Ինչպե՞ս է հնարավոր ընդամենը 5-6 տարում շտկել վիճակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա ընտրությունների շեմին քաղաքական բևեռները սկսում են առավել հստակվել: Մի կողմում, բնականաբար, իշխանական ուժն է լինելու` գումարած սատելիտների առկա ու ձևավորվող «միավորները»: Հատկապես վերջիններս մի քանի ամիս է՝ դիրքավորվում են որպես իբր «ընդդիմադիր», բայց ակնհայտ է, որ իշխանությունների թելն են թելում ու թելելու են:

Մյուս կողմում, բնականաբար, ընդդիմադիր ուժերն են: Այստեղ ամենախոշոր ընդդիմադիր ուժն, ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին: Խորհրդարանական ընդդիմության երկրորդ ուժը, ինչպես օրերս նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասով դեռևս որոշում չունի: Առաջիկայում, հասկանալի է, կլինեն նոր հայտեր, առավել հստակ կդառնան «ակտորների» քանակն ու մոտեցումները:

Գլխավոր հայտ ներկայացնողներից ու դերակատարներից մեկը հավակնում է դառնալ քաղաքական բանտարկյալ, բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը, որի շնորհանդեսը կայացավ երեկ, և որը, ինչպես հայտարարվեց, առաջիկայում դառնալու է կուսակցություն: Կարելի է չկասկածել, որ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբումը դառնալու է ազդեցիկ ուժ, ինչի մասին հուշում են վերջին շրջանում արձանագրված հրապարակային հավաքներն ու դրանց բազմամարդությունը:

Վերադառնանք երեկվա շնորհանդեսին: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այն ներկա փուլում լինելու է կամավորական շարժում: Նրա խոսքով, այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությունը, համախմբել մարդկանց լավ, մեծ և բարի գործեր անելու համար:

«Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է՝ մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի: ...Նշանակո՞ւմ է, արդյոք, որ մենք կուսակցություն, կոնկրետ, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ո՛չ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց գործունեության երկրորդ փուլում պատրաստվում են իրենց մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։

Ուշագրավ է, որ շնորհանդեսի մասնակիցները տարբեր ոլորտների մասնագետներ էին, որոնք հիմնական գծերով ներկայացնում էին տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված իրենց տեսլականները: Սա կարևոր է այն առումով, որ հանրությանը մատուցվում են հստակ ծրագրային մոտեցումներ և պատրաստակամություն՝ առավել խորքային վերլուծություն կատարելու և իրավիճակից դուրս գալու ելքերը ներկայացնելու մեր ժողովրդին:

«Վստահ լինելով, որ գալիք քաղաքական և ընտրական գործընթացներում հայ ժողովուրդը մերժելու և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին, այս շարժման օգնությամբ մենք ջանում ենք միավորել ազգային ներուժը և ձևավորել այնպիսի Հայաստանի տեսլական, որը հնարավոր կլինի ընդամենը 5-6 տարում իրականություն դարձնել։ Դա լինելու է մեր իրական երազած Հայաստանը, որը կրկին աշխարհի բոլոր հայերի հարազատ տունը կլինի՝ բարեկեցիկ, երջանիկ և պաշտպանված»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները