Նորավանի դպրոցի տնօրենը ձերբակալվել է
Ձերբակալվել են Արմավիրի Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու աշխատակիցները։
Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հաստատել են Նորավանի դպրոցի հետ կապված ձերբակալությունների լուրը՝ նշելով, որ դպրոցի տնօրենը ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Հաղորդվում է, որ ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։
