300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսը հարուստ էր հայկական քաղաքական դաշտի «վառ» նորություններով՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, կալանավորումը, այլ բռնաճնշումներ, ուժայինների ներխուժումը Էջմիածին և Նիկոլ Փաշինյանի առատ հայհոյանքը հոգևորականների և Եկեղեցու հասցեին:

Մասամբ նաև այդ պատճառով հանրային ուշադրության կիզակետից դուրս է մնացել Հայաստանի համար կենսական մի հարց: Խոսքը ինչ-որ 300 000 ադրբեջանցիների ծրագրվող «վերադարձի» մասին է Հայաստան, ինչը վաղուց պնդում է Ալիևը, և ինչը, ինչպես հայտնի դարձավ մայիսի վերջին, նրան խոստացել է հայկական կողմը: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ շուտով ադրբեջանցիները կարող են Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում, և պահանջեց դա ընդունել որպես փաստ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի կիրառմանը, ապա նա առաջարկել է ըմբռնումով մոտենալ դրան: Մինչ այդ հայկական իշխանությունն ուղղակիորեն չէր հայտարարում Բաքվի այդ պահանջին համաձայնելու պատրաստակամության մասին, Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու հեռանկարը սկզբում հերքում էին (թեև փաստաթղթերն արդեն դրված էին սեղանների վրա), հետո լռում, բայց, ահա, մայիսի 27-ին պարզվեց, որ հարցը լուծված է։

Այս հայտարարությանը հասարակական արձագանքը, մեղմ ասած, միանշանակ չէր:

Նրանք, ովքեր հետևում էին իրավիճակին և հասկանում, թե ինչի մասին է խոսքը, վրդովված էին իշխանությունների սանձարձակությունից, որոնք պարզապես քաղաքացիներին կանգնեցնում էին այն փաստի առաջ, որ փոքր Հայաստանում բնակվելու է թշնամական պետության 300 000 ներկայացուցիչ: Բավականին շատ հայերի համար նման հեռանկարը չափազանց ցնցող է՝ այդպիսի իրականությունը լիարժեք գիտակցելու համար: Եվ նրանք պարզապես չհավատացին, որ խոսքը փաստացի իշխանության կոնկրետ ծրագրերի մասին է: Իհարկե, մեր հասարակության այս հատվածը ևս ի վիճակի է գնահատել իրավիճակի լրջությունը, պարզապես դրա համար որոշ ժամանակ է պետք:

Հենց այդ պատճառով էլ իշխանությունը օպերատիվ կերպով զբաղված է տեղեկատվական օրակարգը «շեղելով»: Հիշենք՝ հենց վերոնշյալ «բացահայտումներից» մեկ-երկու օր անց Փաշինյանն սկսեց իրեն օդիոզ պահել՝ անպարկեշտ գրառումներ անելով: Իհարկե, երբ երկրի վարչապետը նյարդայնացած աղաղակում է արքեպիսկոպոսների սիրուհիների մասին, «շնաբարո» լինելու մասին և ցանկություն հայտնում քահանային ցույց տալ իր սեռական օրգանը, ապա ակամայից կմոռանաս մյուս լուրերի մասին, առավել ևս՝ տհաճ լուրերի: Հետո սկսվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքը, գրոհ Մայր Աթոռի վրա, սկանդալ սկանդալի հետևից, իսկ այս թեման մի տեսակ մնաց ստվերում։ Մինչդեռ այդ «վերադարձի» նախապատրաստման գործընթացն ընթանում է: Եվ հասարակությունը, միանգամից բավական կոշտ չարձագանքելով այդ հայտարարություններին կամ համակերպվելով Ալիևին զիջումների անհրաժեշտության հետ, անուղղակիորեն համաձայնություն է տալիս այդ գործընթացի շարունակությանը։

Սա Հայաստանի օրվա իշխանությունների սովորական գործելակերպն է: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ընդգծում է Փաշինյանին բնորոշ հատկությունը՝ «ասել, որ ոչինչ չի եղել, հետո ասել, որ կարող է և եղել է, հետո ասել, որ՝ այո՛, եղել է, բայց դա այնքան էլ սարսափելի չէ, նշաձողը կիջեցնենք»: Քաղաքագետը հիշեցնում է. «Հիշում եք, նա իջեցնում էր Ղարաբաղի նշաձող, և մենք մնացինք առանց Ղարաբաղի»:

Նույն մեթոդով իշխանությունը մտադիր է աստիճանաբար «վաճառել» հանրությանը այն ամենը, ինչ պահանջում է Բաքուն՝ և՛ ադրբեջանցիների մի ամբողջ բանակի մուտքը Հայաստան, և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով: «Շատ հնարավոր է՝ շուտով մենք լսենք, որ Սյունիքում էլ պետք է իջեցնել նշաձողը, – ենթադրում է Խաչիկյանը՝ առաջնորդվելով Փաշինյանի կողմից տեղեկություն տալու տրամաբանությամբ, – նա կասի, որ սա ճանապարհ է, Ադրբեջանը կասի, որ սա միջանցք է, հետո կասի՝ դե, անվանեք՝ ինչ ուզում եք, գուցե պարտադիր չէ, որ այդ մեքենաները կանգնեն սահմանին՝ մաքսային հսկողության համար, այսինքն ՝ աստիճանաբար Օվերտոնի պատուհանը կբացվի»:

Նման կերպ քաղաքագետը կանխատեսում է, որ աստիճանաբար կպարզվի, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում: Առայժմ իշխանությունները խոսում են այն մասին, որ այդ «այլմոլորակայինները» կբնակվեն ինչ-որ դատարկ գյուղերում, բայց չէ՞ որ պետք է բնակեցնել մոտ 60 գյուղ՝ 5000-ական հոգով, և, ըստ Խաչիկյանի, վստահություն չկա, որ այն գյուղերը, որոնց մասին խոսվում է, իսկապես դատարկ են: Այսինքն, իրականում ադրբեջանցիները կհայտարարեն Հայաստանի քաղաքացիների տների նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Բայց մենք դրա մասին կիմանանք միայն այն ժամանակ, երբ գույքային վեճեր սկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ նույն կերպ Հայաստանի քաղաքացիներն այդ գյուղեր տեղափոխվողներին ուղեկցող ադրբեջանական ոստիկանության գալու մասին կիմանան միայն այդ ոստիկանության հայտնվելու փաստի արձանագրությամբ։ Եվ հետո կպարզվի, որ դրանք իրականում ոստիկաններ չեն, այլ, ավելի շուտ, զինվորներ…

Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում:

Ըստ Խաչիկյանի, սկզբի համար իշխանությունների կողմից տեղեկատվություն ներկայացնելու այս մարտավարությունը դարձնել ոչ աշխատանքային, ինչի համար պարզապես պետք է ուշադրությունից դուրս չթողնել գործի էությունը: Հակառակ դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ, որոշ ժամանակ անց իշխանությունները հայերին կասեն. «Դե, իսկ ընդհանրապես ո՞ւմ էր պետք Սյունիքը»:

«Եվ այս տեմպերով մենք արագ կգանք նրան, որ մի օր կլսենք՝ իսկ ո՞ւմ էր պետք ընդհանրապես Հայոց պետականությունը: Իսկ եթե նա մեզ պետք է, եկեք ավելի զգոն լինենք»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հшրձակումներին դիմակայելու համար «Փոշի ու երազանքներ». լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի մասին գիրքը «Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը
Ամենաընթերցվածները