Զելենսկին Կիեւում ընդունել է Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիեւում ընդունել է Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին։
Զելենսկին հայտնել է, որ խոսել են խաղաղության ճանապարհի և այն մասին, թե ինչ են կարող անել այն մերձեցնելու համար։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։