Վլադիմիր Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ի դեպ, ուկրաինական պատվիրակության կողմից միտք հնչեց այն մասին, որ, հավանաբար, իմաստ ունի խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում։ Նման կարծիք հայտնեց ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ դա ճիշտ է»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով մարդասիրական հարցերի քննարկման կարևորությանը՝ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դա ռուսաց լեզուն է, անկախությունը և Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու, քրիստոնեության զարգացման արժանի պայմանները։ Այս ամենը պետք է համընդհանուր քննարկվի և դրվի երկարաժամկետ խաղաղության հիմքում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները