Կասանդրա սերիալի հերոսուհին կիսվել է նոր ֆոտոշարքով՝ խոստովանելով, որ իր համար բարդ է նայել տեսախցիկին

Վենեսուելացի դերասանուհի Կորայմա Տորեսն, ում ճանաչում բերեց «Կասանդրա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարումը, դերասանական կարիերան սկսել է Վենեսուելայում 1980-ական թվականների վերջին։
Դերասանուհին Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել ու անկեղծացել, որ իր համար բարդ է լուսանկարվելը.
«Ինձ համար միշտ դժվար է եղել դեմքով դեպի տեսախցիկը կանգնելը (հավատում եք, թե ոչ): Լուսանկարչությունն ինձ համար շատ բարդ է»,- ֆոտոշարքին կից գրել է Կորայմա Տորեսը:
Կորեյմա Տորեսն առաջին գլխավոր դերը ստացել է 1992 թվականին՝ հայտնի «Կասանդրա» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է ավելի քան 100 երկրներում։ «Կասանդրա»-ից հետո մեկնել է Կոլումբիա, որտեղ գլխավոր դեր է ստացել «Երազներ և հայելիներ» հեռուստասերիալում, որտեղ նրա գործընկերը կոլումբիացի դերասան Նիկոլաս Մոնտերոն էր։ Նրանք սիրահարվել և ամուսնացել են 1996 թվականին։