Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում էր արել. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»:

Այլ հարց է, որ, շատերի կարծիքով, նման «հրադադարի» առաջարկ հնչեց այն բանից հետո, երբ «Ֆեյսբուքը» փակեց նրա հակաեկեղեցական գրառումներից մեկը, ինչը նշանակում է, որ նաև սահմանափակումներ են դրվել որոշակի ժամկետով: Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչու է առաջացել այնպիսի վիճակ, որ երկրի ղեկավար համարվող անձը խոսում է հայհոյախոսությանը և իր «պարականոն» բառապաշարին մի քանի օր «արձակուրդ տալու» մասին, ինչո՞ւ այդ ամենը մտավ մեր հանրային-քաղաքական-հրապարակային դաշտ:

Եթե բնորոշելու լինենք Փաշինյանի իշխանության տարիները, ապա տոտալ ձախողումների ու կործանումների հետ մի երևույթ կա, որը չի կարող որևէ մեկի աչքից վրիպել։ Այն վերաբերում է հասարակության ներսում ատելության քարոզչությանն ու թշնամանքի բորբոքմանը։ Շուտով Փաշինյանն արդեն իշխանության չի լինի, իսկ տարիներ անց, եթե պատմաբանները, որոնք գործ են ունենալու նրա կառավարման ժամանակահատվածին գնահատական տալու հետ, թերևս չեն կարող անտեսել իշխանության կողմից ներքին ատելության գեներացումը որպես ներքին քաղաքականության կարևորագույն տարր դիտարկելը։

Նախ՝ հիշենք, թե ինչպես Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով և սև ժապավեններով։ Այդ ոճով էլ նա շարունակում է իր իշխանավարումը։ Նրա կառավարման օրոք օդից կախված մեղադրանքները և հայհոյախոսությունը ամբողջովին դարձան նորմալ ու սովորական երևույթներ։ Ընդ որում, սոցցանցերում իշխանությունների ու նրանց համակիրների խոսքն ու գործողություններն այս 7 տարվա ընթացքում անցնում են բոլոր սահմանները։ Դրանով խրախուսվում են դատարկախոսությունը, անկիրթ պահվածքը, անեծքն ու հայհոյախոսությունը։ Ժամանակի ընթացքում հակակրանքի դոզայի ավելացման և նողկալի բառապաշարի գրավիչ դառնալու պատճառով ի հայտ եկան իրենց քաղաքական գործիչներ համարող այնպիսի անձինք, որոնք սկսեցին գրավել իշխանություններին հարող և ցածր մակարդակ ունեցող հատվածների ուշադրությունը։ Եվ այդ մարդիկ իրենց անմակարդակ խոսքերով պղտորում էին հանրային ու քաղաքական դաշտը՝ չճանաչելով ոչ մի սահման։ Ու դա, ցավոք, բազմաթիվ մարդկանց համար ընդունելի էր՝ որպես քաղաքական պայքարի ձև, քանի որ ընդհանուր հանրային մթնոլորտն է նեխած։

Իսկ այդ նեխման գործընթացի նախաձեռնողները հենց իշխանություններն են։ Ավելին, ատելության ու թշնամանքի սերմանումից ու քարոզից զատ, հիմա նրանք են վերցրել հայհոյախոսության ու փողոցային մակարդակի «փոխանցիկ դրոշը»: Քանի որ նրանք իրենց ձեռքբերումներով չեն կարող քաղաքական կապիտալ ստեղծել, ապա մնում է անընդհատ թշնամիներ գտնել ու նրանց վրա բարդել իրենց ձախողումների ողջ բեռը։ Ավլին, քանի որ չունեն վարկանիշ, շրիշակից ցածր մակարդակով փորձում են իրենցով անել վերը նշված մասսաներին:

Սկզբից թշնամանքը նախկին իշխանությունների ու նրանց հետ կապված ուժերի նկատմամբ էր։ Այդ շրջանակներում իշխանությունները մատի փաթաթան դարձրին այնպիսի թեզեր, թե նախկինները խանգարում են իրենց, սաբոտաժ են անում, չեն թողնում, որ աշխատեն։ Նման տրամաբանության ներքո էլ հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, թալանչիների և ոչ թալանչիների։ Արդյունքում առճակատումն ու ատելությունը հասան անասելի չափերի։ Քաղաքական դաշտում գերիշխող դարձավ մաղձը և թույնը։ Բայց քանի որ իշխանությունները սնվում են ատելությամբ ու թշնամանքով, ապա ժամանակի ընթացքում նրանց պետք էր ավելացնել թշնամանքի դողան։ Ահա այդ ժամանակ էլ Արցախը հռչակվեց որպես հակահեղափոխության օջախ, և իշխանությունները սկսեցին արդեն ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ, որն այս անգամ հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի տեսքով էր։

Բայց հիմա, երբ արդեն ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, չեն կարող նույն էֆեկտիվությամբ թշնամանքի վրա խաղալ։ Այս դեպքում իշխանություններին ատելության նոր օջախ է հարկավոր, որպեսզի հագուրդ տան իրենց ցանկություններին։ Կարճ ժամանակում նրանք գտան այն կառույցը, որ կարող է լինել ատելության հաջորդ թիրախը։ Դա Եկեղեցին է։ Դրա համար էլ Փաշինյանը, բանուգործը թողած, նոն-ստոպ գրառումներ է կատարում Եկեղեցու մասին ու վարկաբեկիչ նյութեր տարածում։

Ցավալին այն է, որ ատելություն ու թշնամանք գեներացնելու հարցում մինչև հիմա նա հաջողում է այն աստիճան, որ երկրի ներսում թշնամանքն ու հայհոյախոսությունը դարձել է քաղաքական օրակարգ։

Բայց պետք է նկատել նաև, որ, ինչպես ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) կանխատեսում էին, իշխանությունների գեներացրած ատելությունն այսօր վերադառնում է իրենց: Բավական է դուրս գալ փողոց կամ հենց Փաշինյանի գրառումների ներքո տեսնել մարդկանց մեկնաբանությունները, ու ամեն ինչ պարզ կլինի: Չնայած, ինչպես հասկանում ենք, Փաշինյանն ու իր իշխանությունը այդ հայհոյանքներից, անեծքներից, վիրավորանքներց վատ չեն զգում, որովհետև իրենք սնուցվում են հենց այդ ամենից։ Նրանք մի մտավախություն, մի սարսափ ունեն՝ իշխանությունը կորցնելու հեռանկարը...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները