Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը նպատակադրվել են խորացնել եռակողմ համագործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին պայմանավորվել են երեք երկրների ղեկավարները Թուրքմենբաշիում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել միջանցք, որը Չինաստանից ձգվելու է մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա՝ օգտագործելով երեք երկրների տարանցիկ ներուժը։ Նախագահները քննարկել են Բաքվի եւ Թուրքմենբաշիի նավահանգիստների հզորություններն ավելացնելու հնարավորությունները, այդ թվում՝ Կասպից ծովով լաստանավային փոխադրումների ավելացման հարցը։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ հիշեցնում է, որ 2024 թվականին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 400 միլիոն դոլարի. «Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա։

Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական լոգիստիկ հզորություններն ընդլայնելու վրա՝ կառուցելով գազանավթատարներ, ճանապարհներ, օդանավակայաններ, ընդլայնել է Բաքվի նավահանգստի տարանցիկ հնարավորությունները։ Ադրբեջանը ցանկանում է Չինաստանի, թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար դառնալ տարանցիկ միջանցք՝ Միջին միջանցքը կապելով Թրամփի ուղու կամ դեֆակտո «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ ստանալով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օգուտներ։ Բաքուն փորձում է նվազեցնել ադրբեջանական բյուջեի մեծ կախվածությունը նավթագազային հատվածից եւ մեծացնել ոչ նավթային հատվածն իր տնտեսության կառուցվածքում։ Միեւնույն ժամանակ, Արեւելք-Արեւմուտք միջանցք դառնալուն զուգահեռ՝ զարգացնում է կապերը նաեւ ՌԴ-ի ու Իրանի հետ՝ կառուցելով Հյուսիս-Հարավ միջանցքը՝ ՌԴ- Ադրբեջան-Իրան երկաթգիծը»։

Հեղինակները նշում են, որ Հայաստանն իր հերթին պետք է զարգացնի Հյուսիս-Հարավ միջանցքը ՌԴ-ի,Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ՝ ներգրավելով այդ երկրներից ներդրումներ, ստեղծելով Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով աշխատատեղեր, տնտեսական հզորություններ, տուրիստական լոգիստիկա, որպեսզի կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում։

«Թուրքիայի համար Ադրբեջանը պլացդարմ է դեպի թյուրքախոս աշխարհ կամ Մեծ Թուրան, իսկ Արեւմուտքի եւ Իսրայելի համար պլացդարմ է ընդդեմ Իրանի»,- գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հարավային Կովկասում մեծ թափով ընթանում է լոգիստիկ միջանցքների մրցակցություն՝ Ադրբեջանը ցանկանում է դառնալ առաջատար երկիր իր էներգակիրները դեպի Արեւմուտք արտահանելով, իսկ Հայաստանը պետք է կարողանա ապրանքների հոսքեր ներգրավել Հյուսիս-Հարավ նախագծում եւ հզորացնել Սյունիքի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ու դեմոգրաֆիական ներուժը՝ արցախցիներին բնակեցնելով Սյունիքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները