Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում, առավել ևս՝ սոցցանցային հարթակներում նաև լրահոսում հաճախ կարելի է հանդիպել արտահայտություններ, պահանջներ, թե «Եկեղեցին այս պետք է անի... Կաթողիկոսն այն պետք է անի...»:

Հայաստանի իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվող վայրագ ու հիրավի աննախադեպ հարձակման խորապատկերում նման արտահայտությունները՝ առանձին անհատների, սովորական քաղաքացիների, պարզ հավատացյալների կողմից, բնականաբար, կարելի է հասկանալ: Զգացմունքային առումով նման անհատական արձագանքները ընկալելի, ինչ-որ տեղ օրինաչափ են, թերևս: Բայց մյուս կողմից՝ տարօրինակ է ընկալվում, երբ ինչ-ինչ քաղաքական գործողություններ կամ հայտարարություններ Մայր Աթոռից ու Ամենայն Հայոց կաթողիկոսից ակնկալում են քաղաքական շրջանակները:

Տպավորություն է ստեղծվում, որ շատերը Եկեղեցին ուզում են բերել քաղաքական պայքարի առաջնագիծ: Այսինքն՝ քաղաքական պայքարի առաջին պլանում ուզում են դնել կամ տեսնում են Վեհափառին կամ ՀԱԵ-ն: Դա, կարծում ենք, ճիշտ մոտեցում չէ, եթե ուղղակիորեն չասենք, որ սխալ է: Ի պատիվ Վեհափառի ու Մայր Աթոռի, պետք է ասել, որ ՀԱԵ-ն հնարավորինս խուսանավում է ուղղակիորեն քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց և, չնայած պետական իշխանության կողմից թիրախային հարվածներին, սադրանքներին, չնայած կալանավորումներին ու ահռելի ապատեղեկատվական և քարոզչական ճնշմանը, մնում է իր դիրքերում: Այո, Եկեղեցին մնում է իր բարձրության վրա: Եվ, ի պատասխան Փաշինյանի կողմից «հոգևոր հավաք», ապա՝ Սուրբ Էջմիածնի վրա գրոհելու սադրիչ նախաձեռնության, Մայր Աթոռի վերջին հայտարարությունն էլ վերը ասվածի վկայությունն է:

Այս առնչությամբ պետք է նկատել, որ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ: Եկեղեցին կարող է լինել հասարակական հարաբերությունների, ազգային արժեքների, համազգային խնդիրների շուրջ համախմբման հարթության վրա: Իսկ քաղաքական ուժերը այդ նույն խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ պետք է ձևակերպեն իրենց մոտեցումները, նախանշեն քաղաքական լուծումներ, ըստ այդմ՝ իրականացնեն քաղաքականություն կամ քաղաքական գործունեություն: Ավելի պարզ. զուտ կենցաղային ընկալման հարթության վրա միանգամայն տրամաբանական հարց է ծագում. լավ, եթե Եկեղեցին պետք է լինի քաղաքական պայքարի առաջնագծում, հապա քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է, ինչի՞ համար են այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները:

Ավելին, եթե Եկեղեցին ուղղակիորեն ներքաշվի բուն քաղաքական պայքարի մեջ, ապա կտրուկ կուժեղանան բարոյահոգեբանական առումով դեպի լիարժեք պարտություն ու խայտառակություն սլացող Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Ավելին, հիմա Փաշինյանի իշխանությունը նաև խնդիր ունի «դրսի ուժերին», հատկապես իրեն սատարող արևմտյան որոշ շրջանակների բացատրելու, արդարանալու Եկեղեցու դեմ իր հարձակումների հետ կապված: Չգիտեմ, շատերն են հասցրել նկատել, թե ոչ, բայց հատկապես հոգևոր-հասարակական միջազգային կառույցներից կա որոշակի ճնշում և հակազդեցություն փաշինյանական կառավարությանը՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների հետ կապված:

Իսկ եթե Եկեղեցին տրվի տարբեր կուսակցական շրջանակների հորդորներին ու գա քաղաքական պայքարի առաջնագիծ, դա շահեկան կլինի նույն Փաշինյանի համար:

Էլի՝ շատ պարզ. նա միանգամից իր ագրեսիվ գործելակերպը կփաթեթավորի «քաղաքական պայքարի» տրամաբանության մեջ, բոլորին ու հատկապես «դրսի ուժերին» կասի՝ տեսեք, որ Եկեղեցին ուզում է աշխարհիկ իշխանությունը վերցնել, ըստ այնմ՝ լրացուցիչ արդարացում կգտնի՝ էլ ավելի ընդգրկուն ռեպրեսիաներ իրականացնելու համար:

Հարցը այն չէ՝ պաշտպանե՞լ ազգային Եկեղեցին, թե՞ ոչ: Նույնիսկ անհարմար է նման հարց հնչեցնելն ու շարադրելը: Առավել ևս, որ երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ակնհայտ «վառեց» իրեն, որ իր նպատակը բացառապես Հայ առաքելական եկեղեցու թուլացումն է, ինչը նաև թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն է: Տեսք, նա արձակուրդի օրերին եկել է «եզրահանգման», որ Կաթողիկոսին պետք է հեռացնել, նշանակել ժ/պ (ինչպիսի ծաղր Եկեղեցու հանդեպ), և ուշադրություն... «Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ...»՝ ինչ-որ հեքիաթներ: Սա ինքնին խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը Եկեղեցու գլխատումն է բառիս բուն իմաստով ու տևական ժամանակ (առնվազն մինչև ընտրություններ) փաստացի իր ենթակայության տակ դնելը, որպեսզի ավելի հեշտ կարողանա քանդել այն:

Ուրեմն, վերադառնանք գլխավոր հարցին՝ պաշտպանե՞լ ազգային Եկեղեցին, թե՞ ոչ: Անկասկած պաշտպանել: Այդ առումով քաղաքական ուժերը (նկատի ունենք, բնականաբար, ոչ իշխանական ուժերին) պետք է որոշակիորեն համագործակցեն՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ազգային առաջնահերթությունները: Ու այստեղ չարժե նստել ու սպասել, թե ով երբ ինչ կոչ կանի, որ միայն դրանից հետո այս կամ այն կուսակցությունը կամ շրջանակն «իրար գա»: Քաղաքական ուժերի խնդիրը (եթե կուզեք՝ առաքելությունը) հասարակության ակտիվ ու ոչ անտարբեր հատվածին Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության շուրջ համախմբելն է, հասարակականքաղաքական ու նաև լրատվական հարթակներում այդ պաշտպանությունը համակարգված իրականացնելը:

Մի խոսքով, քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական ուժերն ու գործիչները՝ համախմբված Եկեղեցու շուրջ: Սա է բանաձևը: Այլ ոչ թե նստել ու սպասել, թե Եկեղեցին, Մայր Աթոռը ինչ են ասելու կամ անելու: Թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ մարտավարական առումով սխալ է ամեն ինչ բարդել Կաթողիկոսի ուսերին ու Մայր Աթոռի վրա: Ու ազնիվ չէ նաև:

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողական է իր քանդարարության մեջ, հերթը Եկեղեցունն է՝ իր ծանրագույն հետևանքներով Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները