Իշխանությունը խուսափում է պատասխաններից. ո՞վ է վերահսկելու ադրբեջանական տարանցումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ժամանակ է անցնում Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, այդքան ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում հստակ և շիտակ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու Ադրբեջանից եկող մեքենաների զննությունն ու վերահսկումը, արդյո՞ք ադրբեջանցիները կանցնեն անձնագրային և մաքսային հսկողություն, ու արդյոք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ և այլ հայաստանյան ուժային կառույցներ։ Սա էլ հասկանալի է՝ այս հարցերին կոնկրետ պատասխանները միանգամից կբացահայտեն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի անցկացմանը Հայաստանի տարածքով հասել է Ադրբեջանը, նախատեսվում է դարձնել արտատարածքային գոտի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձեցին հանրության ուշադրությունը շեղել այլ իրադարձությունների վրա, օրինակ՝ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպմանը։ Իսկ Փաշինյանը, որը սովոր է հայ քաղաքացիներին վերաբերվել որպես պասիվ զանգվածի, գրեց բավական ուշագրավ գրառում այն մասին, որ վերջին երկու ամսում Հայաստանում տեղի են ունեցել երեք բազմահազարանոց համերգներ, և դա «իրական մարդկանց կյանքի հրճվանքն» է։ Այսինքն, սիրելի հայ քաղաքացիներ, պարեք Լոպեսի երգերի տակ և դադարեք ինձ հարցեր տալ այն փաստաթղթի մասին, որը ես անխոհեմաբար ստորագրել եմ Վաշինգտոնում։ Իշխանությունը, ինչպես միշտ, հույս ունի, որ հայ հասարակության վրդովմունքը ինքնաբերաբար կցրվի, և մարդիկ, ինչպես միշտ, կհաշտվեն Հայաստանի իշխանությունների նոր զիջումներին Ադրբեջանին։

Իհարկե, լրագրողները փորձում են իշխանություններին տալ կոնկրետ ճշգրտող հարցեր միջանցքի վերաբերյալ, սակայն որևէ սպառիչ պատասխան չեն ստանում։

Եթե սկզբում Փաշինյանը դեռ փորձում էր ինչ-որ բան պատասխանել (օրինակ՝ բացահայտեց, որ Սյունիք մուտք գործող ադրբեջանցիների վերահսկման համար կօգտագործվեն «ժամանակակից մեթոդներ», այսինքն՝ նրանք պարզապես կմտնեն Հայաստան՝ տրանսպոնդերով ազդանշան տալով), ապա շուտով հասկացավ, որ ավելի լավ է լռել, քանի որ չի կարող տալ որևէ հուսադրող պատասխան։ Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները որոշեցին խաղալ «խուլ և համր» մարդու դերը (դե, առնվազն մինչ երեկվա փաշինյանական «ուղերձը», որը սակայն, կարճ ասած, ոչնչի մասին էր, զուտ փիառային ելույթ էր ու չէր տալիս հարցերի հստակ պատասխաններ)։

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին՝ արդյոք հայ սահմանապահներ ներկա կլինեն Սյունիքով անցնող ճանապարհին, մրմնջաց ինչ-որ անհասկանալի բան, թե խոսքը սկզբունքների մասին է, ամեն ինչ պետք է ենթարկվի չորս սկզբունքների։ Նա հիշեց Փաշինյանի «Խաղ ա ղու թյան խաչ մ ե րուկ» նա խագ ծ ի սկզբունքները, որոնք Բաքուն կոպիտ արտահայտություններով մերժել է, և բոլորովին անհասկանալի է, թե ինչու հանկարծ այդ սկզբունքներին պետք է ենթարկվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որին համաձայնել է Փաշինյանը Վաշինգտոնում։ Ամեն դեպքում, լրագրողի հարցը հստակ էր՝ հայ սահմանապահների ներկայության մասին, և պատասխանից խուսափելը արդեն իսկ նշանակում է, որ հայ սահմանապահներ չեն լինելու։ Նույն կերպ են պատասխանում Թորոսյանի բոլոր կուսակիցները։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են շատ ավելի հստակ՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն որևէ մաքսային կամ սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ»։

Իմիջիայլոց, նույն հարցազրույցում Թորոսյանը կրկնում է «թավշյաների» սիրելի երգը՝ թե հայերը անպայման պետք է առևտուր անեն Ադրբեջանի հետ։ Համաձայն Թորոսյանի՝ ոչ միայն պետք է առևտուր անեն, այլ նույնիսկ պարտավոր են։ Պատգամավորը երազում է, որ «հասարակ ապրանքներից» սկսած, երկրները կհասնեն պետական մակարդակի խոշոր մատակարարումների։ Այդ առևտրի համար, ըստ Թորոսյանի, հայերը պետք է հաղթահարեն ցավոտ հիշողությունները և փակեն անցյալ էջերը։

Միայն թե Ադրբեջանը ոչ մի բան մոռանալ կամ փակել չի պատրաստվում։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց հայտնի «Արևմտյան Ադրբեջանի համայնքում», որն ակտիվորեն աջակցվում է Ալիևի կողմից (նա սիրում է օգտագործել ՀԿ-ները իր շահի համար, օրինակ՝ հիշենք Լաչինի միջանցքում գործող «էկոակտիվիստներին»)։ Այս կազմակերպության նպատակն է, ինչպես իրենք են ասում, «վերադառնալ» Հայաստանի տարածք՝ 300000, եթե ոչ ավելի, ադրբեջանցիներով։

Զավեշտալի է, որ վերջերս Հայաստանի իշխանական քարոզչամիջոցները տարածեցին կեղծ տեղեկություն, թե իբր հռչակագրի ստորագրումից հետո «ազնիվ և բարոյական» Ալիևը փակել է Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված բոլոր կազմակերպությունները և հանդիմանել է դրանց ղեկավարությանը՝ հայերի զգացմունքները վիրավորելու համար։ Ցավոք, դա պարզապես կեղծիք էր։ Ընդհակառակը, նման կազմակերպություններն այժմ ակտիվացել են, ավելի բարձր են հնչում «հին ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին խոսակցությունները, և, կարծես, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ծրագրերի իրականացումը լինելու է հաջորդը, ինչը Բաքուն կստանա Փաշինյանից։

Միջանցքի ստեղծման հետևանքները և այն վնասը, որ այն կհասցնի ՀՀ ինքնիշխանությանը, հայ հասարակությունը դեռ պետք է գիտակցի։ Օրինակ՝ եթե Հայաստանը վերածվի երկրի, որի տարածքում գտնվում է մեծ երկարությամբ արտատարածքային, այն էլ՝ տարանցիկ գոտի, ապա դա կիջեցնի Հայաստանի հեղինակությունը որպես դաշնակից։ Իրոք, ո՞ր լուրջ դաշինքները կընդունեն մի երկիր, որը վերածվել է իսկական անցակետի։ Եվրաինտեգրում երազողներին առաջարկում ենք այս հարցով մտորել…

Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում։ Չթողնել, որ իշխանությունները մոլորեցնեն իրենց և շեղեն ուշադրությունը Հայաստանի համար երկրորդական իրադարձությունների վրա։ Եվ պահանջել, որ իշխանությունը համերգների մասին հաշվետվությունների փոխարեն պատասխան տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հստակ հարցերին, ինչի հստակ պատասխանը, կրկնենք, չտրվեց նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա երկարաշունչ «ուղերձում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները