Հայաստանյան քաղաքական դաշտը արմատական փոփոխությունների կարիք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, նոր որակի կուսակցությունների կարիք ունի.. Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքական դաշտն ու կուսակցական համակարգը այդպես էլ չկայացան և խոր ճգնաժամ են ապրում: Եվ այս համակողմանի ու խոր ճգնաժամը, այս աննախադեպ աղետալի վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հետևանք է նախևառաջ քաղաքական դաշտի չկայացածության ու այլասերվածության։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, որևէ առնչություն չունի քաղաքականության վերաբերյալ դասական պատկերացումների և քաղաքական գործընթացների հետ:

Կուսակցությունների ու քաղաքական կառույցների գերակշիռ մասն էլ պարզապես զբաղված է անպտուղ գործունեությամբ՝ էժանագին բամբասանքներով, փոխադարձ մեղադրանքներով, բանսարկությամբ, հարաբերություններ պարզելով ու միմյանց վարկաբեկելով: Երկիրն էլ անկախության տարիներին առավելապես կառավարվել է տնավարի, թայֆայական և կլանային մոտեցումներով, իսկ արդյունքում կառավարման համակարգ են թափանցում և անգամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնում պատահական, տգետ, հաճախ մտավոր հետամնաց, ապաշնորհ և բարոյազուրկ մարդիկ։ Քաղաքական համակարգի առաքելությունը, մինչդեռ, կոչված է նպաստելու պետականաշինությանը, ժողովրդի և նախևառաջ կուսակցությունների անդամների շրջանում քաղաքական-պետական մտածողության ձևավորմանը, քաղաքական և պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, մշակույթի զարգացմանը և երկրում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ապահովմանը: Հետխորհրդային տարիներին այդպես էլ, սակայն, ոչ միայն չկայացավ քաղաքական համակարգը, այլ ընդհակառակը՝ իշխանությունների կողմից իրենց վերարտադրությունն ապահովելու և հավերժ իշխելու նպատակով ամեն ինչ արվեց քաղաքական դաշտն ամայացնելու, ապականելու և մարդկանց քաղաքական մտածողությունը դեգրադացնելու միջոցով կառավարելի դարձնելու համար: Արդյունքում գնալով ընկնում է իշխանության մարմինների ու նրանց գործունեության որակն ու արդյունավետությունը։ Քաղաքական դաշտի չկայացածության մասին է խոսում նաև այն, որ ոչ մի անգամ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ էության, հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի կենտրոնների, իսկ կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» և թիմին ու առաջնորդին «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը, մինչդեռ, իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին ու առաջնորդին և լքել կուսակցությունը:

Քաղաքական (պետական) կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաև կադրերի ընտրության խիստ գերկուսակցականացված մոտեցումը, որը կարող է ազգայինի ու պետականի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն, ըստ էության, Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են, և դրանք թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են ոչ թե գաղափարներով, երկրի ու ազգի շահերով, այլ իրենց անձնական ու խմբային նեղ շահերով ու ամբիցիաներով: Դա է վկայում նաև այն, որ այդպես էլ կուսակցությունների շուրջ չի կայանում քաղաքական ընդդիմադիր ուժերի կոնսենսուս և հանրային միասնություն ու համերաշխություն։ Մինչդեռ, այն, ինչ 2024 թ. տեղի ունեցավ ոչ կուսակցական Բագրատ Սրբազանի շուրջ, ցույց է տալիս, որ հանրության կողմից ապակուսակցականացված շարժումներն են բավական ընդունվում, վստահություն ներշնչում։

Քաղաքական համակարգի չկայացմանն ու կուսակցականացմանը մեծապես նպաստել է նաև ընտրական ոչ կատարյալ համակարգը: Փաստորեն, ստացվում է, որ կուսակցությունները, ունենալով հանրային շատ ցածր վստահություն և վարկանիշ, գրեթե 100 տոկոսով տեղ են գրավում երկրի ներկայացուցչական բարձրագույն իշխանական մարմնում՝ ԱԺ-ում, իսկ քաղաքացիական հասարակության արժանավորները մնում են քաղաքական լուսանցքում: Ասելս այն է, որ չկայացած կուսակցական համակարգ և կուսակցությունների այդքան ցածր վարկանիշ ունեցող երկրներում 100 տոկոսանոց համամասնական համակարգը ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում է։ Իսկ ԱԺ-ն էլ ձևավորվում է մի քանի կուսակցությունների առաջնորդների քմահաճույքով: Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն։ Ամենևին չժխտելով, որ, անշուշտ, կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին, հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն, շատ անբարոյականների, սրիկաների, պոպուլիստների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել: Արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ քաղաքականապես ակտիվ և որակյալ հատվածի գերակշիռ մասը լուրջ չի վերաբերվում կուսակցություններին, չի անդամակցում որևէ կուսակցության և հայտնվում է քաղաքական լուսանցքում ու պատժվում նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից անհամեմատ պակաս արժանիները։

Պետությանն ու երկրին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել այն: 19-րդ դարի գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է. «Ամենադժվարին արվեստը կառավարելու արվեստն է»: Պետություն կառավարելը ստեղծագործական գործունեություն է և բացառապես իմաստուն ու բարոյական մարդկանց գործը, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են ու պարկեշտ, խիզախ են, ունեն ազգային ու առաջադիմական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ և կազմակերպչական ընդունակություններ։ Ըստ իս, անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, արմատական փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որ կուսակցությունները, հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարևոր գործոն, ձևավորվեն գաղափարական սկզբունքներով, և երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ: Այնուամենայնիվ, կուսակցությունները դեռևս մնում են քաղաքական կառավարման միակ ձևը և քաղաքացիական հասարակության ու պետության միջև հիմնական կապ ապահովող ինստիտուտներից մեկը:

Ներկայիս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է ձևավորել քաղաքական այնպիսի մրցակցային համակարգ և ներմուծել այնպիսի նոր քաղաքական մշակույթ, որի դեպքում կուսակցությունների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդի քաղաքական դաստիարակությունն ու քաղաքական հասունության մակարդակի բարձրացումը և քաղաքական մարդու՝ իր գաղափարներին ու սկզբունքներին նվիրված ու պետական մտածողություն ունեցող կերպարի ձևավորումը։

Սամվել Կարապետյանի ընտանիքի հայտարարությունն էլ նոր կուսակցության ստեղծման մասին այս համատեքստում պետք է դիտարկել. այն պայմանավորված է իրավիճակի թելադրանքով ու միանգամայն արդարացված է: Հայաստանի քաղական դաշտը նոր որակի կուսակցությունների կարիք ունի, որտեղ մարդիկ կանդամագրվեն ազգային-պետական շահերով և քաղաքական, գաղափարական ու բարոյական սկզբունքներով։ Նորաստեղծ կուսակցությունը պետք է մտնի քաղաքական դաշտ նոր մոտեցումներով ու նոր խոսքով, որի գլխավոր առաքելությոնը, ըստ իս, պետք է լինի քաղաքական դաշտի առողջացումը, քաղաքական նոր մշակույթի և արժեհամակարգի, քաղաքական անկեղծ ու արդար միջավայրի ձևավորումը, կուսակցությունների հեղինակության ու հանրային վստահության բարձրացումը և ժողովրդի քաղաքական հասունության ու պետական մտածողության ապահովումն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Միաժամանակ, շատ կարևոր է, որ Կարապետյանների նորաստեղծ կուսակցությունը լինի նոր, այնպիսի որակի կուսակցություն, որը կարողանա իր շուրջը ձևավորել հանրային համերաշխության ու քաղաքական ուժերի կոնսենսուս։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված
Ամենաընթերցվածները