ու Տոմիյասուն խզեցին պայմանագիրը Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ ՏՀԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Իրանում 2027 թվականին Օրենբուրգում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով «Բավարիան» կփորձի ձեռք բերել Լուիս Դիասին Սյունիքում իրանցի վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է Գերմանիայում անհայտ անձը կացնով հարձակվել է գնացքի ուղևորների վրա Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվել են Երևանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Կիևին ԱՄՆ օգնության դադարեցումը ԵՄ-ի համար ազդանշան է աջակցությունն ավելացնելու համար. Ֆոն դեր Լայեն «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված «Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, կազդուրվելուն զուգահեռ՝ նոր ու մեծ գործնական պլաններ է իրագործում». Նազենի Հովհաննիսյան Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բաքվի համար. Պեսկով Այն անձը, ով իր երկրի ու Եկեղեցու պատմությանից պատառիկներ գիտի, ապագա չունի. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Կողմ ենք, որ Հայաստանում ապահովվի օրինականությունը՝ հիմնված Սահմանադրության վրա, ապահովվեն մարդկանց իրավունքները, այդ թվում՝ կրոնական․ Զախարովա Ժամանակավորապես արգելվել է ՌԴ արտադրության պաղպաղակի տեսակներից մեկի ներմուծումը Հայաստան Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» «Պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու, խնդիրն այլ է՝ ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել». «Փաստ» Արևային էներգետիկայի զարգացման արդիականությունն ու պետության անելիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները