Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքը ակտիվ խմորումների՝ տեղատվությունների և մակընթացությունների մեջ է։ Իսկ այդ խմորումները տեղի են ունենում ինչպես մրցակցության և հակամարտությունների տեսքով, այնպես էլ ժողովրդագրական տեղաշարժերով և տնտեսական զարգացման պատկերի փոփոխություններով։ Այս տարածաշրջանում են բախվում բազմաթիվ մեծ ու փոքր խաղացողների շահեր՝ պատճառ դառնալով տեկտոնական շարժերի, որոնք իրենց ռեզոնանսն են ունենում նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա։

Բայց պետք է նկատի ունենալ, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից որևէ դեպքում չի կարող անմասն մնալ արաբական աշխարհը։ Չնայած այն հանգամանքին, որ արաբական երկրները փորձում են իրենց քաղաքականությունը կոորդինացնել այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսին, օրինակ՝ Արաբական պետությունների լիգան է, սակայն, ընդհանուր առմամբ, իրենք գործում են տարանջատ, իսկ երբեմն նույնիսկ հակադիր ուղղություններով։ Սակայն նույնիսկ այս պարագայում արաբական աշխարհի դերակատարությունն անտեսելն անհնար է։ Իսկ ժամանակակից միջազգային հարաբերություններում բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու ճանապարհին արաբական երկրների դերակատարությունը, որպես առանձին գործոն, ավելի է կարևորվում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը կարող է մեծապես շահել տարբեր արաբական երկրների հետ հարաբերությունները խորացնելու և փոխգործակցության նոր կամուրջներ կառուցելու արդյունքում։ Հայաստանի և արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում, ինչը, սակայն, բացարձակ բավարար չի կարող համարվել:

Հարաբերությունների մի կարևոր ուղղությունը տնտեսական համագործակցության խորացումն է։ Գաղտնիք չէ, որ մի շարք արաբական պետություններ, ունենալով նավթի ու գազի մեծ պաշարներ, կարողացել են տնտեսական նշանակալի հաջողությունների հասնել ու ներկայում արդեն իրենց ուշադրությունը սևեռել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն սկսել են ահռելի ներդրումներ իրականացնել իրենց տեխնոլոգիական սեկտորում, ինչը կարող է հիմք ստեղծել այս ուղղությամբ փոխգործակցության խորացման համար, քանի որ Հայաստանը ևս աշխատում է տեխնոլոգիական զարգացած միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Բացի այդ, արաբական երկրներն ահռելի շուկա ունեն, իսկ այդ շուկայում տեղ զբաղեցնելը կարող է մեծ առավելություն ստեղծել։ Նկատի ունենանք, որ տնտեսական առումով Հայաստանի հիմնական գործընկերը ԱՄԷ-ն է, որի հետ տեղի է ունենում արաբական երկրներից ամենամեծ չափերի առևտուրը։ Բայց մտահոգիչն այն է, որ այդ առևտրաշրջանառության մեջ ոչ թե հայկական արտադրանքի արտահանումն է առանցքային տեղ զբաղեցնում, այլ վերաարտահանումը՝ հիմնականում Ռուսաստանից եկած ապրանքների կամ հումքի տեսքով։ Այնինչ, հայկական արտադրության ընդլայնման համար արաբական երկրների շուկաները շատ մեծ հնարավորություններ են բացում, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Արաբական երկրների մեծ մասն անապատային կլիմա ունի, ինչը բարդացնում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, և արագ աճող բնակչության պարագայում գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ ու մեծ պահանջարկ կա։ Ուստի, Հայաստանը կարող է իր գյուղատնտեսական արտադրանքի մի զգալի մասն արտահանել հենց արաբական երկրներ, ինչը թույլ կտա թուլացնել արտահանման կախվածությունը ռուսական շուկայից։

Ավելին, հայկական կողմը պետք է սկսի աշխատել որակական բարձր հատկանիշներով մրցակցային արտադրանք ստեղծելու ուղղությամբ, քանի որ բազմաթիվ դերակատարներ փորձեր են կատարում արաբական երկրների շուկաներն իրենցով անելու համար։ Ու այս ուղղությամբ աշխատելու տեսանկյունից չպետք է սահմանափակվել միայն ԱՄԷ-ի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան, իր մեծ ֆինանսական ռեսուրսներով հանդերձ, անսահմանափակ շուկա է Հայաստանի համար։ Կարևոր գործընկերներ կարող են լինել նաև Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, Իրաքը և այլն։

Հայաստանը նույնպես կարող է բազմաթիվ ուղղություններով հետաքրքիր լինել արաբական երկրներին՝ հաշվի առնելով, որ իրենք Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ ԵԱՏՄ շուկա։ Բացի դրանից, Պարսից ծոցի արաբական երկրներն ունեն ահռելի ազատ միջոցներ, որոնցով ներդրումներ են կատարում աշխարհի տարբեր երկրներում։ Այս տեսանկյունից Հայաստանը խնդիր ունի ներկայացնելու իր ներդրումային գրավչությունը և տնտեսական գործունեության համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Այս ուղղությամբ աշխատանքը, հասկանալի է, մեծ ջանքեր է պահանջելու ՀՀ իշխանություններից։ Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները սովոր չեն համառ աշխատանքի արդյունքում հաջողությունների հասնել, իրենք անփոխարինելի են պոպուլիզմի դաշտում։ Արդյունքում չկան նախաձեռնություններ հատուկ արաբական աշխարհի ուղղությամբ գործնական շեշտադրումներ կատարելու ուղղությամբ։ Այդ երկրներում մեր դեսպանություններն էլ հիմնականում քնած են։ Մեկ-երկու հանդիպումներով ու փոքր պայմանավորվածություններով սահմանափակվում են։ Արաբական աշխարհի ու Հայաստանի միջև քաղաքական հարթությամբ հարաբերությունների խորացման ուղղությամբ նույնպես ընդարձակ դաշտ կա։

Արաբական երկրներում հիմնականում բարյացակամ տրամադրվածություն կա հայերի նկատմամբ։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մի շարք արաբական երկրներում հայկական ազդեցիկ համայնքներ կան, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի պատճառ է նաև Թուրքիայի՝ մահմեդական աշխարհում գերակայության հասնելու ու արաբական երկրների ներքին գործերին միջամտելու ձգտումները։ Այս տեսանկյունից պատահական չէ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում (ձգտում է հակազդել թուրքական ազդեցությանը և գերակա դառնալ մահմեդական ու արաբական աշխարհում) Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները