«Ոսկե գնդակին» արժանի է ե՛ւ Դեմբելեն, ե՛ւ Յամալը. Կունդե
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն նշել է այս տարվա «Ոսկե գնդակին» արժանի ֆուտբոլիստներին։
«Ասել եմ եւ կկրկնեմ, որ «Ոսկե գնդակին» արժանի է ե՛ւ Դեմբելեն, ե՛ւ Յամալը։ Երկուսն էլ հրաշալի մրցաշրջան են անցկացրել եւ տիտղոսներ նվաճել։ Բարդ է ընտրել մեկին, երբ երկուսի թիմակիցն ես։
Ես երջանիկ եմ խաղալ Լամինի հետ։ Նա օգնում է մեզ։ Ուսմանը ցուցադրում է իր լավագույն ֆուտբոլը։ Թող հաղթի ուժեղագույնը»,- Կունդեի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Փարիզում։
