Քարոզչական նախաթուղթ... զրոյական կետով «խաղաղության» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ի՞նչ է ու ինչի՞ մասին է Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի ստորագրած թուղթը: Այժմ, երբ այդ նախաստորագրմանը հաջորդած հատկապես քպականների ու նրանց հարող շրջանակների քարոզչական «ցնծագին» քամիները ճլորել են, տեղին է առանց հույզերի, ինչպես ասվում է՝ «տաք սրտով, բայց սառը գլխով» մոտեցմամբ դիտարկել այն:

Առաջինը (համարենք տեխնիկական, թեպետ այդպես չէ). Փաշինյանի պաշտոնական քարոզչությունը կարծես չափազանցնում է, թե ստորագրվածը «համատեղ հռչակագիր» է: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն ստորագրել է որպես վկա, ինչի մասին անգլերեն համազոր տարբերակում կար հստակ նշում: Իսկ վկան ընդամենը հենց վկա է, այսինքն՝ երաշխավոր չէ, պայմանավորվածության կողմ չէ: Կենցաղային տարբերակով ասած՝ նա նույնիսկ լիարժեք քավոր չէ, այլ ընդամենը վկա: Իսկ երաշխավորությունն էլ սահմանափակվեց «եթե հարց լինի, զանգեք» տարտամ ձևակերպմամբ: Ամփոփենք. Դա ոչ թե եռակողմ փաստաթուղթ է, այլ երկկողմ՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ինչին վկա է ԱՄՆ-ն:

Երկրորդը. գործ ունենք ոչ թե միջպետական կամ թեկուզ եռակողմ (բազմակողմ) համաձայնագրի կամ պայմանագրի հետ, այլ հենց հռչակագրի: Այսինքն՝ դա ընդամենը տեքստ է այն մասին, որ «կողմերը» պայմանավորվում են, որ հետո կպայմանավորվեն: Ավելի պատկերավոր ասած՝ «մտադրությունների ցանկ»: Հիմնականը. Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը չունի իրավական պարտադրող ուժ: Բայց այն կարող է ունենալ ծանրագույն քաղաքական հետևանքներ հատկապես Հայաստանի համար:

Երրորդը. ԱՄՆ նախագահ Թրամփն ակնհայտորեն, ավելին՝ անթաքույց իր շահերն է հետապնդում: Նա, գիտեք, համարում է, որ Օբամային ոչնչով չի զիջում ու ոչ պակաս արժանի է «Խաղաղության Նոբելյան մրցանակի»: Ըստ որում, թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ձգտեցին բավարարել Թրամփի էգոն այդ առումով: Ընդ որում, Ալիևը բազմապատիկ ավելի վարպետորեն շողոքորթեց, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա՝ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ լինելն ու էթնիկ ծագումը:

Այստեղից բխում է չորրորդը՝ վաշինգտոնյան հռչակագիրը գերազանցապես քարոզչական երևույթ է և ծառայեցվելու է քարոզչական, քաղաքական նպատակների: Ավելի ճիշտ՝ ծառայեցվում է: Այն էլ՝ ինտենսիվ: Ու ոչ միայն Թրամփի համար: Տեսեք. Արևմուտքը, էլ ավելի շատ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են այդպիսով ուժեղացնել Փաշինյանի երերուն դիրքերը Հայաստանի ներսում: Փաշինյանն ուղղակի աներևակայելի ընծա է թե՛ Էրդողանի, թե՛ հատկապես Ալիևի համար: Նա բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները շատ ավելի լայնորեն, քան Բաքուն ու Անկարան կարող էին երևակայել իրենց ամենահամարձակ երազներում, ասենք, մի 10-20 տարի առաջ:

Ըստ այդմ, Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ է, որ Փաշինյանը շարունակի մնալ իր ներկայիս պաշտոնում, որպեսզի նորանոր զիջումներ իրականացնի: Իսկ Փաշինյանն էլ, հասկանալի է, պատասխանատվության առաջ չկանգնելու հաշվարկով, ցանկանում է հնարավորինս երկարաձգել իր իշխանավարումը, բայց ռեսուրս չունի: Չունի առաջին հերթին վարկանիշ, հանրային աջակցություն: Դե, նրան պետք է «դրսի» աջակցություն:

Մի խոսքով, հասկանալի է, որ Փաշինյանը վաշինգտոնյան հռչակագիրն օգտագործելու է որպես իր հիմնական նախընտրական թեզ, կռվան, կարգախոս (ինչպես կամենաք):

Եվ արդեն օգտագործում է: Այս թեմայով նրա վերջին ուղերձը գործնականում նախընտրական ելույթ էր, ըստ որում՝ լի նորանոր սպառնալի կամ խիստ վտանգավոր շեշտադրումներով, ի լրումն՝ ադրբեջանական կողմին արվելիք նոր տարածքային զիջումների բացահայտ նախազդով:

Հինգերորդը. միանգամայն ակնհայտ է, որ վաշինգտոնյան հռչակագրի մեջ կա ոչ թե խաղաղություն կամ խաղաղության հասնելու հիմք, այլ սա պարտադրված գործընթաց է, որի տակ, ի լրումն, չկա և ո՛չ մի երաշխիք: «Ատրճանակը քունքին դրված» վիճակում խաղաղություն չի լինում, լինում է պարտադրանք: Թեպետ, անգամ միջպետական համաձայնագրերն ու պայմանագրերը ժամանակակից աշխարհում (ասենք՝ բոլոր ժամանակներում էլ) երաշխիք չեն, էլ ուր մնաց, որ Վաշինգտոնում ստորագրված այդ թուղթը լինի: Նույնիսկ թուղթն էլ չէ, այլ... նախաթուղթը:

Վեցերորդը. բավարար է ծանոթանալ հրապարակված թղթերի բովանդակությանը, համոզվելու համար, որ Հայաստանը բացարձակապես ոչինչ չի ստանում, այլ միայն ու միայն տալիս է, զիջում է, հանձնում է: Փոխարենը, ԱՄՆ-ն ստանում է Թրամփի «Նոբել յան մրցանակի» համար բոնուս, ռազմականացված ներկայություն՝ իր թշնամի Իրանի քթի տակ, լրացուցիչ հաղթաթուղթ՝ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում: Թուրքիան ու Ադրբեջանը ստանում են «թուրանական միջանցք»՝ Սյունիքի մարզով, Հայաստանի տարածքով, առնվազն՝ 42 կմ երկարությամբ ու անհասկանալի կամ անորոշ լայնությամբ, որին դեռ կանդրադառնանք:

Յոթերորդը. վաշինգտոնյան հռչակագիրը որոշակի հիմքեր է ձևավորում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, առնվազն՝ Հայաստանից ռուսական ռազմական բազան դուրս հանելու համար, ինչը հանգեցնելու է անվտանգային էքզիստենցիալ սպառնալիքների, բնականաբար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Ի դեպ, որքան էլ այդ հռչակագիրը կարծեցյալ խաղաղության մասին է, որքան էլ որ Հայաստանը միայն զիջողի դերում է, անգամ այդ պարագայում «գետնի վրա» առարկայական արդյունք չկա: Եվ այս օրերին եթե Սիսիանի, Կապանի հատվածում հիմնականում հանդարտ է, սակայն Խոզնավարում, Վարդենիսի սարերում շարունակվող կրակոցների մասին տեղեկությունները ասվածի ամենից ցայտուն հաստատումն են:

Ութերորդը. այդպես էլ հստակ ու վերջնական պատասխան չի տրվում ամենից կարևոր հարցին. այդ «թուրանական միջանցքն» ո՞վ է հսկելու, ՀՀ մաքսավորներ, սահմանապահներ լինելո՞ւ են, Հայաստանն ընդհանրապես վերահսկելո՞ւ է այդ տարածքը: Պետք չեն բազմաբարդ նախադասություններ: Իշխանությունը պետք է կարճ պատասխանի՝ այո կամ ոչ: Հա կամ չէ: Հայերենում այդպիսի բառեր կան:

Հաջորդը՝ իսկ որքա՞ն է լինելու «միջանցքի» լայնությունը: Հնչեցվում են տարբեր թվեր, այդ թվում՝ վախեցնող: Օրինակ՝ ասում են, որ առնվազն 6 կմ լայնություն է ունենալու «միջանցքը»: Մի քիչ դժվար է պատկերացնել նման ահռելի լայնությունը միջանցքի համար, բայց դրա համար պետք է հստակ պատասխաններ հնչեն:

Իսկ ընդհանրապես, արժե գիտակցել, որ խաղաղությունը սոսկ թղթով կամ թղթերով չեն հաստատում: Թղթային խաղաղություն չի լինում: Վաշինգտոնում ստորագրվածն, ըստ որում, կրկնենք, թղթե շերեփ էլ չէ, թուղթ էլ չէ, այլ միայն... նախաթուղթ: Խաղաղությունը կողմերի ուժերի ու հնարավորությունների, քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմաքաղաքական, մարդկային հնարավորությունների հավասարակշռության դեպքում է լինում:

Իսկ այն, ինչի կապակցությամբ գլուխ է գովում, ինչով «փիարվում» է Փաշինյանը, եթե խաղաղություն էլ է, ապա սոսկ՝ «զրոյական կետով խաղաղություն»: Զրոյական՝ Հայաստանի ու հայության համար: Պարզ ասած, դա ոչ թե խաղաղություն է, այլ հնարավոր խաղաղության տակ դրված ռումբ, եթե չասվի՝ ռումբերի հավաքածու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները