Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը խուսափում հարցմանը պատասխանելուց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ- մայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» կուսակցությունը հարցումներ է ուղարկել պետական մի շարք գերատեսչությունների՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ու ինքն իրեն կառավարության հետ նույնականացնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավաչափության հետ:

Մենք դիմեցինք կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ հարցման մասին է խոսքը, կոնկրետ ու՞մ են դիմել և ի՞նչ պատասխան են ստացել: Վարդանյանը հաստատեց մեր տեղեկությունները և նշեց, որ դիմել են ՀՀ ԱԱԾ, Քննչական կոմիտե, ՄԻՊ գրասենյակ, արդարադատության նախարարություն և Սահմանադրական դատարան: Հարցը ձևակերպված է եղել այսպես. «Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ, տալ հանձնարարական՝ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել իրավական այն ակտը (օրենքներ, ենթաօրենսդրական կարգավորումներ), որով սահմանվում են տվյալ գործառույթների իրականացումը»:

Ճիշտ է «ցրողական», այդուամենայնիվ, մանրամասն պատասխան ստացվել է միայն արդարադատության նախարարությունից: ՄԻՊ գրասենյակից մեջբերել են մի շարք օրենքներ ու ամփոփել. «Վերոգրյալի հաշվառմամբ՝ Ձեր կողմից նշված գործառույթների վերապահում սահմանող իրավական ակտերի և դրանց վերաբերյալ պարզաբանումների ներկայացման հարցումը առաջարկվում է հասցեագրել համապատասխան իրավասու պետական մարմնին»: Քննչական կոմիտեից պատասխանել են, որ իրենց գործառույթներից դուրս հարցերին պատասխանելու իրավասություն չունեն: Գրեթե նմանատիպ պատասխան է ստացվել նաև ԱԱԾ-ից:

Ամենաուշագրավն այն է, որ ավելի քան երկու ամիս որևէ պատասխան չի ստացվել Սահմանադրական դատարանից: Արսեն Վարդանյանը մեզ հետ զրույցում տարակուսանք է հայտնում, որ բարձրագույն դատական մարմինը անտեսում է ՀՀ օրենքները և սահմանված ժամկետներում պատասխան չի ուղարկում: «Ըստ երևույթին, մյուսների նման չեն կարող խուսափողական պատասխաններ տալ և նշել, թե նման պարզաբանումն իրեն լիազորությունների մեջ չէ: Մյուս կողմից՝ այդ հարցերին պատասխանելը իշխանությունների սրտով չի լինի: Ամենայն հավանականությամբ, դրա համար էլ խուսափում են»,-ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները